ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը
Արտաքին Քաղաքական![ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունը](/timthumb.php?src=disc/08-12-23/9bef2bb96b12c34e221be1e465a52ea2.jpg&w=780)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին, և հույս ունի, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը», - ասել է նա,– «ՄԱԿ-ը կոչ է անում կողմերին օգտագործել այս համաձայնագիրը՝ փոխադարձ վստահության խթանման և երկարաժամկետ խաղաղության համար՝ ի շահ իրենց ժողովուրդների և տարածաշրջանի»:
![](banners/armflix.jpg)