Ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհի հրապարակ տանող ճանապարհահատվածի երթևեկությունը
Հասարակություն![Ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհի հրապարակ տանող ճանապարհահատվածի երթևեկությունը](/timthumb.php?src=disc/11-12-23/ba656837a9866d4de6f77df59c4aecfd.jpg&w=780)
Այսօր Շենգավիթ վարչական շրջանում ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհի հրապարակ տանող ճանապարհահատվածի երթևեկությունը։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 13-ի ժամը 05:00-ն ժամանակավորապես կդադարեցվի Գարեգին Նժդեհ և Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը»,– ասված է հաղորդագրությունում:
Քաղաքապետարանը նշում է, որ երթևեկության դադարեցման պատճառը ամանորյա ձևավորման աշխատանքներն են։
![](banners/armflix.jpg)