London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Խաղաղության խաչմերուկը» բխում է հայ և իրանցի ժողովուրդների շահերից. Վահան Կոստանյանի հոդվածը Irna լրատվականում

Political

Դեկտեմբերի 9-ին իրանական «Irna» լրատվական կայքէջում հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի հոդվածը: Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

‎«Արևելքը արևմուտքին, հյուսիսը հարավին կապող մեծ խաչմերուկի կարևոր մասը հանդիսացող մեր տարածաշրջանը պատմության տարբեր շրջափուլերում եղել է կամուրջ՝ միմյանց կապելով աշխարհի բազմաթիվ անկյուններ: Աշխարհագրական յուրահատուկ դիրքի՝ պարգև հանդիսացող այդ մեծ ներուժը հաճախ հնարավոր չի եղել կյանքի կոչել խաղաղության բացակայության և տևական հակամարտությունների ու բախումների պատճառով:

Գիտակցելով, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում յուրաքանչյուր փակ ճանապարհը, արգելափակված յուրաքանչյուր կապուղին, գոյություն ունեցող, բայց այդպես էլ չիրացվող ամեն մի ռեսուրսն աններելի շռայլություն է, և առաջնորդվելով Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղություն հաստատելու մղումով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծը, որը նպատակ ունի ոչ միայն ապահովել մեր տարածաշրջանում ապրող ժողովուրդների բարեկեցությունն ու շարունակական զարգացումը, այլև ստեղծել պայմաններ, որտեղ թշնամանքն ու պատերազմը, հակամարտությունն ու այլատյացությունը չեն ունենա գոյության համար անհրաժեշտ կենսապայմաններ, որտեղ խաղաղությունն ավելի շահեկան ու շահութաբեր է, քան անկայունությունը: Այս նախագիծը միտված է նաև կյանքի կոչել տարածաշրջանային տարաբնույթ նախագծեր, որոնք կնպաստեն նոր իրականության հաստատմանը Հարավային Կովկասում՝ բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով, բոլոր հարցերը երկխոսությամբ ու փոխհամաձայնությամբ լուծելու փորձով ու ավանդույթով:

«Խաղաղության խաչմերուկի» հիմնաքարային իմաստը հաղորդակցային նոր կապուղիների ստեղծումն է, դրանց վերագործարկումն ու զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, կրկին գործարկելու միջոցով, որոնք անցնում են մեր տարածաշրջանի բոլոր երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջով:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բացել ու վերագործարկել իր ինքնիշխան տարածքով անցնող բոլոր կապուղիները, առանց որևէ խտրականության ապահովել Հայաստանով անցնող բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը: Այդ ուղղությամբ, ի դեպ, այժմ իրականացվում են ակտիվ նախապատրաստական աշխատանքներ:

«Խաղաղության խաչմերուկի» գործարկումը հնարավորություններ կստեղծի կյանքի կոչել տնտեսական մեծ ներուժ ունեցող Պարսից ծոցը և Օմանի ծոցը Սև ծովին կապող միջազգային տարանցիկ ուղիները և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը: Դրան զուգահեռ նոր պայմաններ կստեղծվեն Մեղրիի երկաթուղին վերականգնելու համար, որը ևս մեկ լրացուցիչ կապ կդառնա Հայաստանի և Իրանի միջև: Վերականգնվող այդ երկաթգիծը կկապի ոչ միայն Ադրբեջանը և Հայաստանը, Ադրբեջանի հարավ-արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, այլև որակապես նոր հաղորդակցություն կապահովի Հայաստանի հարավային և հյուսիս-արևմտյան շրջանների միջև: Չպետք է թերագնահատել նաև Գյումրի-Կարս երկաթգիծը, որը առևտրատնտեսական բոլորովին նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի համար:

Կարևոր եմ համարում, որ «Խաղաղության խաչմերուկը» հնարավորություն կընձեռի Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով ամրապնդել հաղորդակցային կապը մեկ այլ կարևոր գործընկերոջ՝ Հնդկաստանի Հանրապետության և մասնավորապես հանգուցային համարվող Չաբահար նավահանգստի հետ: Փաստացիորեն, «Խաղաղության խաչմերուկը» փոխկապակցելու է ոչ միայն տարածաշրջանային երկրները, այլև արևելքը՝ արևմուտքին, հյուսիսը՝ հարավին, Պարսից ծոցը՝ Սև ծովին, Միջերկրական ծովը՝ Կասպից ծովին:

«Խաղաղության խաչմերուկը» կյանքի կոչելու համար մենք առաջարկում ենք ստորև թվարկված չորս պարզ սկզբունքները, որոնք կերաշխավորեն հավակնոտ այդ նախագծի կենսունակությունը.

Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular