Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Նվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am 5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. Գևորգյան Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին «Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ) Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը 

Վիճաբանություն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում` Հայկ Սարգսյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջեւ

Քաղաքական

Aravot.am. ԱԺ պաշտպանության հանձնաժողովում ուշագրավ վիճաբանություն սկսվեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջեւ: Քննարկվում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Գաբրիելյանը հարցրեց` այս նախագծով անհավասար պայմաններ չե՞ն ստեղծվում. «Ասում եք՝ մարդիկ հիմա էլ իրենց երեխաներին տարբեր օրենսդրական բացերի հետեւանքով կարող են դուրս տանել երկրից, բայց, ըստ էության, նրանք այն մարդիկ են, որոնք ունեն համապատասխան ֆինանսական հնարավորություններ: Չեմ կարծում, որ բոլորն են այդպես վարվում: Արդյոք է՛լ ավելի շատ չե՞նք դարձնում անհավասարությունը այս նախաձեռնությամբ:

Բացի այդ, ես 5-րդ կետի հետ կապված լուրջ խնդիր եմ տեսնում, չեմ կարա կողմ քվեարկեմ դրան, որ մարդը գումարով, մեկ օր չծառայելով, առավել եւս ներկայումս… Ես՝ չէ, չի ստացվելու մոտս, որ քվեարկեմ, չեմ կարողանալու ուղղակի, որովհետեւ փաստացի դուրս է գալիս, որ ծառայությունից խուսափած մարդուն, որը, ըստ էության, դասալքությամբ է զբաղվել, ես պետք է հնարավորություն տամ, որպեսզի գումարով ինքը իր գործած հանցանքը մենք ներենք: Ցանկացած այլ պարագայում 14 ամիս է, մեկ ամիս է, այդ տեսանկյունից խնդիր չեմ տեսնում, բայց զրո օր չծառայել՝ գումար վճարելով՝ ես խնդիր եմ տեսնում»:

Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Իմ բացատրություններից հետո դուք պարտավոր կլինեք կողմ քվեարկել: Դուք կողմ եք քվեարկել «Համաներման մասին» օրենքին, որը 1360 քաղաքացիների հնարավորություն է տվել ոչ մի օր չծառայելով եւ ոչ մի դրամ չվճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Դուք մի կողմից ասում եք՝ ես կողմ չեմ քվեարկի, որ քաղաքացիները վճարեն 15 մլն դրամ՝ չծառայելով, բայց մյուս կողմից 1360 քաղաքացիների տվել եք այդ հնարավորությունը՝ ազատվել՝ որեւէ դրամ չվճարելով: Բազմաթիվ քաղաքացիներ չեն ծառայում ԶՈՒ-ում՝ առողջական խնդիրներ ունենալու պատրվակով, ունենալով առողջական խնդիրներ կամ թղթեր՝ առողջական խնդիրներ ունենալու մասին:

2011-ից 2019-ի ընթացքում 50 հազարից ավելի քաղաքացիներ չեն ծառայել բանակում՝ որեւէ դրամ չվճարելով ու որեւէ օր չծառայելով: Այդ տարիներին շուրջ 10 հազար քաղաքացիներ չեն ծառայել բանակում՝ ոչ առողջական, այլ խնդիրներ ունենալու հիմքով: 2265 քաղաքացի չի ծառայել բանակում՝ օտարերկրյա բուհերում սովորելու արտոնությունով: Բանակում չծառայելու համար ընդամենը դատապարտվել է բանակում չծառայողների թվի 1%-ից քիչ:

Նույնիսկ հայտնաբերվածների 1%-ը: Մենք տարիներով ունեցել ենք քաղաքացիներ, ովքեր չեն ծառայել որեւէ պատրվակով, ունեցել ենք տասնյակ հազարավոր հայտնաբերված քաղաքացիներ, որոնցից դատապարտվել է ընդամենը 203-ը, դրանցից մեծ մասը՝ պայմանական կամ մեկ տարի ժամկետով, այլ պատիժ է սահմանվել:

