Հունաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին
Արտաքին Քաղաքական![Հունաստանի ԱԳ նախարարը Միրզոյանին տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին](/timthumb.php?src=disc/08-12-23/de0b56eef501b7d655f9ae3d94225e20.jpg&w=780)
Հունաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Յորղոս Գերապետրիտիսն ու Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Հունաստանի ԱԳՆ-ից։
Հունաստանի ԱԳ նախարարը ողջունել է հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությունը, որում հաղորդվում է գերիների փոխադարձ ազատ արձակման և երկու կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին։
Ընդգծվել է, որ Հունաստանն աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին։
![](banners/armflix.jpg)