Գերմանիայում տղամարդը ռեկորդ է սահմանել իր տանը տեղադրված տոնածառերի քանակով (լուսանկար)
Լուսանկարներ![Գերմանիայում տղամարդը ռեկորդ է սահմանել իր տանը տեղադրված տոնածառերի քանակով (լուսանկար)](/timthumb.php?src=disc/04-12-23/033221e89e8d907264e9fae7a0a906a6.jpg&w=780)
Գերմանիայի Ռինթելն քաղաքի 57-ամյա բնակիչը Սուրբ Ծննդից առաջ իր տունը զարդարել է ռեկորդային թվով տոնածառերով ու ամանորյա զարդարանքներով։ Նրա տանն այժմ կա 555 տոնածառ և 100000 զարդարանք։
Reuters-ի փոխանցմամբ՝ 57-ամյա Թոմաս Յերոմինն ու նրա կինը՝ Սյուզաննան, իրենց տանը բացի 555 տոնածառից, տեղադրել են նաև մոտ 108000 զարդեր և 48000 լույսեր։
Զույգը 89 տոնական ծառ է տեղադրել ննջարանում, մնացածը՝ միջանցքում, նախասենյակում, հյուրասենյակում և զուգարանում։ Այժմ զույգի տունը կարծես տոնածառերի թանգարան լինի։
![](disc/04-12-23/e56580547c469141620def64848a8cf5.jpg)
![](disc/04-12-23/e30ec304972b9d7019bf386e51351307.jpg)
![](disc/04-12-23/fd044183267140cfcbaee19d53b764b1.jpg)
![](banners/armflix.jpg)