Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ Խոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարարի մահվան մասին, տոկունություն եմ մաղթում նրա ընտանիքին․ Փաշինյան Կարծում եմ՝ հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը․ Վարուժան Գեղամյան Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասին Հիմա էլ բան չկա անելու օրհներգն են փոխում (տեսանյութ) Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ «Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարները պետք է հետ վերադարձվեն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ) Ռուսները սկսեցին մեզ դիտարկել իրենց հավասար պետություն. Մելքոնյան (տեսանյութ) Հայկ Սարգսյանը՝ ծեծկռտուքի ու քրեական հեղինակությունների հետ կապի մասին (տեսանյութ) Մարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ Աթանեսյան Քաղաքացիները` իշխանության ձեռնարկած գործողությունների մասին (տեսանյութ) 

Ինչ լրջագույն խնդիրների է բախվելու ՀՀ տնտեսությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում

Վերլուծական

 Հայաստանի իշխանությունները, ի դեմս՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, այլևս չեն թաքցնում, որ իրենց հիմնական  նպատակը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների խզումն է, բոլոր ինտեգրացիոն և պաշտպանական միավորումներից դուրս գալը, ռուսական բիզնեսի դուրս մղումը երկրից`  ընդլայնելով հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև Հայաստանը վերածելով մեկ այլ Ուկրաինայի և Մոլդովայի։ Դրան զուգահեռ, ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանի իշխանությունները որոշել են գնահատել ինտեգրացիոն միավորումներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերը և դժվար չէ կռահել, թե որն է նման ռևիզիայի նպատակը: Փաստացի Փաշինյանը պատրաստվում է իր արևմտյան կուրատորներին հաշիվ ներկայացնել և հասկանալ՝ արդյո՞ք հավաքական Արևմուտքը պատրաստ է փակել այն բոլոր վնասները, որոնք կրելու է ՀՀ տնտեսությունը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պարագայում:

Իսկ վնասները փոքր չեն լինելու: Դիցուք՝ ըստ մի շարք գնահատումների՝ առաջին հերթին կաթվածահար կլինեն երկրի գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարական ոլորտը: Առաջին տարվա ընթացքում կգրանցվի ՀՆԱ-ի մինչև 25% անկում, եկրորդ տարին կանխատեսվել է ՀՆԱ-ի մինչև 14% անկում: 

ԵԱՏՄ-ից դուրս գալը ի չիք կդարձնի նաև երկնիշ տնտեսական աճի կանխատեսումները՝ մեծագույն հարված հասցնելով արտահանող սեկտորին: Ասվածը հիմնավորելու համար նշենք, որ նախորդ տարի ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,42 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,463 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 45,5 տոկոսը։ Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով ՀՀ ընդհանուր արտահանումը կազմել է 5,12 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ՀՀ արտահանումը ՌԴ՝ 2,645 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 52 տոկոսը։ ՀՀ ընդհանուր արտահանման մեջ դեպի ՌԴ արտահանման տեսակարար կշիռը նախորդ տարվա համեմատ՝ 2023 թվականին ևս աճել է 6,5 տոկոսային կետով։ Այստեղ տեղին է համեմատականներ անցկացնել ԵՄ հետ:  ԵՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2023թ.–ի 9 ամիսներին ավելացել է մեկ երրորդով և կազմել 2,1 մլրդ դոլար,  միևնույն ժամանակ դեպի ԵՄ երկրներ Հայաստանի արտահանման ծավալը նվազել է 5,1 տոկոսով։ Իսկ ահա դեպի Հայաստան ներմուծումն աճել է 48,5%-ով՝ կազմելով 1,7 մլրդ դոլար: Կարծում ենք՝ կարիք չկա բացատրելու, որ ԵՄ շուկան որևէ առումով չի կարող փոխարինել ԵԱՏՄ շուկային և խաղը այս դեպքում մեկ դարպասների ուղղությամբ է ընթանալու՝ մեր դարպասների:

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու պարագայում լրացուցիչ ծախսեր են առաջանալու տնտեսվարող սուբյեկտների համար: Այժմ Հայաստանի ռեեստրում  տնտեսվարող սուբյեկտների հայտնվելը ավտոմատ գրանցվում է ՌԴ գործընկերների մոտ, ինչը զգալիորեն հեշտացնում է արտահանումը: Հասկանալի է, որ կառույցը լքելու դեպքում մեր տնտեսվարողները բախվելու են լուրջ ֆինանսական և բյուրոկրատական քաշքշուկների: 

Սրանով, սակայն, խնդիրները չեն ավարտվելու։  Միանգամայն տրամաբանական է, որ Հայաստանը, ԵԱՏՄ-ից դուրս գտնվելով, պետք է հստակ պատկերացնի, որ այդ պարագայում վերանայվելու են Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների հետ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կասկածից վեր է, որ առաջին հերթին վերանայվելու են Հայաստանին բնական գազի վաճառքի արտոնյալ սակագները։ Օրինակ, ՀՀ սահմանին ՌԴ-ից մատակարարվող բնական գազն արդեն կվաճառվի ոչ թե այսօրվա արտոնյալ գնով, այլ ասենք՝ 1000մ3-ի համար $339,9-ով, ինչպես, օրինակ, Մոլդովայի պարագայում է։ Ըստ ECORYS և CASE միջազգային ընկերությունների՝ միայն գազի արտոնյալ գնի հաշվին Հայաստանը տարեկան կտրվածքով հավելալ 2.2 տոկոս տնտեսական աճ է ապահովում: Հասկանալի է, որ զրկվելու ենք նաև այդ հնարավորությունից: Կասկածից վեր է, որ կբարձրանան էներգասպառման ծախսերը: Եթե այսօր ՀՀ-ն ՀՆԱ էներգատարողության ցուցանիշներով զիջում է տարածաշրջանի և ԵՄ երկրներին, ապա էլեկտրաէներգիայի գների աճը բացասաբար կանդրադառնա մեր երկրի տնտեսական մրցունակության վրա, քանի որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը վտանգավոր «շղթայական ռեակցիա» առաջ կբերի, այն է՝ կհաջորդի թողարկվող արտադրանքի ինքնարժեքի բարձրացում:

Այստեղ անհրաժեշտ է ընդգծել ևս մեկ կարևոր գործոն։ Հայկական ատոմակայանը ВВЭР-440 տիպի ռեակտոր ունի և աշխատում է միջուկային վառելիքով, որն արտադրվում է բացառապես Ռուսաստանում։ Միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալով պայմանավորված՝ վերանայվեն ՀԱԷԿ-ի միջուկային վառելիքի, միջուկային ռեակտորի ջերմարձակող տարրերի ներկա պահին գործող գները (դեպի բարձրացման կողմը), ինչը նույնպես կնպաստի էլեկտրաէներգիայի գների բարձրացմանը։

Տնտեսագետները միակարծիք են նաև այն հարցում, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը բախվելու է պարենային անվտանգության ապահովման հետ կապված բազմաթիվ խնդիրների, քանի որ այսօր ներմուծվող ցորենի 99 տոկոսը, ալյուրի 98.4 տոկոսը, բանջարեղենի 48.5 տոկոսը, շաքարի 41. տոկոսը ներմուծվում է ԵԱՏՄ-ից, իսկ ավելի կոնկրետ՝ ՌԴ-ից:

Եվս մեկ խնդիր, որից խուսափել չի ստացվի: Հայաստանի տնտեսության մեջ կատարվող ներդրումների մասով կրկին առաջատար է ԵԱՏՄ-ն:  ԵԱՏՄ անդամ երկրներից կատարված ներդրումները նախորդ տարի աճել են 111.8 մլրդ դրամով։ Հիմնական ներդրումները կատարվել են ՌԴ-ից` հանքարդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում, և Բելառուսից` մեծածախ առևտրի ոլորտում։ Նշենք, որ Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ներդրումների համակարգման հարթակը նոր-նոր է ձևավորվում և դեռ հայտնի չէ դրա արդյունավետությունը և այն, թե որքանով է պատրաստ Արևմուտքը ներդրումներ կատարել Հայաստանում:

