Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հնարավոր է նվազեցնեն միմյանց միջև ռոումինգի սակագինը․ ԶԼՄ
Համաշխարհային Մամուլ![Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը հնարավոր է նվազեցնեն միմյանց միջև ռոումինգի սակագինը․ ԶԼՄ](/timthumb.php?src=disc/11-12-23/50cf823520a4dee1915e018cc2a9328e.jpg&w=780)
Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը նախատեսում են հաջորդ շաբաթ հայտարարել միմյանց միջև ռոումինգի սակագների նվազեցման մասին։
Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) գրել է Ազատություն ռադիոկայանի եվրոպական բյուրոյի խմբագիր Ռիկարդ Յոզվյակը, դեկտեմբերի 10–ին հաղորդել է Newsgeorgia–ն։
«Հաջորդ շաբաթ Բրյուսելում հնարավոր է, որ արևելյան գործընկերության 5 երկրները՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, ընդհանուր փոխըմբռնման գան՝ միմյանց միջև ռոումինգի սակագների աստիճանական նվազեցման վերաբերյալ։ Ստորագրությունը կարող է տեղի ունենալ անմիջապես դրանից հետո»,– գրել է նա։
Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 11-ին, Բրյուսելում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ։ Բելառուսը, որը նույնպես Արևելյան գործընկերության անդամ է, ներկայացված չի եղել։
![](banners/armflix.jpg)