Մեր թշնամիներին ու մեծ տերություններին անհրաժեշտ է ամեն կերպ արդարացնել Հայոց ցեղասպանության այս հերթական փուլը․ Արմեն Այվազյան Փետրվարի 22-23-ը Վիեննայում կայացել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանը Ներքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի դիրքով․ պատկերացնո՞ւմ եք մարդկանց վիճակը․ Թաթոյան Վարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիին Երեք աշակերտուհու նախաձեռնությամբ գյումրեցի 5 ընտանիք օգնություն ստացավ Միրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ Հանդիպել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարները Ադրբեջանը ձևափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալшնում Արցախի ԱԺ շենքը (լուսանկարներ) Անցած տարի Կառավարության տված 44 միլիոն դրամով 6 թանգարան 15 ցուցանմուշ է գնել Բարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը. Նիկոլ Փաշինյան 

Վարչապետին է ներկայացվել ՏԿԵՆ 2023 թ. գործունեության հաշվետվությունը

Հայաստան

Քննարկմանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, վարչապետի աշխատակազմի, ֆինանսների նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնատար այլ անձինք:

Զեկույցներով հանդես են եկել  ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը և նախարարի տեղակալները:

Նախ ներկայացվել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում իրականացված աշխատանքները: Նշվել է, որ նոյեմբերի 7-ին վարչապետի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը։ Միաժամանակ, Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 27-ամյակին ընդառաջ ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատվել է լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգը և դրա միջոցառումների ծրագիրը։ Վերջինս սպասված փաստաթուղթ է՝ որպես տեղական ինքնակառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման ու արդիականացման հիմնարար ուղենիշ։

Հայեցակարգի ընդունմամբ էականորեն կբարելավվի տեղական ժողովրդավարության մակարդակը, զգալի կավելանա ՏԻՄ-երի ներուժն ու կարողությունները, կավելանան հանրային բնույթի ծառայությունների որակը, դրանք կդառնան ավելի հասանելի և մատչելի։ Եվ այս ամենը ստեղծում է ՏԻ համակարգի հետագա կայուն զարգացման ամուր հիմքեր։

Զեկուցվել է, որ հանրապետությունում շարունակվում է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի աշխատանքների բարելավմանն ուղված աշխատանքները։ Ներկա դրությամբ այն շահագործվում է հանրապետության 69 համայնքների (բացի Երևանից և Գյումրիից) կենտրոններում և այդ համայնքների մոտ 730 բնակավայրերի վարչական գրասենյակներում։ ՀԿՏՀ-ի միջոցով ՏԻՄ-ը հնարավորություն ունի էլեկտրոնային եղանակով բնակչությանը մատուցել համայնքային վարչական ծառայությունների  գերակշիռ մասը։

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում էապես բարելավվել է տեղական հարկերի հավաքագրման գործընթացը: 2021 թվականի հունվարի 8-ից գործարկվել է Համայնքների եկամուտների կառավարման համակարգը (https://e-community.am), որն այս փուլում իր գործառնական հնարավորություններով գրեթե ամբողջությամբ ավտոմատացրել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման գործընթացը։ 

Ներդրված համակարգը լիարժեք փոխգործելիություն ունի Կադաստրի կոմիտեի,  Ճանապարհային ոստիկանության, գանձապետարանի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, բնակչության ռեգիստրի, բանկերի և վճարային համակարգերի էլեկտրոնային բազաների հետ, ինչը ՏԻՄ-երին, որպես տեղական հարկերի հավաքագրող մարմիններ, թույլ է տալիս առցանց ռեժիմով ծանոթանալ իրենց համայնքի իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող շարժական և անշարժ գույքին վերաբերող՝ մշտապես արդիական տեղեկատվությանը և առավել արդյունավետ իրականացնել հարկերի հավաքագրումը։

Տեղական հարկերի վճարման գործընթացի հեշտացման նպատակով՝ 2021 թվականի ապրիլից գործարկվել է https://pay.e-community.am հարթակը, որը նախատեսված է տեղական հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար։ Այս հարթակի միջոցով ընթացիկ տարվա դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1․999 մլն էլեկտրոնային վճարում՝ ընդհանուր 34․5 մլրդ դրամի։

Նշվել է, որ ներկայումս Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են գործում հանրապետության 56 համայնքների 75 բնակավայրերում, որտեղ բնակիչները հնարավորություն ունեն ՏԻՄ-երին վերապահված շուրջ 30 համայնքային ծառայություններ ստանալ առավել հարմարավետ պայմաններում։

