Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Քաղաքական![Փաշինյանը նոր որոշում է ստորագրել](/timthumb.php?src=disc/04-12-23/8196b4425ac876b95b43ebedbf195121.jpg&w=780)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 4-ին որոշում է ստորագրել, որտեղ ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 7 աշխատանքային օր՝ 2023 թվականի դեկտեմբերի 4-12-ը ներառյալ:
2. Սերգեյ Մովսիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ Հարություն Գուլյանը»։
![](banners/armflix.jpg)