Կկատարվի Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի վերջին օծման և թաղման կարգը
Հասարակություն![Կկատարվի Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի վերջին օծման և թաղման կարգը](/timthumb.php?src=disc/07-12-23/f0d2d54ba1d39457ec3c9686df815e28.jpg&w=780)
Սույն թվականի դեկտեմբերի 5-ին երկարատև ծանր հիվանդությունից վախճանված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի վերջին օծման և թաղման կարգը կկատարվի Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցում դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, ձեռամբ Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի։
Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ դեկտեմբերի 10-ին՝ Սուրբ Գայանե վանքում և թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հավարտ Սուրբ Պատարագի կկատարվի երջանկահիշատակ Տարոն եպիսկոպոսի հոգեհանգստյան կարգը։
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:
![](banners/armflix.jpg)