Հակոբ Մանուկյանը՝ սուսերամարտի Եվրոպայի Մ14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլի հաղթող
Սպորտ![Հակոբ Մանուկյանը՝ սուսերամարտի Եվրոպայի Մ14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլի հաղթող](/timthumb.php?src=disc/11-12-23/ae38f2d5ed23468693286d8ec58c29de.jpg&w=780)
Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքականի անդամ, ճկասուսերակիր Հակոբ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում անցկացված Եվրոպայի մինչև 14 տարեկանների գավաթի խաղարկության հերթական փուլում:
Զուգահեռաբար անցկացվել են նաև պատանեկան և երիտասարդական մրցաշարեր, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները ևս մեդալներ են նվաճել:
Պատանեկան մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել Վրույր Հովհաննիսյանը, իսկ երիտասարդական մրցաշարում պատվո հարթակի երրորդ աստիճանին է կանգնել Նորայր Մայրանյանը:
Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանը:
Տեղեկացնենք՝ հայ սուսերամարտիկներն ընթացիկ մրցաշրջանում արդեն 5 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում: Ավելի վաղ, Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ էին նվաճել Թբիլիսիում նոյեմբերի 25-ին անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել էր 2-րդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ 3-րդ հորիզոնականը:
Հայաստանի մարզիկները դեկտեմբերի 21-25-ն էլ Թբիլիսիում կմասնակցեն Վրաստանի բաց առաջնությանը:
![](banners/armflix.jpg)