Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից
Հասարակություն![Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել առվակից](/timthumb.php?src=disc/30-11-23/e624185d292bfbb7eeaa62a56a338466.jpg&w=780)
Նոյեմբերի 30-ին, ժամը 09։45-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղում ավտոմեքենան ընկել է առվակի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մոտ 2 մ խորությամբ առվակից դուրս են բերել «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․)։
![](banners/armflix.jpg)