«Հայաքվե»-ի օրենքի նախագիծը մերժվեց. ՔՊ-ականները դեմ քվեարկեցին
Քաղաքական![«Հայաքվե»-ի օրենքի նախագիծը մերժվեց. ՔՊ-ականները դեմ քվեարկեցին](/timthumb.php?src=disc/04-12-23/6fdf6e2ed2cc6df1aeb3b6a4c6dc33d8.jpg&w=780)
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2 ժամ քննարկումից հետո «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն առաջարկեց հետաձգել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը, որով պետք է որոշվեր այն ԱԺ օրակարգում ընդգրկել, թե ոչ։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ նման աշխատակարգ չկա, երբ քննարկված նախագիծը վերջում երկու ամսով հետաձգվի և պետք է քվեարկության դրվի։
ՔՊ-ական 7 պատգամավորի դեմ ձայներով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության օրենսդրական նախաձեռնությունը չընդգրկվեց ԱԺ նիստի օրակարգ։
«Հայաստան» խմբակցության անդամները պահանջեցին որ, ըստ կանոնակարգի, ԱԺ նիստում հանդես գան հատուկ կարծիքով։
Վաղը՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ հերթական քառօրյա նիստերի սկզբում կքվեարկվի այս նախագիծը օրակարգում ընդգրկելու հարցը:
![](banners/armflix.jpg)