Անցկացվել է ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը
Հասարակություն![Անցկացվել է ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը](/timthumb.php?src=disc/06-12-23/6f592de7efb6e603bc7ff588ca1e37ec.jpg&w=780)
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը, հայտնում են ՀՀ ՊՆ–ից։
Զինծառայողները հանձնել են ստուգարքներ շարային վարժաձևերից՝ առանց զենքի և զենքով։
Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։
Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ Էդվարդ Ասրյանը կարևորել է շարային պատրաստության դերը քննական գործընթացում՝ որպես զինվորականի ձգվածության, կեցվածքի ու քայլքի ձևավորման կարևոր բաղադրիչ։
Օրվա երկրորդ կեսին անցկացվել է զինծառայողների ատեստավորման քննությունների վերջին փուլը։ Հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։
![](disc/06-12-23/656ba36aa969685ff1051b54f16d97ba.jpg)
![](banners/armflix.jpg)