ԵՄ-ն որոշել է ընդլայնել իր առաքելությունը Հայաստանում․ Բորել
Հայաստան![ԵՄ-ն որոշել է ընդլայնել իր առաքելությունը Հայաստանում․ Բորել](/timthumb.php?src=disc/11-12-23/67733e798aee4483e16cc5a0ab3dc7fb.jpg&w=780)
ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են մեծացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%-ով՝ 138-ից հասցնելով 209-ի, ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ ավելացնելով մեր ներկայությունը տեղում՝ 138-ից հասցնելով 209 մարդ, սա առաքելության թվաքանակի կարևոր աճ է և Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանին կայունությունը բարձրացնելու միջոց է»,- ասել է Բորելը։
![](banners/armflix.jpg)