Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել Շահրամանյանին ԵՄ-ին կարող ենք մոտենալ այնքան, որքան դա չի առաջացնի գոյութենանական վտանգներ. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Դուք դավաճան եք․ Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ) ՀՀ-ում փախստականների 42 տոկոսը հայտնել է, որ մանկապարտեզ չհաճախող երեխա ունի. ուսման մակարդակը վատթարացել է. ՅՈՒՆԻՍԵՖ Փաշինյանի օրոք Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, խաբում են մեզ․ Թագուհի Թովմասյան Ինտերնետ շահումով խաղերը ազգային անվտանգության սպառնալիք է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Աննա Հակոբյանի դիրքն անգլերեն պարապելուց գիտենք, բայց թե Ալիևի հետ ինչն եք համաձայնեցնում՝ չգիտենք․ Վարդանյան Թուրքիան ԵՄ–ի հետ ակտիվ համագործակցություն ունեցող երկիր է, մենք այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ ՔՊ–ական պատգամավոր «Այո՛, Եվրամիություն նշանակում է նաև զենք. գնացե՛ք և գնե՛ք». ռուսաստանցի միջազգայնագետ (տեսանյութ) Եկեք՝ ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրին, դուք ինձ՝ ձեր «պահած» Ղարաբաղ. Աննա Գրիգորյան Սա ուղղակիորեն նշանակում է բանակի թուլացում․ Վահագն Սարոյան Ովքեր են հրահրել Զանգեզուրի կոմբինատի գործադուլը (տեսանյութ) 

ՔՊ-ն և Փաշինյանը չեն կատարել 2021-ին ընտրողների առջև ստանձնած նախընտրական պարտավորությունները

Վերլուծական

Պաշտոնյաների առանձին  և բանավոր խոստումներից զատ՝ վերջին երկու տարիների ընթացքում, կարծես, մոռացության է մատնվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը: Դիցուք՝ թե ինչ էր խոստանում Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը և ինչ ունենք արդյունքում:

Տնտեսական, բիզնես դաշտը պետք է ձեւավորվի ազատորեն, գործարար հմտությունների անաչառ մրցակցության՝ հովանավորչության բացառման պայմաններում: Սա նաեւ աղքատության հաղթահարման առանցքային պայման է, երբ գործարար հմտություններ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է բիզնես արդյունք ստեղծելու, ինքն իր եւ շրջապատի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ստանա հավասար, մրցակցային պայմաններում: Կարեւոր է ձեւավորել օրենսդրական եւ գործնական միջանցք Հայաստանում «զրոյից» տնտեսական գործունեություն սկսելու իրական հնարավորություններ ձեւավորելու համար: Տնտեսական քաղաքականության նպատակը պետք է դառնա աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը: Տնտեսական հեղափոխությանն այդպես էլ ականատես չեղանք, չստեղծվեց նաև մրցակցային դաշտ տնտեսական հատվածում, և արդյունքում սպառողները բախվում են նույն մոնոպոլիաների և մոնոպոլ գների հետ:

Գանք հանքաարդյունաբերությանը: Կուսակցությունն իր նախընտրական ծրագրի համաձայն դեմ էր մետաղական նոր հանքերի շահագործմանը, իսկ գործող հանքարդյունաբերական կազմակերպությունների դեպքում առաջարկում էր կարճաժկետում խրախուսել հին տեխնոլոգիաները փոխարինել նոր՝ «կանաչ» տեխնոլոգիաներով, օրինակ՝ հարկային արտոնություններ կիրառելու միջոցով։ Համաձայն ՔՊ-ի ծրագրի՝ երկարաժամկետում գործող մետաղական հանքերը պետք է փակվեն: Սակայն, ընտրություններից հետո պարզ դարձավ, որ իշխանությունները ոչ միայն հանքեր փակելու ծրագրեր չունեն, այլ մի բան էլ որոշել են վերագործարկեն Ամուլսարի հանքը:

Ըստ ՔՊ–ի նախընտրական ծրագրի՝ ներքաղաքական ասպարեզում Հայաստանի առաջ ծառացած կարեւորագույն խնդիրն անշրջելի ժողովրդավարության հաստատումն է: Արդյունքում՝ ունենք մի իրավիճակ, երբ օրեցօր խորանում է այլակարծության դեմ պայքարը, իսկ քաղաքական ընդդիմախոսների դեմ իրական պատերազմ է հայտարարված:

