Սլովանը ջախջախել է մրցակցին․ Բարսեղյանը` գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ
Սպորտ![Սլովանը ջախջախել է մրցակցին․ Բարսեղյանը` գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ](/timthumb.php?src=disc/10-12-23/7ae5e2f819274ca42f47b95f0301a288.jpg&w=780)
Սլովակիայի առաջնության 17-րդ տուրի խաղում «Սլովանը» մրցակցի հարկի տակ հաղթել է «Պոդբրեզովային»։
Հանդիպումն ավարտվել է հյուրերի՝ 6-0 հաշվով հաղթանակով։
Գործող չեմպիոնի կազմում գոլի (11մ) և երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Տիգրան Բարսեղյանը, ով մեկնարկային րոպեներից մասնակցեց խաղին՝ փոխարինվելով 72-րդ րոպեին։ Գրում է Armsport-ը։
Բարսեղյանը Սլովակիայի առաջնության այս մրցաշրջանում արդեն դարձել է 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Այս խաղից հետո «Սլովանը» 42 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
![](banners/armflix.jpg)