Adidas-ը թողարկել է կոշիկի տուփի տեսքով թրենդային պայուսակ
Ժամանց![Adidas-ը թողարկել է կոշիկի տուփի տեսքով թրենդային պայուսակ](/timthumb.php?src=disc/07-12-23/ef56f17d26aee77bb61b6b6ffb4e6420.jpg&w=780)
Adidas ապրանքանիշը թողարկել է նոր թրենդային պայուսակ՝ կոշիկի համար ֆիրմային տուփի տեսքով։ Աքսեսուարի նկարները հայտնվել են Instagram-ում, հաղորդում է Gazeta.ru–ն։
Բլոգերներն ակտիվորեն տեսանյութեր և լուսանկարներ են նկարահանում ապրանքանիշի նոր արտադրանքով։ Այն պատրաստված է լոգոտիպով կապույտ ճանաչելի տուփի տեսքով։Սոցցանցերի օգտատերերն առաջարկում են դրանք կրել ջինսե տաբատի ու սպորտային լուքի հետ։
«Ձեզ չի թվում։ Adidas-ը պայուսակ է թողարկել իր ֆիրմային տուփի տեսքով։ Եթե դուք էլ եք կարծում, որ սա ոչ ոք չի գնի, ապա սխալվում եք»,- գրել է ոճաբան Ալեկո Նադիրյանը։
![](banners/armflix.jpg)