Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովը
Արտաքին Քաղաքական![Բրյուսելում տեղի կունենա ԵՄ ԱլԳ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովը](/timthumb.php?src=disc/07-12-23/284d83ce3023d62b1e86777380d6a85b.jpg&w=780)
Արևելյան գործընկերության (ԱլԳ) նախարարական հանդիպմանը կմասնակցեն ԵՄ արտաքին գործերի նախարարները և նրանց գործընկերներն Արևելյան գործընկերության վեց երկրներից հինգից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա։ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելին։
Նախարարները կարծիքներ կփոխանակեն Արևելյան գործընկերության վերաբերյալ, կամփոփեն դրա ձեռքբերումները և կոնկրետ առաջարկություններ կներկայացնեն քաղաքականության ապագայի համար:
![](banners/armflix.jpg)