Լեհաստանի Սեյմն անվստահություն է հայտնել Մորավիեցկու կառավարությանը
Աշխարհ![Լեհաստանի Սեյմն անվստահություն է հայտնել Մորավիեցկու կառավարությանը](/timthumb.php?src=disc/11-12-23/b03b5c077fb207e698b89bd6cf265f70.jpg&w=780)
Լեհաստանի Սեյմը (խորհրդարանի ստորին պալատը) անվստահություն է հայտնել վարչապետ Մատեուշ Մորավիեցկու կառավարությանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
460 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 456–ը։ Վստահության քվեին կողմ է եղել 190 օրենսդիր, դեմ՝ 266–ը։ Քվեարկությունից հետո Սեյմի խոսնակ Շիմոն Հոլովնիան մեկ ժամով ընդմիջում է հայտարարել։ Ընդմիջումից հետո Սեյմը կսկսի վարչապետի պաշտոնում իր թեկնածուի առաջադրման ընթացակարգը։
Նշվում է, որ մինչև Լեհաստանում նոր կառավարության ձևավորումը, Մորավիեցկին կմնա վարչապետի պաշտոնում։
![](banners/armflix.jpg)