Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները
Ռուսաստան![Քանի օր կտևեն ՌԴ նախագահական ընտրությունները](/timthumb.php?src=disc/08-12-23/59ae09e64f6d0b05615d51b180cb3f3c.jpg&w=780)
2024 թվականին ՌԴ նախագահական ընտրություններում քվեարկությունը պատմության մեջ առաջին անգամ կտևի երեք օր։ Այս որոշումը այսօր՝ դեկտեմբերի 8-ին, հաստատել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, գրում են ԶԼՄ-ները։
«Բանաձևի նախագիծը նախատեսում է նախագահական ընտրությունների քվեարկություն եռօրյա ժամկետում՝ 2024 թվականի մարտի 15, 16, 17», - ասել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովան։
Նրա խոսքով՝ այս որոշումը թելադրված է ընտրողների շրջանում եռօրյա քվեարկության հանրաճանաչությամբ։ Ուստի այն դառնում է ավանդական ռուսական ընտրական համակարգի համար։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 7-ին, Դաշնության խորհուրդը նախագահական ընտրությունների օրը նշանակել է 2024 թվականի մարտի 17-ին։
![](banners/armflix.jpg)