Վերին Խոտանան գյուղում փրկարարները քարշակել են բեռնատար ավտոմեքենան
![Վերին Խոտանան գյուղում փրկարարները քարշակել են բեռնատար ավտոմեքենան](/timthumb.php?src=disc/04-12-23/ec6937e254eebce10aaa6cfd5bc184aa.jpg&w=780)
Դեկտեմբերի 4-ին, ժամը 12։07-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան բեռնվածության պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը և խոչընդոտում է երթևեկութունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները մոտ 300 մետր քարշակել են «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Բ.):
![](banners/armflix.jpg)