Երևանում Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դի
Հասարակություն![Երևանում Գիտությունների ազգային ակադեմիայում հայտնաբերվել է տղամարդու դի](/timthumb.php?src=disc/30-11-23/cc83d2b32fc84ad46ee29e5814ee6efa.jpg&w=780)
Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը:
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
![](banners/armflix.jpg)