Անցկացվել է «Առողջ ափսե» հանրային միջոցառումը
Հասարակություն![Անցկացվել է «Առողջ ափսե» հանրային միջոցառումը](/timthumb.php?src=disc/03-12-23/7d952ee4a8711c487c9e213fe465d087.jpg&w=780)
«Առողջ ափսե» հանրային միջոցառումն առողջ և բալանսավորված սնվելու ուղեցույց է: Միջոցառման նպատակն է հանրությանը ծանոթացնել առողջ և բալանսավորված սնվելու սկզբունքներին և հմտություններին:
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ տաղավարներում քաղաքացիները հնարավորություն ունեցան ծանոթանալու առողջ և բալանսավորված սնվելու, առողջ ափսեի և բաղադրիչների վերաբերյալ տեղեկատվությանը, կազմեցին սեփական «Առողջ ափսեն» և հավաքելով միավորներ՝ ստացան հիշարժան նվերներ նախարարության կողմից:
Միջոցառումը կազմակերպվել է «Առողջ ապրելակերպը սովորություն է» խորագրի ներքո:
![](disc/03-12-23/c19ebbeef347171cd9d73040e09b7bb5.jpg)
![](disc/03-12-23/b213c5bff6c8810159194f22aa8d1b0d.jpg)
![](banners/armflix.jpg)