Մոսկվայում ավտոմոբիլային գործարանում հրդեհ է բռնկվել
Լուսանկարներ![Մոսկվայում ավտոմոբիլային գործարանում հրդեհ է բռնկվել](/timthumb.php?src=disc/04-12-23/bfbbfff1e2f9b067bfa6e7705d42843b.jpg&w=780)
Մոսկվայում ավտոմոբիլային գործարանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհը տարածվել է 2 հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհի հետևանքով՝ փլուզվել է գործարանի տանիքի մի մասը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Արտադրական շենքում հրդեհ է բռնկվել։ Կրակը ինտենսիվ տարածվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նշանակվել է երկրորդ՝ ավելացված բարդության աստիճան։
Ավելի ուշ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով օպերատիվ ծառայությունները, հայտնել է, որ հրդեհին վերագրվել է բարդության երրորդ աստիճան։ Գործակալության զրուցակիցը նշել է, որ «կտրվող ձայներ են լսվում և փլուզումներ են տեղի ունենում» գործարանի ներսում՝ չհայտնելով վնասի ճշգրիտ տարածքը։
Ինչպես հայտնում է Shot հեռագրային ալիքը, հրդեհի հետեւանքով փլուզվել է շենքի տանիքի մի մասը։ Շենքում պահվում են անվադողեր, ստվարաթուղթ և ծղոտե ներքնակներ։
![](disc/04-12-23/c342b1287b2348107d463aa6ee40d0f3.jpg)
![](disc/04-12-23/3b3aadb3478483fd807858122197f2b5.jpg)
![](disc/04-12-23/c743836cc653bda1ccf27e7b657e457f.jpg)
![](disc/04-12-23/8233f6d84d08e9052da54dc30c29fd50.jpg)
![](banners/armflix.jpg)