Քաղաքականությունը պետք է լինի հրապարակային. քաղաքական գործընթացների, դրանց բովանդակության ու մանրամասների վերաբերյալ հանրության առավելագույն իրազեկումը ժողովրդավարության կարեւորագույն բաղադրիչ է, որն անհնար է իրագործել առանց խոսքի, մամուլի եւ համացանցի ազատության: Արդյունքում՝ ամեն բան այնքան հրապարակային և թափանցիկ էր, որ օրինակ՝ նախարարների աշխաավարձի բարձրացման մասին հանրությունը իմանում է պոստֆակտում: 

Ղարաբաղի հարցի կարգավորման որեւէ ծրագրի իրագործում հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային լիարժեք կողմի կարգավիճակի վերականգնմամբ, առանց որի համաձայնության՝ հարցի կարգավորման որեւէ տարբերակ չի կարող համարվել դե յուրե ընդունված: Արդյունքում՝ Նիկոլ Փաշինյանն ու թիմը իրենց վարած քաղաքականությամբ ոչ միայն Արցախը չդարձրին բանակցային լիարժեք կողմ, այլ հայաթափեցին այն և աչք փակեցին ադրբեջանցիների  կազմակերպած էթնիկ զտման վրա և դեռ մի բան էլ հայտարարեցին, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը:

Մեկ այլ խոստում՝ «Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է, և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը»: Սակայն իրականությունն այն է, որ Հայաստանի սահմաններն այժմ անվտանգ չեն եւ ադրբեջանական զորքերն առաջ են եկել եւ հաստատվել հենց Հայաստանի սահմանին:

Ահա մեկ խոստում ևս՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան հակամարտության լուծման և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովման գործում առանցքային է, և Հայաստանը նպաստելու է այս ձևաչափի արդյունավետ գործունեությանը»: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն, ըստ էության, չի գործում եւ կարեւոր որոշումները կայացվում են առանց ՌԴ-ի մասնակցության:

Հաջորդ կետում նշվում էր՝ «Ապահովելու ենք հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, իրավահավասարության եւ ազգային շահերի փոխադարձ հարգանքի վրա հիմնված՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը»: Հայ-ռուսական հարաբերությունները երբևէ չեն եղել այսքան լարված․ Հայաստանի իշխանություններն արդեն չի էլ թաքցնում, որ որդեգրել են արտաքին քաղաքականության մեջ հենց պրո-արևմտյան վեկտորը և բացահայտ սաբոտաժի են ենթարկում ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող գործընթացները:

Մեկ այլ նախընտրական խոստման մեջ Փաշինյանը, մասնավորապես, նշել էր. «Զինված ուժերի մարտունակության բարձրացման համար Հայաստանի կառավարությունը մտադիր է հատկացնել հավելյալ 2.5 միլիարդ դոլար»: Սակայն ռազմական բյուջեն այդպես էլ չի հատել այն թիվը, որը խոստացել էր նա: Ստացվում է, որ 2022 թվականի բյուջեի նախագծով ՔՊ-ն ակամայից ընդունում էր, որ եւս մեկ նախընտրական խոստում Նիկոլ Փաշինյանը չի կատարել եւ հերթական անգամ խաբել է ՀՀ հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին

