Ղրղզստանում սպառնում են հրապարակել հասարակաց տների հայտնի այցելուների լուսանկարները
Այլ![Ղրղզստանում սպառնում են հրապարակել հասարակաց տների հայտնի այցելուների լուսանկարները](/timthumb.php?src=disc/30-11-23/ad6de8d0c4728229c38cabee70bfa03e.jpg&w=780)
Ղրղզստանի փոխվարչապետ և ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը սպառնացել է հրապարակել հանրապետության սեքս-սրահների ծառայություններից օգտվող պատգամավորների, պետական ծառայողների, հասարակական գործիչների և գործարարների լուսանկարները, հայտնում է Sputnik Ղրղզստանը։
Գերատեսչության ղեկավարը հայտարարել է նման հասարակաց տներում աշխատող 200 աղջկա նույնականացման մասին։ Միաժամանակ նա նշել է, որ Ազգային անվտանգության պետական կոմիտեն «գրանցել է» նրանց ծառայություններից օգտվող բոլոր աղջիկներին և տղամարդկանց։
«Եթե չդադարեք դա անել և հաջորդ անգամ բռնվեք, չնայած ձեր դիրքին, ինչ էլ որ լինի, մենք ցույց կտանք ձեր դեմքերը: Բոլորին զգուշացնում եմ՝ իմացեք, որ նման բացասական երեւույթների դեմ պայքարելու ենք մինչեւ վերջ»,- ասել է փոխվարչապետը։
![](banners/armflix.jpg)