Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին. ԱԳՆ
Արտաքին Քաղաքական![Ֆրանսիան ևս 15 մլն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին. ԱԳՆ](/timthumb.php?src=disc/08-12-23/9068919a99650575a83f4f6b0ac7693d.jpg&w=780)
Ֆրանսիան ևս 15 միլիոն եվրո հրատապ մարդասիրական օգնություն կհատկացնի Հայաստանին և Արցախից տեղահանվածներին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
«Այս լրացուցիչ մոբիլիզացիան կաջակցի ՀԿ-ների, ԿԽՄԿ-ի, Հայկական Կարմիր Խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գործունեությանը՝ ուղղված հատկապես խոցելի բնակչության ընդունելության և սոցիալական, բժշկական, կրթական և ֆինանսական օգնությանը»,– նշվում է հաղորդագրության մեջ:
Այդպիսով, օգնության չափը, որը Ֆրանսիան տրամադրել է Հայաստանին, կազմում է 27,5 մլն եվրո։
![](banners/armflix.jpg)