Պատասխանատուները նշել են, որ ՔՍԳ-ների դերն ավելի է կարևորվում իրականացված վարչատարածքային բարեփոխումներից հետո՝ նոր ձևավորված բազմաբնակավայր համայնքներում ծառայությունների տրամադրման գործընթացի կազմակերպման առումով։ 18 ՔՍԳ-ներում լիարժեք մատուցվում են նաև պետական ծառայություններ․ Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Անշարժ գույքի կադաստր, Քաղաքացիական կացության ակտերի գրանցում (ՔԿԱԳ), Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ ոստիկանություն և Միգրացիոն ծառայություն։

2023 թվականի ընթացքում 3728 քաղաքացի ստացել է ծառայություններ, որոնց ճնշող մեծամասնությունը վերաբերում  է անշարժ գույքի կադաստրին։

Զեկուցվել է, որ «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման» ծրագրի շրջանակներում կառուցվել են հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրը /Հրազդան բնակավայրում/ և երկու փոխաբեռնման կայանները /Ակունք և Մարտունի բնակավայրերում/։ Մշակել են երկու մարզերի բոլոր բնակավայրերի աղբահանության սխեմաները /յուրաքանչյուր բնակավայրում աղբամանների տեսակի, քանակի ու տեղադիրքերի, աղբատարների տեսակի, քանակի ու երթուղիների ներկայացմամբ/։ Ներկայումս ընթացքում են երկու մարզում աղբահանության ինտեգրված համակարգի ներդրման համար աղբավայրը և փոխաբեռնման կայանները շահագործող, ինչպես նաև աղբատար մեքենաների ձեռքբերման գործընթացներն անգլիական և ֆրանսիական ընկերությունների հետ։ Նախատեսվում է, որ կմատակարարվեն մինչև 2024 թվականի հուլիս ամիսը։ Նախատեսվում է ևս 4 մարզում կառուցել նոր աղբավայրեր:

Տեղեկացվել է, որ 2023 թ․ միավորված համայքներին տրամադրվել է 4․4 մլն դոլարի աջակցություն, որի շրջանակներում համայնքներին տրամադրվել են կոմունալ և գյուղտեխնիկա, միկրոավտոբուսներ, արևային ֆոտովոլտային կայաններ, ինչպես նաև աղբամաններ։ Միջազգային գործընկերների հետ շարունակվել է համայնքներին զանազան բնույթի աջակցությունների տրամադրումը, որոնց մեջ մեծ թիվ է կազմում կարողությունների զարգացումն ու ուսուցումը։ Պետք է առանձնացնել խելացի ոռոգման ծառայության ներդրումը մի շարք համայքններում և այլն։

Սեյսմիկ անվատանգության բարելավման ծրագրի շրջանակներում նախանշված 46 դպրոցներից կառուցվել և շահագործման է հանձնվել 16-ը։ Ներկայումս ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, 10 դպրոցների նախագծերը փորձաքննության փուլում են։

Զեկուցվել է, որ 2023 թ.-ին կատարվել է մարզպետների աշխատակազմերի կառուցվածքների վերանայում, որի արդյունքում շուրջ 20 տոկոսով կրճատվել են հաստիքային միավորները՝ 1047-ից դառնալով 838։ Հստակեցվել են մարզպետների աշխատակազմերի  գործառույթները յուրաքանչյուր բնագավառում, դրանք դարձնելով առավել նպատակային և արդյունավետ:

Շարունակվել են համայնքային ծառայողների վերապատրաստումները։ Վերապատրաստվել են նաև մարզպետի աշխատակազմերը։ 2024 թ.-ից կվերապատրաստվեն նաև համայնքների ղեկավարների տեղակալները։

Նշվել է, որ սուբվենցիոն ծրագրերի արդյունավետությունը բարձացնելու նպատակով՝ սուբվենցիայի կարգում տարեցտարի կատարվում են փոփոխություններ։ Այս տարի կատարվել է ավելի քան 7 փոփոխություն։ 2023-ի ընթացքում իրականացվել է 382 ծրագիր և ենթածրագիր՝ շուրջ 51,3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով և ՀՀ 2023 թ. պետական բյուջեից հատկացվել է 27,5 մլրդ դրամ,  իսկ համայնքների ֆինանսավորումը կազմել է  23 մլրդ դրամ, այլ ներդրողների մասնակցությունը՝ 790,8 մլն դրամ է։  Ընդ որում,  իրականացված ծրագրերի մեծ մասը՝  հիմնականում 2022-ին հաստատված և 2023 թ. տեղափոխված սուբվենցիայի ծրագրերն են՝ 33,9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։