Հիմա դուք ինչպե՞ս եք ասում՝ ես կողմ չեմ քվեարկի, չե՞ք ուզում, որ տան այդ գումարը՝ չծառայելու դիմաց»: Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Հարգելի պարոն Սարգսյան, պետք է ձեզ հիասթափեցնեմ. «Համաներման» օրենքն ընդունել են, այդ սխալը գործել են 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները, ես այդ ժամանակ չեմ հանդիսացել պատգամավոր եւ կողմ չեմ քվեարկել: Եթե լինեի պատգամավոր, ամեն ինչ անելու էի, որ այդ նախագիծը չընդունվեր»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի անջատման հասցեներըՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկումՈւրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին ԿոլոնաՄուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքումՆվիրատվություններ ՔՊ-ին՝ չհայտարարագրված եկամուտներից. Infocom.am5000 զոհ տվեցինք, 4900 ծնող լեզու գտան նիկոլի հետ, մի տփած երեխեն ի՞նչա, որ վաղը ծնողը չասի` ես խնդիր չունեմ էդ (ան)դաստիարակի հետ. ԳևորգյանԵրևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվիԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին«Ոնց եմ Ձեզ սիրըմ», «Ես էլ ձեզ եմ սիրում». Փաշինյանի և Լեռնագոգի բնակչի հաճոյախոսությունները (տեսանյութ)Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենըՀայաստանի պատվիրակությունը մասնակցել է Փարիզի Խաղերի բացմանըԼեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզԹող հիմնավորեն, թե երբվանից է թշնամու դրոշը ծածանվում այդ դիրքի վրա և իրենց իշխանությունը կապ չունի դիրքը զիջելու հետ. փաստաբանԷլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը նոր ներդրումներ է բերել․ ՓաշինյանԴատախազությունը Քաջարան համայնքի նախկին ղեկավար Մանվել Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամԳազ չի լինելուԵրասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՀՀ ՊՆՀայկական կողմը հուշագիր է ստորագրել Բաքվի հետ, որից ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա ԱյվազյանՄիկա Բադալյանին արտաքսել են ՄոլդովայիցՔրեական գործ՝ Փոքր Վեդու մանկապարտեզում դաստիարակի կողմից երեխային ծեծելու դեպքով. 72-ժամյա ձերբակալությունՇնորհակալ եմ ձեզ՝ հազարավոր շնորհավորանքների և մաղթանքների համար․ Աշոտյանը՝ կալանավայրիցՀայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետԱշխատանքային փակ քննարկում՝ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովումՀովիկ Աղազարյանը պատրաստ է Նիկոլ Փաշինյանի փոխարեն Բաքու մեկնելԳնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. ՓաշինյանԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ)Փարիզում Օլիմպիական խաղերի բյուջեն կազմել է 11 միլիարդ եվրոԲա ձեզ թվում է, թե ժեխը պիտակ է կամ վիրավորա՞նք, բացարձակ, դա իրականություն է․ փաստաբանԼարսը փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱմփոփվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրըԿիրանց տանող նորակառույց ճանապարհը գիշերով անվտանգ չէ. զգուշացրել են՝ կարող եք գերի ընկնել .ՂազարյանԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով հուլիսի 29-ին կգտնվի ԿիպրոսումԱպօրինություններն արվում են բացառապես ինձ անազատության մեջ պահելու համար. ՀարությունյանԱյսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելուՀերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի ԱսլանյանՊարեկները վնասազերծել են «Գազել»-ի ուղևորին, որի մոտ ատրճանակ ու գաղտնի փականով դանակներ են եղելՎրաստանից ավտոստոպով Հայաստան եկած ու անհետ կորած օտարերկրացի աղջիկը գտնվել էՊետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Ավետիսյան«Ամեն բացասականը, որ Բայդենն ուներ, կարող է նաև վերագրվել Հարրիսին». քաղաքագետՀետամուտ եմ լինելու նման վարք ունեցող մանկավարժներին ժամ առաջ մեր մանկապարտեզներից մաքրելու գործում․ համայնքապետՔննչական կոմիտեն 125.000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. լրագրողՓոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեցԿամո Ցուցուլյանն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հետևել է շինարարական աշխատանքինԳյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամ մանդատը վայր է դրելՓոքր Վեդիում մանկապարտեզի` երեխային բռնnւթյան ենթարկած աշխատակիցն ազատվել է աշխատանքիցԵվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնումԱնմիջապես սկսվել է ուսումնասիրություն․ ՄԻՊ-ը՝ Փոքր Վեդիում մանկապարտեզում տեղի ունեցած դեպքի մասինԼուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձեւակերպված․ Փաշինյան Ի՞նչ է սպասվում Ռոբերտ Քոչարյանին ՍԴ-ի որոշումից հետո․ փաստաբանը մանրամասնում է Արգիշտի Քյարամյանը ՔԿ-ի 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում այցելել է Գեղարքունիք
Ամենադիտված