Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները
Թուրքիա![Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները](/timthumb.php?src=disc/06-12-23/df72d42467f057f5ac1c659858a4819f.jpg&w=780)
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Իրֆան Օզսերթին: Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև ռազմական գործակցության բարձր մակարդակը:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում շփումների զարգացման հեռանկարը: Պաշտոնյաները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ զորավարժությունները:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում զարգացումներին և փոխադարձ հետաքրքրության այլ թեմաների:
![](banners/armflix.jpg)