Ինչպես տեսնում ենք՝ ՔՊ-ն ոչ միայն չի կատարել 2021-ին հայ ժողովրդի առջև ստանձնած պարտավորությունները, այլ մի բան էլ արել է տրամագծորեն հակառակ քայլերը:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ալեն Սիմոնյանը պատասխանել է Սամվել ՇահրամանյանինԵՄ-ին կարող ենք մոտենալ այնքան, որքան դա չի առաջացնի գոյութենանական վտանգներ. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Անարդար է․ Ալիևը գնահատել է Արևմուտքի առաջնորդների վերաբերմունքը Թրամփի նկատմամբԶելենսկի արևմտյան պատերազմական կողմերի սխեմաները քողարկելու վարագույր է․ ՄեդվեդչուկԴուք դավաճան եք․ Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ) Մակրոնը քննադատել է Թրամփի՝ Գազայի հատվածի մասին ծրագիրըՀՀ-ում փախստականների 42 տոկոսը հայտնել է, որ մանկապարտեզ չհաճախող երեխա ունի. ուսման մակարդակը վատթարացել է. ՅՈՒՆԻՍԵՖ Որեւէ մեկին ապացուցել, որ արցախցիները կռվել են, չունի իմաստ․ Հակոբ Բադալյան Փաշինյանի օրոք Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, խաբում են մեզ․ Թագուհի Թովմասյան Մեդվեդևը գնահատել է Զելենսկու` Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու մասին խոսքերըԹրամփը նշել է՝ շատ երախտապարտ է ՊուտինինԴերասանուհի Աննա Մաքսիմի ոճային համարձակ փոփոխությունը (լուսանկարներ)Ինտերնետ շահումով խաղերը ազգային անվտանգության սպառնալիք է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ԱՄՆ Ռեյգանի միջազգային օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվելուԵթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք քաղաքապետարանի աշխատակիցներին գցել ավտոբուսները․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Բրիտանական մամուլը փորձում է «մաքրել» Զելենսկուն․ ՄեդվեդչուկԱննա Հակոբյանի դիրքն անգլերեն պարապելուց գիտենք, բայց թե Ալիևի հետ ինչն եք համաձայնեցնում՝ չգիտենք․ Վարդանյան Թուրքիան ԵՄ–ի հետ ակտիվ համագործակցություն ունեցող երկիր է, մենք այս նախագծով որևէ մեկից ազատվելու միտում չունենք․ ՔՊ–ական պատգամավոր Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Եվրամիությունում գազի գնի ժամանակավոր առաստաղի ներդրման հնարավորությունը«Այո՛, Եվրամիություն նշանակում է նաև զենք. գնացե՛ք և գնե՛ք». ռուսաստանցի միջազգայնագետ (տեսանյութ)Եկեք՝ ես ձեզ տանեմ Քոչարյանի «հանձնած» Մեղրին, դուք ինձ՝ ձեր «պահած» Ղարաբաղ. Աննա Գրիգորյան Սա ուղղակիորեն նշանակում է բանակի թուլացում․ Վահագն ՍարոյանՌադայի պատգամավոր Դուբինսկին նշել է՝ երբ Զելենսկին կկորցնի ինշխանությունըԱՄՆ-ը մտադիր է փակել մի քանի հյուպատոսություններ. NBCՈվքեր են հրահրել Զանգեզուրի կոմբինատի գործադուլը (տեսանյութ) Թրամփը չի հստակեցրել՝ ինչ է պատրաստվում անել Բայդենից մնացած 4 միլիարդ դոլարի հետԱյ այսպիսի «ներքին անկայունության պայմաններում» էլ 7 տարի և ավելի աշխատում ենք. Ավանեսյան Երիտասարդները Տիգրան Ավինյանի համար 50 դրամանոց կոպեկներով դրամահավաք կանեն Բոնժո՜ւղ, գալիս ենք․ սա մեծ քաղաքական բլեֆ է․ Արթուր Խաչատրյանը՝ ԵՄ-ին ադամակցելու մասին Ըստ ԲԴԽ-ի՝ 5-ը 10-ի մեծամասնությունն է. Արթուր Ստեփանյանի դիմումը ՍԴ-ն վարույթ է ընդունել ԱՄՆ կիբերանվտանգության գործակալությունը նոր ղեկավար ունիՌադայի պատգամավոր Դուբինսկին Պորոշենկոյի որդուն առաջարկ է արելԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը պահանջում է Ալեն Սիմոնյանից հրապարակային ներողություն խնդրել տեղահանված արցախցիներիցԻ՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ․ ՊԵԿ պարզաբանումը Միակ օգուտը մի աման ճաշն է, որ Փաշինյանը կերել է Ելիսեյան պալատում (տեսանյութ) Հուսահատ փորձ է․ Ղրիմում գնահատել են Զելենսկու՝ Ռուսաստանի հետ տարածքներ փոխանակելու մասին խոսքերըԱրևելյան գործընկերությունը չի հիմնադրվել «կամ-կամ»-ի տրամաբանությամբ․ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին Թրամփի հատուկ բանագնացը գաղտնի առաջադրանք է ստացել․ NYTԱլիևը Բայդենի վարչակազմին մեղադրել է «անարդար և անազնիվ» լինելու մեջՀայ ժողովրդին տանում եք կառափնարան. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Զելենսկին մտադիր է Կուրսկի շրջանը փոխանակել ուկրաինական օկուպացված տարածքի հետ․ The GuardianԱստղագուշակ փետրվարի 12-ի համար«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից հայտնաբերվել են կանեփի սերմնահատիկներ ՔՊ վերնախավի համար ՀՀ-ի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումը դարձել է իշխանության մնալու երաշխիք․ ԹաթոյանԱռողջապահության նախարարությունը զգուշացնում էԲոսֆորը ժամանակավորապես փակ է բեռնափոխադրումների համարՓաշինյանը տրանսպորտից օգտվելիս անտեսել է առողջական խնդիրներ ունեցող տարեց մարդկանց․ ՉախոյանՕրվա խորհուրդ․ փետրվարի 12 Դուք Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ընտրության առաջ եք դնելու մեր ժողովրդին․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)Ոստիկանների վրա կրակոցներ արձակած տղամարդը կալանավորվեց
Ամենադիտված