Մանուել Պետրոսյանը հաղթել է իրանցի գրոսմայստերին և դարձել Ղազախստանի գավաթի հաղթող
Սպորտ![Մանուել Պետրոսյանը հաղթել է իրանցի գրոսմայստերին և դարձել Ղազախստանի գավաթի հաղթող](/timthumb.php?src=disc/07-12-23/7496ca339607055636e417929e2e16f9.jpg&w=780)
Մանուել Պետրոսյանը դարձել է Ղազախստանի գավաթի հաղթող: Այդ մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից․
«Մրցաշարն անցկացվում էր նոկաուտ համակարգով: Եզրափակիչ խաղափուլում Մանուելը 1.5:0.5 հաշվով հաղթել է իրանցի գրոսմայստեր Դանեշվար Բարդիային:
Շնորհավորում ենք Մանուելին՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![](banners/armflix.jpg)