2018 թվականից սկսած համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագրի շրջանակներում ՀՀ համայնքներում իրականացվել է շուրջ 156 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր, և ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 83 մլրդ դրամ։

2023 թ.-ին առաջատարն են համարվում Արարատի մարզը՝ 8,83 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, Կոտայքի մարզը՝ 8,6 մլրդ դրամ, Սյունիքի մարզը՝ 7,23 մլրդ դրամ և Գեղարքունիքի մարզը՝ 6,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով։ Առաջատար ոլորտները շարունակում են մնալ ասֆալտապատումը (192 կմ), մանկապարտեզների կառուցումը (5,5 մլրդ դրամ ընդհանուր արժեքով), ջրամատակարարման և ոռոգման համակարգերի կառուցման ու վերանորոգման ծրագրերը, համապատասխանաբար՝ 4,1 և 4,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքներով:

2023-ի ընթացքում 9 մարզերում իրականացվել է թվով 340 սուբվենցիոն ծրագրերի մշտադիտարկում, որից 181-ում հայտնաբերվել են թերություններ կամ խնդիրներ, որից էլ 120-ում դրանք վերացվել են, իսկ մնացածում թերությունների և խնդիրների վերացման աշխատանքներն ընթացքի մեջ են գտնվում:

Կառավարության ծրագրով նախանշվող 2021-2026 թվականների ընթացքում կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող (վերանորոգվող) 500 մանկապարտեզների ծրագրի վերաբերյալ այս պահին ընթացակարգային տարբեր փուլերում է գտնվում թվով 470 մանկապարտեզ, որից 129-ում իրականացվող աշխատանքներն ավարտված են, 33-ում՝ կավարտվեն մինչև տարեվերջ, իսկ 309-ում աշխատանքերը գտնվում են ընթացիկ տարբեր փուլերում։

Զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ընթացքում 9 մարզերին կապիտալ բնույթի 24 հրատապ, անհետաձգելի ծրագրեր իրականացնելու նպատակով հատկացվել է 2 մլրդ 766 մլն 920 հազ. դրամ: Այդ  գումարից 1 մլրդ 441 մլն 760 հազ. դրամը հատկացվել է 8 կրթական, մշակութային և սպորտային բնույթի, 41 մլն 505 հազ. դրամը 5 առողջապահական բնույթի, 293 մլն 342 հազ. դրամը 5 ճանապարհաշինական բնույթի, 897 մլն 115 հազ. դրամը տեխնիկայի ձեռքբերման 3 ծրագրերի և 93 մլն 200 հազ. դրամը  3 այլ բնույթի ծրագրեր (Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 4 բնակելի տների կառուցման աշխատանքներ, Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրի խաղահրապարակի և ժամանցային կենտրոնի կառուցման աշխատանքներ, Ջերմուկ համայնքի ճոպանուղու գլխավոր ճոպանի հիմնանորոգում) իրականացնելու նպատակով: Նշենք նաև, որ 24 ծրագրերից 15-ն ավարտված են, 9-ն ընթացքի մեջ են գտնվում:

Անդրադառնալով ճանապարհային ոլորտին՝ պատասխանատուները զեկուցել են, որ Ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ շարունակվել են հիմնանորոգման և միջին նորոգման աշխատանքները, որոնց արդյունքում 2023 թ.-ին ամբողջական ասֆալտապատվել է 493․2 կմ ճանապարհ, մինչ տարեվերջ կապահովվի ավելի քան 500 մ ավտոճանապարհի ասֆալտապատում։ Հիմնանորոգվել է 300 կմ (45,7 մլրդ), միջին նորոգման է ենթարկվել 148․7 կմ(3.9 մլրդ), Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվել է 30․9 կմ ճանապարհ (12.3 մլրդ), ՀՏԶՀ-ն նորոգել է 13,6 կմ ճանապարհ (4.3 մլրդ դրամ)։

Մեկնարկել են Դիլիջանի, Պուշկինի և Նալբանդի թունելների վերանորոգման նախագծման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են։

Առաջիկայում կմեկնարկեն Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհահատվածի ճինարարական աշխատանքները։ 2023-ին շարունակվել են ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության բարելավման ուղությամբ աշխատանքները, շուրջ 25 սև կետ է վերացվել։

Ճանապարհային ցանցի կառավարման շրջանակներում 1600 կմ ճանապարհի վիճակի գնահատում է կատարվել, գույքագրվել է 600 կմ ճանապարհ, արձանագրվել է 3420 թերություն։

Ճանապարհների ձմեռային սպասարկման համար ներգրավված է 420 միավոր մեքենա/տեխնիկա։

Տեղեկացվել է, որ 2023թ․ ընթացքում շարունակվել են միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքները։ Գեղարքունիք, Շիրակ և Արագածոտն  մարզերում մրցույթը պատրաստ է հայտարարման, Տավուշ և Լոռի մարզերում մրցույթները մշակված են։

Շարունակվել է գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը։ 2023-ին վկայագրվել է 256 հազար մեքենա։ Ստուգվել է 266 հազար գազաբալոն, որից 3000-ը խոտանվել է։

Մեկ ընկերություն ստացել է օդանավակայանի տաքսի ծառայության կազմակերպման լիցենզիա։ Ընկերությունն օդանավակայանի տարածքում աշխատանքների համար ներգրավվել է 25 էլեկտրական շարժիչով մեքենա։ Կազմակերպության ընդհանուր ներդրման ծավալը կազմել է 430 մլն դրամ:

Նշվել է, որ ներկայումս հայկական ավիացիոն շուկայում գործում են 6 տեղական օդանավ շահագործողներ, որոնք իրականացնում են առևտրային միջազգային չվերթեր։ Եվս մեկ օդանավ շահագործող իրականացնում է ներքին չվերթեր։ Շուկայում գործում են նաև ուղղաթիռ շահագործող և օդապարիկ շահագործող մեկական ընկերություններ։

2023 թ. 10 ամիսների ընթացքում ՀՀ օդանավակայաններում իրականացվել է 38 066 չվերթ, որոնցով  տեղափոխվել է 4 մլն 675 հազար 270 ուղևոր (այդ թվում՝ մեկնող 2 մլն 332 հազար 328 ուղևոր և ժամանող 2 մլն 342 հազար 942 ուղևոր)։ 2022 թ. նույն ժամանակահատվածում իրականացվել էր 28 հազար 757 չվերթ, որոնցով  տեղափոխվել էր 3 մլն 12 հազար 561 ուղևոր։ Ուղևորահոսքի աճը նշված ժամանակահատվածի համար կազմել է 55 տոկոս։ Հայկական ավիաընկերությունների փոխադրումների ծավալը կազմում է  1 մլն 607 հազար 186 ուղևոր, որը ընդհանուր փոխադրումների 34 տոկոսն է, նախորդ տարվա 23 տոկոսի դիմաց։

Սկսած 2023 թ. ապրիլից Սյունիքի Կապան օդանավակայանում իրականացվել են տեխնիկական (փորձնական) թռիչքներ, իսկ օգոստոսի 21-ից սկսած «Նովէյր» ավիաընկերության կողմից մեկնարկել են կանոնավոր թռիչքները՝ շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ։ Մինչև 2023 թվականի հոկտեմբերի 31-ն իրականացվել է 14 չվերթ։ Նախատեսվում է օդանավակայանում իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, որոնք թույլ կտան նաև վատ եղանակային պայմաններում ևս իրականացնել չվերթեր:

2023-ին նախորդ տարվա համամատությամբ երկաթուղային ոլորտում ուղևորափոխադրումն ավելացել է 7․1 տոկոսով։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կողմից իրականացվել են ներդրումներ թե ենթակառուցվախքներում, թե շարժակազմում: Մշակվել է Երևանից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան երկաթուղի կառուցելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի առաջիկայում:

Կառավարությունը հաստատել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի 2026-2036թթ երկարաձգման ծրագիրը (ՇԺԵ-2)։ Արժեքը գնահատվում է շուրջ 160 մլն դոլար, որը նախատեսվում է ֆինանսավորել պետական բյուջեից՝ ՀԱԷԿ ՓԲԸ-ին տրամադրվող վարկային միջոցներով։

