Բոլոր այն երկրները, որոնք ԱԱՀ են կիրառում, ԱՄՆ-ն դիտարկելու է դրանք իբրև մաքսատուրք․ Հրանտ Բագրատյանն  Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿ-ը մանրամասնում է Ջղայնացած անջատեցի հեռախոսը. հրահանգել են հետ հավաքել Արցախով քարտեզները. ահազանգ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում (տեսանյութ) Մակրոնը մերժել է Հունաստանի վարչապետի դիմումը՝ արգելափակել Թուրքիային Meteor հրթիռների վաճառքը Հայտնի է դարձել, թե յոգուրտը որ տեսակի քաղցկեղից է պաշտպանում Ավագանու որոշմամբ՝ Երևանում հաշվառված 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ. Ավինյան (տեսանյութ) Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Ուջան գյուղում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ կա տnւժшծ Երկրաշարժ է եղել Սոչիում Հնդկական մացառախոզերի ընտանիքի գիշերային զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում (տեսանյութ) 

Ինչպե՞ս խախտել իրավական ակտերը, կրճատել ուսումնառության ժամկետն ու դառնալ պարեկ․ Yerkir.am

Հասարակություն

Yerkir.am–ը գրում է․

«ՀՀ կառավարության մարտի 17-ի նիստում վերաբաշխում կատարելով բյուջեի մասին  օրենքում և ՀՀ ոստիկանությանը գումար հատկացնելով՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պարեկային ծառայության ներդրման գործընթացին: Տալով ընդհանուր գնահատականներ և հայտնելով գոհունակություն՝ նա հիշեցրեց նաև, որ  պարեկային ոստիկանությունում աշխատելու համար պարտադիր չէ նախկինում ոստիկանությունում աշխատած լինելու հանգամանքը, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունենալը:

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար միասնական ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունման եվ զեկուցագրերի ներկայացման ժամկետների մասին հայտարարության մեջ նշված է, որ ուսուցման տևողությունը 5 ամիս է:  

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պաշտոնական կայքէջում ևս, ՀՀ ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ  ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար դիմելու կարգի մեջ ևս հստակ նշված է՝ ուսուցման տևողությունը 5 ամիս է: Նույն կարգի 1-ին կետում սահմանված է, որ «Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում»:

Միանգամից փաստենք, որ ՀՀ-ում 5 ամիս տևողությամբ կրթական ծրագիր, որը տալիս է համապատասխան որակավորում, պարզապես գոյություն չունի: Այսպես, «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եվ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է արհեստագործական և միջին մասնագիտական կրթության որակավորման աստիճանները, ուսումնառության ժամկետները և ձևերը, ըստ որի՝ արհեստագործական կրթության արհեստավորի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 6 ամսից մինչև 3 տարի է, իսկ միջին մասնագիտական կրթության մասնագետի որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը 2 տարուց մինչև 5 տարի է (կետ 3): 

ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4  «ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «պարեկ» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» հրամանի համաձայն՝ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում է ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետը. 1) կրթության առկա ձևով` միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս»:

Ստացվում է՝ թե՛ մայր օրենքով, թե՛ նախարարի համապատասխան հրամանով սահմանված է տվյալ որակավորման աստիճան ստանալու համար հիմնական կրթական ծրագրի ուսուցման տևողությունը, որը չի կարող լինել 6 ամսից պակաս: Այսինքն՝ չկա մի իրավական ակտ, ըստ որի կարելի է «Պարեկի» որակավորման   ուսուցման տևողություն սահմանել 5 ամիս:

Ավելորդ չենք համարում փաստելը, որ պարեկը դա սովորական պետավտոտեսուչ չէ, այլ ունի բազմաֆունկցիոնալ լիազորություններ, ով շփվում է ոչ միայն ազգությամբ հայերի, այլև երկրի ժամանած հազարավոր օտարերկրացիների հետ: Այս ամենի համար ոչ  միայն պահանջվում է բարձրագույն կրթություն, օրենքների խորությամբ իմացություն, այլև թե՛ հայերենով, թե՛ առնվազն մեկ-երկու օտար լեզվով հաղորդակցվելու ունակություններ, բարեվարքության կանոնների կիրառման հմտություններ, աշխարհագրական գիտելիքներ, սեփական պետության մասին տարրական տեղեկություններ ևն:   

Ամենայն հարգանք ունենալով նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ձեռք բերած մեր քաղաքացիների և վերջիններիս մասնագիտությունների հանդեպ (այդպիսի որակյալ մասնագետների պակասը միշտ զգացել ենք ՀՀ-ում), այդուհանդերձ, չենք կարող չփաստել, որ պարեկի կրթական ծրագիրն անգամ չի   հավասարեցված խոհարարի, վարսավիրի, եռակցողի կրթությանը, որոնց համար սահմանված ժամկետը 1 տարի է:

Ավելին, Փաշինյանի պատկերացումներում պարեկին ոչ միայն անհրաժեշտ չէ բարձրագույն կրթություն, ոչ միայն չի պահանջվում անգամ միջին մասնագիտական կրթություն, ոչ միայն պահանջվում է ամենաստորին՝ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն, ոչ միայն սահմանվել է արհեստագործական կրթության համար սահմանված ուսուցման ամենաստորին տևողությունը՝ 6 ամիս, այլև չի պահպանվել անգամ օրենքով և ենթաօրենսդրական ակտերով սահմանված տվյալ ժամկետը: Արդյունքում՝ չգիտես ով և ինչ իրավական ակտի հենքի վրա որոշել է, որ «Պարեկ» որակավորում ստանալու համար կարելի է նաև սովորել 5 ամիս:

Եզրակացություն. պարեկները որակավորում են անցնում օրենքի ու հրամանի կոպիտ խախտումով և ոստիկանության կոչումներ ու ավարտական փաստաթղթեր (դիպլոմներ) ստանում ապօրինի կերպով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բոլոր այն երկրները, որոնք ԱԱՀ են կիրառում, ԱՄՆ-ն դիտարկելու է դրանք իբրև մաքսատուրք․ Հրանտ Բագրատյանն Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում Ինչպես ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցումը. ՊԵԿ-ը մանրամասնում է Ջղայնացած անջատեցի հեռախոսը. հրահանգել են հետ հավաքել Արցախով քարտեզները. ահազանգ ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Վնուկովո» օդանավակայանում (տեսանյութ)Մակրոնը մերժել է Հունաստանի վարչապետի դիմումը՝ արգելափակել Թուրքիային Meteor հրթիռների վաճառքը Հայտնի է դարձել, թե յոգուրտը որ տեսակի քաղցկեղից է պաշտպանումԱվագանու որոշմամբ՝ Երևանում հաշվառված 100 տարին լրացած տարեցները ստանում են 1.000.000 դրամ. Ավինյան (տեսանյութ) Քննարկվել են Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները Ուջան գյուղում բախվել են «Volkswagen Golf»-ն ու «Mercedes»-ը․ կա տnւժшծ Երկրաշարժ է եղել ՍոչիումՀնդկական մացառախոզերի ընտանիքի գիշերային զբոսանքը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում (տեսանյութ)Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը (լուսանկարներ) Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդիպել է Արցախյան շարժման ակտիվիստների հետ Սիմոնյանի այդ հայտարարությունների մեջ կա միայն անսահման ցինիզմ․ Էդգար Ղազարյան (տեսանյութ) 70-ամյա վարորդը Եղեգնաձորում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող մայր ու որդուն Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերի ուղղությունները Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչԳազի պայթյունի հետևանքով առնվազն 5 մարդ է մահացել (տեսանյութ). ԹայվանԿալանավորի մեկօրյա ծախսը պետության համար (տեսանյութ) Հայ դատի հանձնախումբը կոչ է արել հետաքննել Արցախի էթնիկ զտման մեջ ամերիկյան մեղսակցությունը Ռուբեն Վարդանյանին նոր մեղադրանք է առաջադրվելՊուտինն այս պահին սպասեց 3 տարի, իսկ Զելենսկին մնաց խաղից դուրս․ CNNՆախարար Պապոյանը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետՖինանսավորման դադարեցման պարագայում ժողովրդը կունենա առողջ կարծիք ձևավորելու հնարավորություն․ Չախոյան (տեսանյութ) Ուշագրավ վերլուծություն՝ Հայաստանին պատուհասած աղետը հասկանալու մասին․ Լևոն Տեր-Պետրոսյան Երևանում անծանոթը ժամադրել է օտարերկրացի տղամարդուն և հափշտակել է նրա մոտ եղած գումարըՓաշինյանը մեկնել է Մյունխեն ՊԵԿ-ը՝ անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման մասին ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկում ենք Գյումրիի քաղաքապետի ընտրությունները. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները երբեք նույնը չեն լինի․ CNNՍտացվում է, որ Ֆինանսավորվում են հակաքարոզչություն անելու համար... Արթուր Չախոյան (տեսանյութ)Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է Բաքվի կողմից նշանակված պաշտպան Ազեր Մահարրամովից ՀՀ իշխանության հայտարարությամբ սրբապղծվում է հայրենիքի համար հայորդիների նահատակությունը․ ԱՀ ԱԺ Թշնամու նշանառության տակ գտնվող արոտավայրերը խնդիրներ են ստեղծում (տեսանյութ) 2022 թվականին մի խումբ «չկռվող» արցախցիներ հայտնի առողջարանային քաղաքում.Արշավիր Ղարամյան (Լուսանկար)Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջին փուլին«Ռադիո» ՓԲ ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը․ Փաշինյան USAID-ի կողմից ֆինանսավորվող լրատվականները քարոզչություն էին անում. Չախոյան (տեսանյութ) Ադրբեջանը հայց է ներկայացրել Հայաստանի դեմ (տեսանյութ) Մեշոկով փող էլ տան, ես Փաշինյանին չեմ ընտրե․ հայտնի Ախուրյանցի Անոն փոշմանել է (տեսանյութ) Քննչական մարմին են կանչվում ԶՊՄԿ-ի գործադուլին մասնակցած անձինք, փորձ է արվում վնասների հատուցման հասցեատերեր գտնել․ փաստաբան Գյումրիում ով ում էլեկտորատի հաշվին կմրցի (տեսանյութ) Շիրակի փողոցում բախվել է 7 մեքենա, վիրավnր կա Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ Հայաստանի ու Հնդկաստանի հարաբերությունները կախված են Հայաստանի իշխանությունից (տեսանյութ) Ինչ դեր ունի ԵՄ-ն Ուկրաինայի հարցով բանակցություններում․ ՌԻԱ ՆովոստիԹբիլիսիում հրդեհ է բռնկվել բեռնատար գնացքում (տեսանյութ)Մանկապարտեզում մանուկների խնամքն ավելի էժան է, քան կալանավորների 1 օրյա ծախսը՝ պետության հաշվին (տեսանյութ)
Ամենադիտված