«Սևուկ է, կապույտ աչքերով». Պրիլուչնին պատմել է իր և Զեփյուռ Բրուտյանի երեխայի մասին
Այլ![«Սևուկ է, կապույտ աչքերով». Պրիլուչնին պատմել է իր և Զեփյուռ Բրուտյանի երեխայի մասին](/timthumb.php?src=disc/08-12-23/c372cd0cf224877f0ecb5308c58e7212.jpg&w=780)
Ռուս դերասան Պավել Պրիլուչնին Popcake պորտալին տված հարցազրույցում խոստովանել է, որ ինքն ու կինը՝ Զեփյուռ Բրուտյանը, դեռ չեն որոշել, թե երբ են ցուցադրելու իրենց փոքրիկ որդու՝ Միքայելի արտաքինը։
«Նա այլմոլորակային է: Ես երբեք նման բան չեմ տեսել: Չգիտեմ, թե երբ կցուցադրենք, բայց շատ հետաքրքիր բան է: Նա սևուկ է՝ կապույտ աչքերով։ Շատ լավ տղա է»,- նշել է Պրիլուչնին։
Ներկայումս Պրիլուչնին ապրում է իր նոր՝ 27-ամյա սիրելի Զեփյուռ Բրուտյանի հետ Մոսկվայի մարզում։ Նրանք ծանոթացել են «Վանդակում» ֆիլմի նկարահանումների ժամանակ և ամուսնացել 2022 թվականի օգոստոսին։ 2023 թվականի ապրիլին Պրիլուչնին երրորդ անգամ հայր դարձավ, ծնվեց նրա որդին՝ Միքայելը։
![](banners/armflix.jpg)