Ավարտվել են Լիճքի, Աշնակի և Վանաձորի ենթակայանների կառուցման աշխատանքները։ Ընթացքի մեջ են Արարատ-2, Զովունի, Ագարակ, Շինուհայր ենթակայանները վերակառուցման աշխատանքները։ Նախատեսվում է Շահումյան-2, Եղեգնաձոր, Մարաշ ենթակայանների վերակառուցումը։ Նախատեսվում է մինչև 2030 թվականը կառուցել 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, իսկ 2040-ին այդ թիվը հասցնել 1500 ՄՎտ հզորության։

Անդրադարձ է կատարվել նաև Իրան-Հայաստան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման գծերի կառուցման ընթացքին:

Միաժամանակ, 2023-ի հունիսին երկարաձգվել են Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի ժամկետները։ Ընթացիկ տարում ծրագրից օգտվել է 6800 քաղաքացի, 2022-ին այդ թիվը եղել էր 800: Վարկային միջոցները կազմել է 14․5 մլրդ դրամ, որից 800 մլն-ը սուբսիդավորվել է պետության կողմից։

2023 թ. ընդունվել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով սահմանվել են ոլորտի ուղենիշային սկզբունքները։ Հաստատվել է «Ազդակիր բնակավայրերի ցանկը հաստատելու մասին» ՏԿԵ նախարարի հրամանը, համաձայն որի 2024 թ. համայնքների մասհանումը կկազմի 1,051 մլրդ դրամ։

Զեկուցվել է, որ ավարտվող տարվա համար ՀՀ պետական բյուջեից ՏԿԵՆ-ին հատկացվել է 276․1 մլրդ դրամ, որից ծախսվել է 221․1 մլրդը։ Այսինքն դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ ՏԿԵՆ կատարողականը կազմում է 80․1 տոկոս: Նախարար Գնել Սանոսյանը վստահեցֆրել է, որ մինչև տարեվերջ կատարողականը կաճի  և կապահովել մինչև 95 տոկոս կատարողական։

