EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

Ինչպե՞ս խախտել իրավական ակտերը, կրճատել ուսումնառության ժամկետն ու դառնալ պարեկ․ Yerkir.am

Society

Yerkir.am–ը գրում է․

«ՀՀ կառավարության մարտի 17-ի նիստում վերաբաշխում կատարելով բյուջեի մասին  օրենքում և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պարեկային ծառայության ներդրման գործընթացին: Տալով ընդհանուր գնահատականներ և հայտնելով գոհունակություն՝ նա հիշեցրեց նաև, որ  պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինելու հանգամանքը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունենալը:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունման եվ զեկուցագրերի ներկայացման ժամկետների մասին հայտարարության մեջ նշված է, որ ուսուցման տևողությունը 5 ամիս է:  

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքէջում ևս, ՀՀ ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ  ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար դիմելու կարգի մեջ ևս հստակ նշված է՝ ուսուցման տևողությունը 5 ամիս է: Նույն կարգի 1-ին կետում սահմանված է, որ «Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում»:

Միանգամից փաստենք, որ ՀՀ-ում 5 ամիս տևողությամբ կրթական ծրագիր, որը տալիս է համապատասխան որակավորում, պարզապես գոյություն չունի: Այսպես, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եվ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները և ձևերը, ըստ որի՝ արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է, իսկ միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է (կետ 3): 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4  «ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» հրամանի համաձայն՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետը. 1) կրթության առկա ձևով` միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս»:

Ստացվում է՝ թե՛ մայր օրենքով, թե՛ նախարարի համապատասխան հրամանով սահմանված է տվյալ որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը, որը չի կարող լինել 6 ամսից պակաս: Այսինքն՝ չկա մի իրավական ակտ, ըստ որի կարելի է «Պարեկի» որակավորման   ուսուցման տևողություն սահմանել 5 ամիս:

Ավելորդ չենք համարում փաստելը, որ պարեկը դա սովորական պետավտոտեսուչ չէ, այլ ունի բազմաֆունկցիոնալ լիազորություններ, ով շփվում է ոչ միայն ազգությամբ հայերի, այլև երկրի ժամանած հազարավոր օտարերկրացիների հետ: Այս ամենի համար ոչ  միայն պահանջվում է բարձրագույն կրթություն, օրենքների խորությամբ իմացություն, այլև թե՛ հայերենով, թե՛ առնվազն մեկ-երկու օտար լեզվով հաղորդակցվելու ունակություններ, բարեվարքության կանոնների կիրառման հմտություններ, աշխարհագրական գիտելիքներ, սեփական պետության մասին տարրական տեղեկություններ ևն:   

Ամենայն հարգանք ունենալով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ձեռք բերած մեր քաղաքացիների և վերջիններիս մասնագիտությունների հանդեպ (այդպիսի որակյալ մասնագետների պակասը միշտ զգացել ենք ՀՀ-ում), այդուհանդերձ, չենք կարող չփաստել, որ պարեկի կրթական ծրագիրն անգամ չի   հավասարեցված խոհարարի, վարսավիրի, եռակցողի կրթությանը, որոնց համար սահմանված ժամկետը 1 տարի է:

Ավելին, Փաշինյանի պատկերացումներում պարեկին ոչ միայն անհրաժեշտ չէ բարձրագույն կրթություն, ոչ միայն չի պահանջվում անգամ միջին մասնագիտական կրթություն, ոչ միայն պահանջվում է ամենաստորին՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, ոչ միայն սահմանվել է արհեստագործական կրթության համար սահմանված ուսուցման ամենաստորին տևողությունը՝ 6 ամիս, այլև չի պահպանվել անգամ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված տվյալ ժամկետը: Արդյունքում՝ չգիտես ով և ինչ իրավական ակտի հենքի վրա որոշել է, որ «Պարեկ» որակավորում ստանալու համար կարելի է նաև սովորել 5 ամիս:

Եզրակացություն. պարեկները որակավորում են անցնում օրենքի ու հրամանի կոպիտ խախտումով և ոստիկանության կոչումներ ու ավարտական փաստաթղթեր (դիպլոմներ) ստանում ապօրինի կերպով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular