Հրդեհ Բայանդուր գյուղում
Արտակարգ Պատահար![Հրդեհ Բայանդուր գյուղում](/timthumb.php?src=disc/07-12-23/53f7a52f05b4bfc86d1024c8f536fd89.jpg&w=780)
Դեկտեմբերի 7-ին, ժամը 17։33-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բայանդուր գյուղի 14 փողոցի տներից մեկի բակում գտնվող թոնրատանը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:05-ին, մարվել՝ 20:00-ին: Այրվել է վառելափայտ (մոտ 3 խմ) և ջերմահարվել թոնրատան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ):
![](banners/armflix.jpg)