Քննարկման ընթացքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է համայնքների խոշորացմանը, մարզպետարանների գործունեությանը, այդ թվում միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ մարզպետարանների աշխատակիցների, ավագանիների կարողությունների զարգացմանը և տվել համապատասխան հանձնարարականներ: Խոսելով աղբավայրերի կառուցման մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է ունենալ հանրապետությունն աղբից մաքրելու կոնկրետ ծրագիր: «Այս ոլորտում էլ անհրաժեշտ է միջազգային գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակում»,- ասել է վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանը կարևորել է, որ սուբվենցիոն և կապիտալ ծրագրերի նկատմամբ  վերահսկողության ուժեղացումը և ընդգծել որակյալ աշխատանքներ ապահովելու անհրաժեշտությունը: «Թերությունների վերացման ուղղությամբ էլ պետք է լինի հաշվետվողականություն: Անհրաժեշտ է շատ լուրջ զբաղվել բոլոր շինարարարությունների որակով»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ դա է երաշխիքը տնտեսական պոտենցիալը մեծացնելու երաշխիքը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև միասնական երթուղային ցանցի ձևավորման, էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի տարածվածության ու զարգացման, էներգախնայողության ծրագրերի իրականացման, էլեկտրաէներգիայի արտադրությունը նոր տեխնոլոգիաներով խթանելու, էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը մեծացնելուն ուղղված աշխատանքներին և կարևորել դրանց հետևողական իրականացումը:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, 2024 թվականին նույնպես խնդիր ենք դրել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ: Մեր կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության խողովակով, և շատ կարևոր է, որ արդեն մրցույթները հայտարարված են: Պետք է մեր կապիտալ ծախսերի և տեմպի, և որակի մեջ փոփոխություններ անենք, որովհետև 2024 թվականի կապիտալ ծախսերը շատ մեծ են։ 2018 թվականի համեմատ ունենք կապիտալ ծախսերի 300 տոկոս աճ: Եթե մենք այդ կապիտալ ծախսերը որակով անենք` նաև հաջորդ տարի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը խիստ իրատեսական է: Մնում է, որ պատշաճ որակով այդ ծրագրերն իրականացնենք»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մեր թշնամիներին ու մեծ տերություններին անհրաժեշտ է ամեն կերպ արդարացնել Հայոց ցեղասպանության այս հերթական փուլը․ Արմեն ԱյվազյանՊակիստանի 24-րդ վարչապետ է դարձել 72-ամյա Շեհբազ Շարիֆը Ալ Ֆատեհը ոչ-ոքի է խաղացել Ալ Ահլիի հետ, Սելարայանն ամբողջական հանդիպում է անցկացրել Փետրվարի 22-23-ը Վիեննայում կայացել է ԵԱՀԿ ԽՎ ձմեռային նստաշրջանըՆերքին Հանդը 3 կողմից շրջապատված է ադրբեջանական 2 տասնյակից ավելի դիրքով․ պատկերացնո՞ւմ եք մարդկանց վիճակը․ ԹաթոյանՎարդգես Սամսոնյանը հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի ՍոբհանիինԱնահիտ Ավանեսյանն անդրադարձել է առողջապահական ներկայիս առաջնահերթություններինԵրեք աշակերտուհու նախաձեռնությամբ գյումրեցի 5 ընտանիք օգնություն ստացավՄիրզոյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք պաշտոնյաների հետ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 4-ի համար Այսօր Լսողության պահպանման միջազգային օրն է Հրդեհ Նորամարգ գյուղում Հանդիպել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարներըԱդրբեջանը ձևափոխում է Արցախ բանկի գլխամասային գրասենյակի շենքը և թալшնում Արցախի ԱԺ շենքը (լուսանկարներ)FourFourTwo․ 1990-ականների Իտալիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստներըԳարնանային․ Սուրենյանը նոր լուսանկար է հրապարակելԱՄՆ-ն հաստատել է բրիտանական բեռնատար նավի խորտակումը հութիների հարվածից Անցած տարի Կառավարության տված 44 միլիոն դրամով 6 թանգարան 15 ցուցանմուշ է գնել Հոյլունդը՝ ՄՅՈՒ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստԲարձր ենք գնահատում Բուլղարիայի աջակցությունը՝ ուղղված Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացմանը. Նիկոլ Փաշինյան Նոր ուսումնական տարվանից դպրոցների ֆինանսավորման կարգը փոխվել էՄատենադարանին է նվիրաբերվել Հովհաննես երեցի ընդօրինակած ԱվետարանըԴեսպան Մակունցը և Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը քննարկել են Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցեր Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. Կապանի օդանավակայանի մոտ բախվել են Howo և «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարներըԱյսօր վայրի բնության համաշխարհային օրն է Մեսսին առաջին անգամ է դուբլ գրանցել MLS-ումԵրևանի գնդի պարեկները շարունակում են մգացված ապակիներով ավտոմեքենաների «որսը»Իջևան համայնքի Ազատամուտ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՎթարային ջրանջատում մարտի 3-ից 4-ըԳյումրիում անցկացվեց «Առողջությունը՝ բարեկեցության գրավական. WiRED» եռօրյա դասախոսությունների շարքը«Հայաստան» համահայկական հիմնադրամը 32 տարեկան էՎերնաշեն բնակավայրի և Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցներում գործարկվելու են էլեկտրական շչակներԱրարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարինԴասընթացը հնարավորություն է տալիս լրագրողներին ծանոթանալու բուժաշխատողների էթիկայի հայաստանյան հանձնաժողովի գործունեությանըԸնտրություններին Փաշինյանին պետք է ոչ միայն հաղթել ջախջախիչ արդյունքով, այլև պատրաստ լինել պաշտպանել սեփական քվեն փողոցային պայքարով․ Արմեն ԱշոտյանՄարտի 3-ի աստղագուշակ Արթիկ համայնքի Փանիկ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակԽոշոր ավտովթար Կոտայքում. Մայակովսկի գյուղի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Ford»-ըՕրվա ֆուտբոլային հանդիպումների խաղացանկըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԽ. Աբովյանի անվան հ․ 84 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՕրվա խորհուրդ. Մարտի 3. Պահք օր 21«Victoria's Secret»-ի 42-ամյա հրեշտակը լուսանկարվել է կիսաշրջազգեստով և պիջակով՝ առանց կրծկալի (լուսանկար)Աուտիզմ ունեցող կորած երեխային գտել են «Խոզուկ Փեփփա» մուլտֆիլմի մեղեդու օգնությամբՌաիսին քննադատել է Իսրայելի հետ տնտեսական հարաբերություններ պահպանող իսլամական երկրներին Մարտ ամսվա եղանակի կանխատեսումը Ուզում եմ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը «Եռաբլուրի» կամարի տակ տեսնել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ․ Վարդան ՂուկասյանՍտամբուլում գազատարի պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)Չի կարելի թերագնահատել ՀԱՊԿ-ի և ՌԴ–ի դերը մեր անվտանգության ապահովման գործում․ Շարմազանով
Ամենադիտված