ԵՄ-ն սկսել է պատժամիջոցներ պատրաստել իսրայելցիների դեմ
Աշխարհ![ԵՄ-ն սկսել է պատժամիջոցներ պատրաստել իսրայելցիների դեմ](/timthumb.php?src=disc/11-12-23/c4e5010ee0ada2f937283eadd3fff122.jpg&w=780)
ԵՄ ծառայություններն սկսել են կազմել ցուցակ, որում ընդգրկվածները կհայտնվեն եվրոպական պատժամիջոցների տակ՝ Իսրայելի կողմից օկուպացված Արևմտյան ափում պաղեստինցիների վրա հարձակումների պատճառով, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մեր ծառայություններն աշխատում են Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների և հարձակումների մեջ ներգրավված անձանց ցուցակ կազմելու ուղղությամբ: Դա նախատեսված է որպես մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցային ռեժիմի շրջանակում», - ասել է Բորելը Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով մամուլի ասուլիսում։ Նա պարզաբանել է, որ պատրաստված ցուցակներն այնուհետև կներկայացվեն անդամ պետություններին՝ վերջնական հաստատման համար:
![](banners/armflix.jpg)