5 խաղացող հեռացել է «Վեստ Արմենիայից»
ՍպորտՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Վեստ Արմենիայից» հեռացել է 5 լեգեոնական։
Երկկողմանի համաձայնությամբ դադարեցվել են պայմանագրերը հետևյալ ֆուտբոլիստներ հետ․
Անդրե Մենսալաո, Էյդիսոն Սոարես, Վեսթերլի Գարսիա, Էրիկ Էդսոն Մվիջագե, Յուսուֆ Աթուման, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վեստ Արմենիան» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդն է։