Wildberries-ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինը
Այլ![Wildberries-ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինը](/timthumb.php?src=disc/30-11-23/ee8f606d45be2ac3e3a83cd3ba27b483.jpg&w=780)
Ռուսական Wildberries–ը կրկնապատկել է ապրանքների վերադարձի գինը։ Այս մասին, Lenta.ru–ի փոխանցմամբ, գրում է Shot տելեգրամյան ալիքը։
Հրապարակման համաձայն՝ նախկինում վերադարձի արժեքը կազմում էր 50-ից 100 ռուբլի՝ մեկ ապրանքի համար։ Պարզվում է, որ այժմ ապրանքի վերադարձի գինն աճել է մինչև 200 ռուբլի:
Հայտնի է դարձել նաև, որ մինչև 100 ռուբլի արժողությամբ ապրանքները չեն կարող վերադարձվել, քանի որ դրանց արժեքը հավասար է վերադարձի գնին։
![](disc/30-11-23/702fda9660faef8c5045a6887c1381f5.jpg)
![](banners/armflix.jpg)