Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ) Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ) «Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնում «Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն Մխիթարյան Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներով Կիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու 

«Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը». Անդրեյ Այվազյանը և նրա քեռին՝ Արցախը, զոհվել են հայրենի հողը պաշտպանելիս․ «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Արցախն անվերջանալի պատերազմի միջով են անցնում: Պատերազմից հետո թվում էր, թե մի փոքր հանդարտվել է ամեն ինչ, բայց հետո 2022 թ.-ի սեպտեմբերյան ագրեսիան եղավ Հայաստանի սահմանին: Սակայն երբեք չէինք հավատա, որ 2023 թ.-ի սեպտեմբերի 19-ին փոխվելու է մեր պատմության ընթացքը: Անդրեյը մեկն էր արցախցի այն տղաներից, որոնք անմահացան Արցախում, որոնք մինչև կյանքի վերջին պահը պայքարեցին Արցախի լինելիության համար ու չտեսան ամենասարսափելին: Անդրեյ Այվազյանը ծնվել է Արցախի Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղում: Նա տան հինգ երեխաներից մեկն է, ունի երեք քույր և մեկ եղբայր: Անդրեյի մասին զրուցել ենք կրտսեր եղբոր՝ Վիտյայի հետ: Զրույցն ավելի շուտ էինք նախանշել, սակայն այն ամեն անգամ հետաձգվում էր, ժամանակ էր պետք մտքերը կարգի բերելու, ինչ-որ տեղից ուժ գտնելու համար: Բայց Վիտյան անսահման շատ էր ուզում պատմել եղբոր ու նրա տեսակի մասին: Վիտյայի և Անդրեյի տարիքային տարբերությունը մեկ տարի է: Մեծն Անդրեյն է: Բայց Վիտյան ասում է՝ երբ գյուղում միասին շրջում էին, մարդիկ երբեմն շփոթում էին իրենց:

«Շատ աշխույժ էր: Անգամ, երբ գյուղի փողոցով անցնում էր կամ կանգնում զրուցելու, մարդիկ ուրախանում էին, գիտեին, որ հիմա մի կատակ կպատմի, մի բան կասի: Շատ աշխույժ, կենսուրախ ու կյանքով լեցուն էր եղբայրս: Ով իրեն ճանաչում է, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Վիտյան:

2015 թ.-ին Անդրեյը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության՝ Ջրական: 2016 թ.-ին մասնակցում է Ապրիլ յան քառօրյա պատերազմին: Զորացրվելուց հետո որպես պայմանագրային զինծառայող ծառայության է անցնում Հաթերքի զորամասում: Մի քանի տարի ծառայելուց հետո դուրս է գալիս պայմանագրային զինծառայությունից: Երբ սկսվում է 2020 թ.-ի 44-օրյա պատերազմը, Անդրեյը մեկնում է ռազմի դաշտ՝ իր տունն ու ընտանիքը պաշտպանելու: Իսկ պատերազմի ավարտից հետո նորից պայմանագրային ծառայության է անցնում, այս անգամ՝ Սրխավենդի զորամասում: Վիտյան ասում է՝ երկու-երեք օր էր մնացել, որ դիրքերից իջներ Անդրեյը, բայց պատերազմ սկսվեց. «Անդրեյն ու մեր քեռին ծառայության անցան Սրխավենդի զորամասում: Երկուսով նույն զորամասում էին ծառայում, նույն դիրքում էլ անմահացան: Ցանկանում էին իրար կողքի լինել, միասին ծառայել: Բայց լրիվ հակառակը տեղի ունեցավ: Իրար հետ անմահացան նույն դիրքում սեպտեմբերի 19-ին»:

Վիտյայի խոսքով, դիրքում եղել է 8 հոգի: «Սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, իրենց հետ այլևս կապ չկար, մյուս կողմից էլ՝ ամեն ինչ անում էինք, որ տան անդամներին ապահով տեղ տեղափոխենք: Ամեն ինչ իրար էր խառնվել: Երբ սկսվել են ռազմական գործողությունները, ութ տղաներից հինգը, այդ թվում՝ եղբայրս ու քեռիս, պայքարել են մինչև վերջ, մինչև վերջին փամփուշտը, մինչ ի մահ: Տղերքը «բոյ» են տվել: Երբ զինամթերքը վերջանում է, տղաները տեղավորվում են խրամատներում: Իսկ հետո արդեն գիտեք, թե ինչ է լինում: Ասում են, որ թշնամու մեկ տասնյակից ավելի զինվոր է մտնում իրենց խրամատ: Երբ եղբորս տեսա, նրա ամբողջ մարմնի վրա փամփուշտի հետքեր էին»: Վիտյան հիմա հաճախ է հիշում՝ եղբայրը միշտ ասում էր, որ եթե պատերազմ սկսվի, դիրքից դուրս չեն գալու, կռվելու են մինչև վերջ: Իսկ հիմա Անդրեյն ու քեռին՝ Արցախը, Եռաբլուրում են, իրար կողքի:

«Շատ դժվար օրեր էին, բոլորին իրար էի խառնել՝ Կարմիր խաչ, կառավարություն, մարդու իրավունքների պաշտպան, որ նրանց տեղափոխենք Հայաստան: Որևէ մեկը ոչինչ չէր կարողանում անել, ի վերջո, Կարմիր խաչի օգնությամբ տղաներին բերեցինք Եռաբլուր»: Վիտյան ասում է՝ ով ճանաչում էր Անդրեյին, նրա մահն իր սեփական վիշտն էր համարում, իր կորուստը: Հիմա Վիտյայի համար կարևոր է, որ մարդիկ հիշեն բոլոր այն տղաներին, որոնք հանուն հայրենիքի իրենց կյանքն են զոհել և դա գիտակցաբար են արել, գնացել են իմացյալ մահվան: Անդրեյի ընտանիքը հաստատվել է Հայաստանում: Եղբայրն ասում է՝ Հայաստանում են և չեն մտածում այլ տեղ գնալու մասին, քանի որ «տղերքն այստեղ են»:

«Ես այստեղից ուրիշ գնալու տեղ չունեմ: Հիմա ծանր օրեր են տարբեր առումներով, բայց ամենամեծ ցավը տղերքի չլինելն է: Ո՛չ տղերքը կան, ո՛չ էլ մեր հողը: Հիմա ինձ ապրելու ուժ տալիս է եղբայրս, քեռիս, ընտանիքս: Իմ եղբայրն է ինձ ամեն առավոտ ուժ տալիս, որ վեր կենամ անկողնուցս և այդ օրն էլ ապրեմ: Հույս ունեմ, որ մի օր վերադառնալու եմ տուն, իմ հայրենիք: Հայաստանն էլ է իմ հայրենիքը, ես երբեք հակառակը չեմ ասել ու չեմ ասի, երբեք, բայց քո տունն ու անկյունն այլ է: Հիմա իմ ցանկությունն ու նպատակն է, որ մեր տղաներին ճանաչեն, ճանաչեն բոլոր նրանց, ովքեր մինչև վերջին շունչը պայքարեցին հանուն հայրենիքի, ի՞նչ իմանային, որ վերջն այսպիսին է լինելու: Իրենք պայքարում էին իրենց ընտանիքների համար, տղերքն իրենց ընտանիքներին ասում էին, որ իրենք գնալու տեղ չունեն, Արցախում են մնալու, Արցախում են իրենց կյանքը շարունակելու»: Տղաների մասին նյութերի վերջին պարբերությունը պարգևատրումներինն է, բայց այս դեպքում, երբ հարցնում եմ մեդալների մասին, ինքս ինձ սաստում եմ՝ ախր, ի՞նչ մեդալ, ո՞վ պիտի տար այդ մեդալը: Արցախի «լուծարված» համարվող Հանրապետությո՞ւնը, Հայաստանի Հանրապետությո՞ւնը: Թող որ լիներ այն հողը, որի համար անմահացան տղաները, ու ոչ ոք մեդալ չստանար:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ուսուցիչներ կան՝ ամիսը 25 հազար են ստանում, տնից դուրս գալու համար եք աշխատո՞ւմ, բա էրեխեքի ապագա՞ն Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ)Ոստիկանները սևազգեստ մայրերին թույլ չեն տալիս մոտենալ կառավարության մուտքինՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ)Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավորԺողովրդիս ծեծել, ջարդել եք, հիմա ո՞ր օրենքով չեք թողնում գնամ գյուղ. Բագրատ Սրբազանը` ոստիկանինՑուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ)«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնումԹուրքը մտնում ա գյուղ, տնետուն ա անում, մենք էլ ի վիճակի չենք ստեղ ապրելու. Կիրանցում լարված է«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն ՄխիթարյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՕրվա խորհուրդ. Մայիսի 2 «Էս ի՞նչ արիք էս ժողովրդի հետ», «Հերթով թող մինի վրա տրաքեն». Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ)ՌԴ օդային տարածքում 12 ԱԹՍ է ոչնչացվել Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ)Գյուղի անչափահաս էրեխեքին էլ են տարել, վաղը թուրքը գալու ա, ոստիկանները դուրս կգա՞ն թուրքի դեմ (տեսանյութ)ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներովԵրբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է (տեսանյութ)Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվելԱզգությամբ «հայ» ոստիկանների ձեռքով «հայկական իշխանությունը» փորձում է ճնշել իրական հայ գյուղացուն Այ անամոթներ, էդ տղերքը նաև հանուն ձեզ են զոհվել, դուք արժանի չեք. Կիրանցում գերլարված վիճակ էՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելուՀԻՄԱ․ ԱԺ նիստ Բագրատ Սրբազանը Ոստիկանության Իջևանի բաժանմունքի մոտ է. կան բերման ենթարկված կիրանցիներ«Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»«Եթե ադրբեջանը պնդում է, որ Արցախն իր տարածքն է եղել, այդ դեպքում իրենք որպես մուսուլման ազգ ինչո՞ւ են կառուցել հայկական եկեղեցիներ»Կիրանցեցի 96-ամյա Լենա տատիկն ուշաթափվեց (տեսանյութ)Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»Սև բերետավորների նոր խմբաքանակ է գալիս ԿիրանցՍպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը․ «Հրապարակ»Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»«Հրապարակ». Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալԱնգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել«Ժողովուրդ». Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում ենՏեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ոստիկանությունն ուծեղացված ծառայության է անցել. պաշտոնականԻսկ ինչու են Փաշինյանի, նրա կնոջ ու երեխաների շուրջ թիկնապահներ պտտվում, թող ծառ տնկի. լրագրողը հեգնել է Փաշինյանին«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցի (տեսանյութ)Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Ոստիկանությունը զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ականազերծողների համար (տեսանյութ)Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Բիրտ ուժ կիրառելով ոստիկանություն են բերման ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Ամենադիտված