Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար Վանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհը Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-ն Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան Գեղամյան 4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներին 

ՄԿՈՒ ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների երկխոսության/քննարկումների հարթակի ամենամյա հանդիպում

Հասարակություն

«Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (ՄԱՎԵՏԱ) ծրագրի շրջանակում «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն կազմակերպել է մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում գործող դոնոր կազմակերպությունների քննարկումների հարթակի տարեկան հանդիպումը:

Հերթական հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացմանն ու խթանմանն ուղղված գործողությունները։ Երկու օր տևած համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, Հայաստանում Շվեյցարական համագործակցության գրասենյակի (SDC), ՄԱԶԾ և այլ տեղական ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը շնորհակալություն է հայտնել երկխոսության հարթակի շրջանակում կազմակերպվող քննարկումների համար՝ընդգծելով դրա կարևորությունը։ Նա նշել է, որ բացի ոլորտային աշխատանքներից՝ այս տարի ՄԿՈւ գործընկերներն իրենց ջանքերը մեկտեղել են՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց՝ իրականացնելով սոցիալական, կրթական և այլ ծրագրեր։ Արմենուհի Պողոսյանը փաստել է՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է մի շարք աջակցության ծրագրեր՝ սովորողների կրթության շարունակականության ապահովման, կրթաթոշակների տրամադրման և այլ հարցերում՝ հորդորելով գործընկերներին ևս հնարավորինս մասնակից լինել վերոնշյալ ծրագրերին։

Նա նաև տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Մասնագիտական կրթության և ուսուցման մասին նոր օրենքի նախագիծը, որը ներկայացվել է Ազգային ժողով։ Արմենուհի Պողոսյանի խոսքով՝ ոլորտային օրենքը ենթարկվել է արմատական փոփոխության՝ կառուցվածքի, սկզբունքների, մոտեցումների, գաղափարների և բովանդակության տեսանկյունից։ Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին և գործընկերներին, մասնավորապես՝ GIZ-ին, օրենքի մշակմանն աջակցելու համար։ Օրենքի նախագիծը ներկայացրել է միջազգային փորձաքննության, որի արդյունքում ստացվել է դրական եզրակացություն։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը՝ ընդգծելով հարթակի պարբերական հանդիպումների կարևորությունը:

ՀՀ-ում Շվեյցարիայի փոխդեսպան և հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի զարգացման համագործակցության համար պատասխանատու Վերներ Թութն ընդգծել է, որ մասնագիտական կրթության, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտի արդյունավետ բարեփոխումների համար առանցքային է պետական կառույցների և մասնավոր հատվածի միջև սերտ համագործակցությունը։ Նա նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար աջակցության ծրագրերի անհրաժեշտությանը․ «Մենք ցանկանում ենք աջակցել պետությանը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար Հայաստանում արժանապատիվ ապագա ստեղծելու գործում»:

Համաժողովի ընթացքում ներկայացվել են ԿԳՄՍ նախարարության կողմից ՄԿՈւ ոլորտի իրազեկմանն ու տեսանելիության բարձրացմանն ուղղված գործիքները, ինչպես նաև գործընկերների կողմից ակնկալվող աջակցությունն այս հարցում։ Հանդիպմանը ներկայացվել է նաև «Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում ՄԿՈւ արդիականացում» (MAVETA) ծրագրի հաղորդակցման ռազմավարությունը։

Քննարկվել են ՄԿՈւ ոլորտի առաջխաղացման համար անհրաժեշտ գործողությունները, առաջխաղացման ընդհանուր մոտեցումները և գործողությունների պլանը, յուրաքանչյուր շահագրգիռ կողմի ներդրումների հնարավորությունը:

Նշենք, որ ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային և տեղական կազմակերպությունների լայն կոալիցիայի կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) գլխավորությամբ և համաֆինանսավորվում ՀՀ կառավարության, Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Շվեյցարիայի եկեղեցու օգնության (HEKS/EPER), Իզմիրլյան հիմնադրամի և Վանանդ Ագրո ՓԲԸ-ի կողմից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 5-րդ օրն է՝ հացադուլի մեջ է Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների տարածքներում իրականացվել է ծառատունկԱԺ նախագահը արձակուրդ է մեկնումՄեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը ԿատարՎանաձորում 54-ամյա վարորդը «Nissa Sun»-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնիՔննարկվել են ՀՀ-ում խաղողագործության և գինեգործության ոլորտի առկա խնդիրները«Դավայ հլը, ինձ մի նկարի». լարված վիճակ՝ Վայք-Եղեգնաձոր ճանապարհին (տեսանյութ)Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. ԳեղամյանԺամը 18:00 հանրահավաք Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Փակվել է Վայք-Եղեգնաձոր ճանապարհըԻնչ են քննարկել Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը (տեսանյութ)Հիմա ավելի մոտիվացված եմ Օլիմպիական խաղերի համար. Արթուր Դավթյան Տարադրամի փոխարժեքները ապրիլի 28-ինԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota Camry»-ն և «Jeep Grand Cherokee»-նԵրևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ Աստղագուշակ ապրիլի 28-ի համարՄեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլըՊահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվելՇտապ, փակվել է Երևան-Գյումրի ճանապարհը, ընթանում է ակցիա (տեսանյութ)Ժամանակին աշխատավոր դասակարգին հիմարացնելու ձևերից մեկը նույնպես խաղաղության աբստրակտ քարոզն էր. Վարուժան ԳեղամյանՔաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել էYoutube-ով էլ ճաշ եփել սովորեք, դասախոսություն միացրեք ու ճաշ եփել սովորեք. Փաշինյանի «լեկցիան»Այսօր Երևանում սպասվում է մինչև 32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան«Տանան հեռու խոխեք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում Տավուշի հայրենակիցներինՕրվա խորհուրդ. Ապրիլի 28Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄիևնույն է, դավաճանությունը չի ներվում, ամեն տեղ հիշեցնում և հիշեցնելու են․ Արտակ ԶաքարյանՇիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից
Ամենադիտված