ՌԴ–ն կշարունակի մասնակցել համաշխարհային սուր խնդիրների լուծմանը․ Պուտին
Աշխարհ![ՌԴ–ն կշարունակի մասնակցել համաշխարհային սուր խնդիրների լուծմանը․ Պուտին](/timthumb.php?src=disc/04-12-23/0ce519fcbafb5d6c0fc7a17d6f48cfbc.jpg&w=780)
Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կշարունակի նպաստել համաշխարհային խնդիրների լուծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա պետությունների դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«<…> մենք կշարունակենք ներդրում ունենալ տարածաշրջանային և գլոբալ սուր խնդիրների լուծմանը <…>»,- նշել է Պուտինը։
Նա ուշադրություն է հրավիրել միջազգային տնտեսական հարաբերությունների արդար համակարգի ձևավորման անհրաժեշտության վրա, որը չի ազդի անբարեխիղճ մրցակցության և պատժամիջոցների վրա։ Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը կընդլայնի համագործակցությունը օտարերկրյա գործընկերների հետ հումանիտար և մշակութային ոլորտներում։
Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է 2024 թվականի մարտին Սոչիում Երիտասարդության համաշխարհային փառատոնի անցկացման մասին՝ ավելի քան 180 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։
![](banners/armflix.jpg)