Գեղամ Մանուկյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանին Արցախում զոհված զինծառայողների անունները Արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (տեսանյութ) 13 572 արտակարգ դեպք և պատահար, փրկված 214 մարդ․ ՆԳՆ ՓԾ–ում ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները (տեսանյութ) Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է․ Սասունյան Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը. Վահե Հովհաննիսյան Եղանակը՝ առաջիկա օրերին Ոստիկանների հետ առերեսում է եղել՝ նրանք կտրուկ հրաժարվել են իրենց արածից․ «Հրապարակ» Փակ են Արագածոտնի մարզի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները Ջուր չի լինելու Փնտրում եմ քեզ, դատավոր արդար, անպատվության վրեժը լուծի՛ր․ Արմեն Աշոտյան 

Բացահայտվել է ամուսների կողմից առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի հսկայածավալ շրջանառության և փողերի լվացման դեպք

Իրավունք
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 264-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989թ․ծնված Մ․ Ս․–ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․–ի նկատմամբ։
 
Վերջիններս ձերբակալվել են և միջնորդություններ են ներկայացվել դատարան նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Դատարանի կողմից մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։
 
Քրեական վարույթի ընթացքում խուզարկություններ են կատարվել մեղադրյալների փաստացի բնակության հասցեում, ինչպես նաև նրանց կողմից շահագործվող ավտոմեքենաներում։
 
Արդյունում առգրավվել է թվով 25 հատ փաթեթներում առանձնացված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, կշեռքներ, թմրամիջոցների իրացմամբ զբաղվելու համար նախատեսված այլ տարատեսակ առարկաներ, ձեռագիր գրառումներ պարունակող նոթատետրեր, կտրոններ, ինչպես
նաև 40-ից ավելի տարատեսակ պլանշետներ, դյուրակիր համակարգիչներ և բջջային հեռախոսներ։
Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինները 2020-2023 թվականների ընթացքում «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում զբաղվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների իրացմամբ, ինչի համար ստեղծել են «Շուկա» անվամբ հարթակը, և իրականացրել դրա կառավարումը։
Կառավարումն իրականացրել են ինչպես անձամբ, այնպես էլ որպես ադմինիստրատորներ հանդես եկող տելեգրամյան օգտատերերի միջոցով։
 
Ընդհուպ՝ հանցավոր գործունեությանն առավել համակարգված բնույթ հաղորդելու նպատակով ընդունվել և հաստատվել է էջի գործունեության «կանոնադրություն», իսկ գործունեություն իրականացնող էջերի և գնորդների միջև առաջացած անհամաձայնությունները լուծելու համար հարթակում ընդգրկվել են «արբիտրի» կարգավիճակ ունեցող անձինք, որոնց տրվել է վեճերն ուսումնասիրելու և որոշումներ կայացնելու հնարավորություն։
 
Հարթակի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն կատարելու համար ամուսինների կողմից հիմնականում ռուսաստանյան, ամերիկյան, վիետնամական, ինդոնեզական և պակիստանյան բջջային օպերատորների կողմից սպասարկվող բջջային հեռախոսահամարների միջոցով «Telegram» հավելվածում ստեղծվել և կառավարվել են «Պոլետտայի Սնկեր» անվամբ @polettayisnker_operator հղմամբ, «Weed.am» անվամբ @Weed_am հղմամբ, «WeedLife» անվամբ «@Weed_life420» հղմամբ, «Կանաչի» անվամբ @KanachiYVN հղմամբ, ինչպես նաև շուրջ 59 այլ հղումներով ու անվանումներով խանութ հարթակները։
Վերոնշյալ բոլոր հարթակների կառավարումն իրականացվել է մեղադրյալներից խուզարկությամբ առգրավված 20–ից ավելի՝ կորպորատիվ ընդհանուր բնորոշիչ՝ պատկերանշան ունեցող պլանշետների միջոցով։
 
Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջիններս թմրամիջոցների վաճառքի արդյունքում գումարներն ստացել են իրենց կողմից կառավարվող և պարբերաբար փոփոխվող կրիպրոարժութային դրամապանակներին, ապա, դրանք փոխակերպելով ՀՀ դրամի, փոխանցել են ՀՀ տարածքում գործող վճարահաշվարկային համակարգերում իրենց կամ իրենց փոխկապակցված անձանց անուններով բացված դրամապանակներին։
 
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ թմրամիջոցների և դրանից ստացված գումարների շրջանառության և փողերի լվացման ամբողջական ծավալները պարզելու ուղղությամբ։
Վերոնշյալ բոլոր խանութ հարթակների էջերը և դրանցով կատարված գործողությունների, վարված նամակագրությունների վերաբերյալ տեղեկությունները գտնվում են ՀՀ քննչական կոմիտեի լիարժեք տիրապետման և տեսանելիության պայմաններում։
 
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
 
 
 
 
 
 
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Գեղամ Մանուկյանը հիշեցրել է Ալեն Սիմոնյանին Արցախում զոհված զինծառայողների անունները Արգելոց-թանգարաններում անցկացվելու են Տյառընդառաջին նվիրված միջոցառումներ ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը (տեսանյութ)13 572 արտակարգ դեպք և պատահար, փրկված 214 մարդ․ ՆԳՆ ՓԾ–ում ամփոփվել են 2024 թվականի գործունեության արդյունքները (տեսանյութ) Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է․ Սասունյան Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը. Վահե Հովհաննիսյան Եղանակը՝ առաջիկա օրերինՈստիկանների հետ առերեսում է եղել՝ նրանք կտրուկ հրաժարվել են իրենց արածից․ «Հրապարակ»Փակ են Արագածոտնի մարզի Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհներըՋուր չի լինելու Փնտրում եմ քեզ, դատավոր արդար, անպատվության վրեժը լուծի՛ր․ Արմեն Աշոտյան Արարատյան դաշտում և Երևանում ունեցել ենք մինչև -27․․․-29 աստիճան սառնամանիք․ Գագիկ ՍուրենյանԱրցախում Բաքվի ֆաշիստական վարչակարգը իրականացնում է ամենախոշոր մշակութային ցեղասպանությունը ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում Երևան-Սևան ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել Ալեն Սիմոնյան, քեզ այսօր 11-ից սպասում եմ Եռաբլուրում․ զnhված զինծառայողի մայր ԱԽ քարտուղարը ոչինչ չունի ասելու իր այն թիմակիցներին, ովքեր անարգում են արցախցիների վաստակը․ Տիգրան Աբրահամյան Ավտոբուսով եկա աշխատանքի. Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել Լույս չի լինի«Ժողովուրդ». Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն«Ժողովուրդ». ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ«Հրապարակ». Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են«Ժողովուրդ». Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞«Իրավունք». ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի«Ժողովուրդ». Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայումԶորի Բալայանը բոլորեց 90-ամյակը. հայտնի վիրաբույժ որդին բացառիկ մանրամասներ է պատմել տարեդարձից. ՖՈՏՈ 10000 օգտատեր հայտնել է Telegram-ի խափանումների մասին (լուսանկար)Թրամփի վարչակազմը կարող է պատժամիջոցներ կիրառել Օդեսայի քաղաքապետի դեմՄալենան եւ Բրյունետը «Դեպի Եվրատեսիլ»-ի հատուկ հյուրերն են Տեառնընդառաջին նախատոնակ և ավանդական հրավառություն կկազմակերպվի Անթիլիասի Մայրավանքում Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարել է 18-24 տարեկան տղամարդկանց պայմանագրային ծառայության հավաքԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը թմրանյութ էր պատրաստել իր աճեցրած կանեփից Հակոբ Արշակյանը գործուղվում է Դուբայ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել և Հորդանանից Ադրբեջան է տեղափոխել պետական դավաճանության մեջ մեղադրվողին (Լուսանկար) «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կազմակերպվել է շախմատի մրցաշար 37-ամյա տղամարդը կեղծ ալկոհոլային խմիչքներ էր պատրաստում և իրացնում Intel-ի թոփ մենեջերը կդառնա Nokia-ի նոր գործադիր տնօրենըՀունգարիայի ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման վնասըՕդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Օդանավակայանում ինքնաթիռների բախման հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել․ ԱՄՆԴոմոդեդովոյի հարձակման համար ցմահ ազատազրկման դատապարտվածի մասին նոր մանրամասներ են բացահայտվելՓրկարարի առաքելությունը ՀՀ-ն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է․ ՆԳՆ Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Արցախը հանձնեն թշնամուն և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ ԱԺ նախագահը թքեց բոլորիս երեսին․ Բեգլարյան ԱՄՆ-ը չի նախատեսում նվազեցնել ռազմական ներկայությունը Եվրոպայում. ՊենտագոնՈրեւէ մեկին ապացուցել, որ արցախցիները կռվել են, չունի իմաստ․ Հակոբ Բադալյան Արայիկ Հարությունյանն ընդունել է Կառավարության շենք ճանաչողական այցի մասնակիցներին
Ամենադիտված