Փաշինյանը և նրան գեղեցիկ խոստումներ տվող Արևմուտքը քաջ գիտակցում են, որ Ռուսաստանի հետ դաժան «ամուսնալուծությունը» կառաջացնի  տնտեսական և սոցիալական ծանր ճգնաժամ, որից հետո փոքր Հայաստանում այս գործընթացի նախաձեռնողներն ստիպված են լինելու սեփական սոված ժողովրդի առջև պատասխան տալ իրենց արկածախնդիր քաղաքականության համար: Կների հայ ժողովուրդը թե ոչ՝ սա արդեն հարցի մեկ այլ կողմն է... 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ Թրամփը հայտնել է՝ ինչ խնդրանքով է դիմել Չինաստանի նախագահինԽոր ցավով տեղեկացա Մոնակոյի պետնախարարի մահվան մասին, տոկունություն եմ մաղթում նրա ընտանիքին․ ՓաշինյանԿարծում եմ՝ հեշտ կռահելի է, թե ինչ են պլանավորում մարզել և ինչ նպատակով Թուրքիա-Ադրբեջան երկյակը․ Վարուժան ԳեղամյանԱլիևն ու Զելենսկին հանդիպել են Վնասի չափը կազմել է 7-8 մլն դրամ․ Հրաչյա Հակոբյանը՝ իր առանձնատունը թալանելու մասինՀիմա էլ բան չկա անելու օրհներգն են փոխում (տեսանյութ) Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գերմանիան 2024 թվականին ռեկորդային թվով զենք է մատակարարել Ուկրաինային«Ջերմուկ Գրուպ»-ն անհիմն է համարում ընկերության վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների հրապարակումները Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարները պետք է հետ վերադարձվեն․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)Ֆինլանդիայի նախագահը կոչ է արել նախապատրաստվել «անորոշության դարաշրջանին» Ռուսները սկսեցին մեզ դիտարկել իրենց հավասար պետություն. Մելքոնյան (տեսանյութ) Ջասթին Բիբերը դադարել է հետևել կնոջ և աներոջ ինստագրամյան էջերին (լուսանկարներ)Հայկ Սարգսյանը՝ ծեծկռտուքի ու քրեական հեղինակությունների հետ կապի մասին (տեսանյութ)Մարդ էլ էնքան վատ մարդ լինի, որ նույնիսկ Նիկոլի ՔՊ-ն պաշտոն չտա․ ԱթանեսյանՔաղաքացիները` իշխանության ձեռնարկած գործողությունների մասին (տեսանյութ) Թրամփը ներողություն է պահանջում Սուրբ Պետրոս և Պողոս տաճարի եպիսկոպոսից«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Քանի միլիոն մարդ է դիտել Թրամփի երդմնակալության արարողությունը. NielsenԲանավեճի եմ հրավիրում իշխանականներին՝ հայտարարագրման համակարգի թեմայով․ Առաքելյան Ինդոնեզիան տուգանել է տեխնոլոգիական հսկա Google-ինԱրայիկ Հարությունյանը նոր պաշտոն ունիԻրաքը օրինականացնում է մանկահասակ ամուսնությունները․ APԱրցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությունը տնային կալանքը կկրի Արցախո՞ւմ (տեսանյութ)Ֆրանսիայում անչափահաս է ձերբակալվել սպանության կասկածանքովԸնդդիմությունը պետք է ամեն ինչ աներ, որպեսզի Սիրունյան Ալիկը դառնար ԲԴԽ նախագահ. Վարոսյան Բելառուսում վաղաժամկետ քվեարկության մասնակցությունը ակտիվության լավ ցուցանիշ է․ ԼեբեդևԹրամփը շփոթել է Չինաստանը և ԿանադանՄասկը Շոլցին «հիմար» է անվանելԹրամփը պլանավորում է այցելել Մերձավոր ԱրևելքՄեծ Բրիտանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել հայ-ադրբեջանական սահմանով ճանապարհորդելուց Աշխարհագրական առանձնահատկությունների անվանափոխումը առանձին երկրների իրավասությունը չէ․ ՄԱԿԳազ չի լինիԲրիտանիան հորդորում է զերծ մնալ արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա ճանապարհորդություններից Ապարանում, Արագածում, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Թրամփը պատրաստ է ձեռք բերել Մասկի TikTok-ը Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնիցԲարձր ենք գնահատում Բուլղարիայի շարունակական աջակցությունը Հայաստան-ԵՄ օրակարգի առաջմղմանը․ Փաշինյան Թրամփը կարգադրել է 100 օրում լուծել Ուկրաինայում հակամարտությունը․ WSJ Եվրոպան պետք է աջակցի ուկրաինական բանակին․ ԶելենսկիՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն․ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ուոլցին Իսրայելն առաջարկել է ռուսական արտադրության զենք փոխանցել Ուկրաինային«Տնօրենները գործում են ԽԾԲ-ով», «Նման դպրոցի տնօրենները կպատժվեն» (տեսանյութ) Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում աշխատատեղերի ստեղծմանն ու դիմակայունությանը Թրամփը անօրինական ներգաղթյալներին կարտաքսի՝ առանց դատավարության Օկուպացված տարածքներում մնացած ավտոմեքենաների տերերը գույքահարկ չեն վճարի․ Արմեն ԽաչատրյանՍիրիան խզում է Ռուսաստանի հետ «Տարտուս» նավահանգստի պայմանագիրըԹրամփը նոր պատժամիջոցներ կարող է սահմանել Ռուսաստանի դեմ (տեսանյութ)Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ամենադիտված