Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արագ վերսկսմանը
Արտաքին Քաղաքական![Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արագ վերսկսմանը](/timthumb.php?src=disc/08-12-23/43d46b5570aaeb8ae918eed11ace061b.jpg&w=780)
Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հռչակագրով ներկայացված դրական ազդանշանը և երկու կողմերի բարի կամքի ժեստերը, մասնավորապես՝ ձերբակալվածների ազատ արձակումը, հայտարարել են Ֆրանսիայի ԱԳՆ–ից։
Փարիզը հույս ունի, որ այս հայտարարություններն առաջին քայլը կլինեն բանտարկյալների, ձերբակալվածների և անհայտ կորածների հետ կապված իրավիճակի կարգավորման ուղղությամբ։
«Ֆրանսիան աջակցում է Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների արագ վերսկսմանը»,– ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ կայուն խաղաղության կարելի է հասնել միայն հարգելով միջազգային իրավունքը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը։
![](banners/armflix.jpg)