Կիպրոսում Պուգաչովային սպասարկած վաճառողուհուն սպառնացել են աշխատանքից հեռացնել
Ժամանց![Կիպրոսում Պուգաչովային սպասարկած վաճառողուհուն սպառնացել են աշխատանքից հեռացնել](/timthumb.php?src=disc/07-12-23/9be963c2a072ef8131ef60b050f914e3.jpg&w=780)
Խանութի տերերը պրոֆիլակտիկ զրույց են ունեցել Կիպրոսում երգչուհի Ալլա Պուգաչովային սպասարկած վաճառողուհու հետ։ Այս մասին հայտնում է mk.ru-ն՝ ականատեսներին հղումով։
«Երբ Ալլա Բորիսովնան գնաց, նույնիսկ նկատողություն արեցին վաճառողուհուն։ «Ինչո՞ւ էիր այդքան ուշադրություն դարձնում նրան: Չպետք է մոռանալ մյուս այցելուների մասին»»,- ասել է հրապարակման աղբյուրը։
Նա ընդգծել է, որ Պուգաչովային սպասարկել է ռուսախոս մի աղջիկ, ով ճանաչել է ռուս երգչուհուն, ուստի որոշել է ուշադրության արժանացնել նրան։ Նկատողությունից հետո վաճառողուհին փորձել է բուտիկի տերերին բացատրել, որ իրենց մոտ աստղ էր եկել, սակայն սպառնացել են նրան աշխատանքից հեռացնել։ Սեփականատերերն ասել են, որ աղջիկը չպետք է մոռանա մյուս այցելուների մասին։
![](banners/armflix.jpg)