Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են վեճերը լուծել խաղաղ ճանապարհով
Աշխարհ![Հունաստանն ու Թուրքիան պայմանավորվել են վեճերը լուծել խաղաղ ճանապարհով](/timthumb.php?src=disc/07-12-23/29c7973e5647f5d6cde65ebe02cd5a34.jpg&w=780)
Հունաստանը և Թուրքիան պայմանավորվել են բոլոր հարցերն ու վեճերը լուծել խաղաղ ճանապարհով: Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի այցի ընթացքում ստորագրվել է համապատասխան հռչակագիր։
Էրդողանն Աթենքում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ բանակցություններից հետո նշել է, որ Թուրքիայի և Հունաստանի միջև չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել։ «Մեր միջև խնդիրներ չկան, որոնք չկարողանայինք լուծել»,- ասել է նա հանդիպման ավարտին:
Էրդողանը վեց տարվա մեջ առաջին այցով գտնվում է Հունաստանում։ Տարիների ընթացքում կուտակված լարվածությունը թուլացավ 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո։ Այդ ժամանակ Հունաստանը Էրդողանին խոստացավ ամեն տեսակ օգնություն՝ հետեւանքները հաղթահարելու համար։ Անկարան իր հերթին ցավակցություն է հայտնել Հունաստանում տեղի ունեցած երկաթուղային վթարից հետո։ Այդ ժամանակից ի վեր երկու երկրների հարաբերություններում առաջընթաց է գրանցվել։
![](banners/armflix.jpg)