Վրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ) Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ Զախարովա Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ 

Ստերի, սուտ խոստումների, կեղծումների ևս մեկ «յոթնյակ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանական ստերի «յոթնյակներ» առանձնացնելու հարցում միակ բարդությունը ընտրություն կատարելն է: Ինչ նկատի ունենք: Մի վարչապետի, մի իշխանության պարագայում, որ ստում է 24/7 ռեժիմով, այսինքն՝ շուրջօրյա և առանց հանգստյան օրերի, ստերը, սուտ խոստումները, կեղծ հայտարարություններն արձանագրելն ու ներկայացնելը բարդ չէ: Բարդ է այդ անվերջանալի թվացող շարանից «յոթնյակ» առանձնացնելը:

Բայց փորձենք, ավելի ճիշտ՝ շարունակենք: Եվ այսպես. առաջինը՝ 2018 թվականի դեկտեմբերի 22-ին Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը:

Արտադրություն հիմնողը «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն էր, բայց դեպքն ուշադրություն գրավեց այն առումով, որ այդ «պաշտոնական բացմանը» պաշտոնապես մասնակցում էր անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, իսկ բացի դրանից՝ նույնքան պաշտոնապես խոսվեց այն մասին, որ այդ ձեռնարկությունը «հայկական ավտոմեքենաներ» է արտադրելու, ավելի ճիշտ՝ այդտեղ ավտոմեքենաներ են հավաքելու: Դրանից ընդամենը 9 ամիս անց՝ 2020 թ. սեպտեմբերի 16-ին, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այդ գործարանի ճակատագիրը, նշելով, որ այն փակվել է:

Փաշինյանը ԱԺ-ում այդ հարցին պատասխանելիս դրսևորվեց ստի ողջ հմայքով. «Ես Վանաձորում մեքենաների արտադրության գործարա՞ն եմ բացել: Բացե՞լ եմ, իրո՞ք: ...Փաստորեն, Վանաձորում մեքենաների արտադրության այն գործարանը, որը ես չեմ բացել, իմ բացելուց հետո փակվել է, շատ լավ է»: Փաշինյանն ավելորդ համեստություն է անում: Դա ոչ թե «շատ լավ է», այլ ուղղակի աննման: Ուստի շարունակենք: Երկրորդը՝ 2018 թվականի նոյեմբերի 27-ին ընտրարշավի ընթացքում Ալավերդիում ունեցած ելույթում Փաշինյանը հայտարարել է, որ խմելու ջուրը (սակագինը) մինչև 2024 թվականը չի թանկանալու: Բայց փաստը համառ բան է: Իսկ փաստն այն է, որ Փաշինյանի այդ խոստումից հետո Հայաստանում խմելու ջրի սակագինը երկու անգամ թանկացել է. 2022 թ. հունվարի 1-ից՝ մոտ 20 դրամով, իսկ 2023 թ. հունվարի 1-ից՝ 9 դրամով: Ճիշտ է, առաջիկա հունվարի 1-ից նախատեսվում է, որ սակագինը կնվազի մոտ 2,5 դրամով, բայց... արդեն համարյա 30 դրամանոց թանկացումից հետո: Այն էլ ասենք, որ այս տարիներին դրամն արժեզրկվել է, ինչն ավելի շոշափելի է դարձնում թանկացման ծանրությունը:

Երրորդ. նույն 2018 թվականի հուլիսի 20ին մամուլի ասուլիսում Փաշինյանը, իր գործելակերպին համապատասխան, հայտարարեց, թե նախկինում կառավարություններ են եղել, որոնք պետական պարտք են ավելացրել՝ թոշակ բարձրացնելու համար: Ասել կուզի՝ ինքն ու իր կառավարությունը երբեք ու երբեք նման բան չեն անի, չէ՞ որ իրենք «նախկիններ» չեն, «նախկինների թայը» չեն: Իսկ փաստերը հուշում են, որ Փաշինյանի կառավարությունը մեր երկրի պարտքն ավելացրել է ավելի քան 5 մլրդ դոլարով՝ այն հասցնելով 11,3 միլիարդի: Այսինքն, եթե անցած 27 տարիներին (1991-2018 թթ.) բոլոր նախորդ կառավարությունները մոտ 6 միլիարդ պարտք էին կուտակել, ապա Փաշինյանն ու իր կառավարությունն ընդամենը 5 տարվա մեջ այն գրեթե կրկնապատկել են: Այդ թվում՝ երկրի պարտքը ավելացրել են նաև թոշակներ, աշխատավարձեր, նաև՝ թիմակիցներին ուռճացված պարգևավճարներ տալու համար:

Չորրորդ. առանձնացված «յոթնյակի» այս մի էպիզոդը կարելի է պատկերավոր ձևակերպել այսպես. «քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»: Ով հասցրել է մոռանալ, հիշեցնենք, որ սա հենց իր՝ Փաշինյանի արտահայտությունն է: Ինքը՝ Փաշինյանը, ժամանակին «կատու էր պատռում» զանազան ամբիոններից, իսկ «թավիշի» հետևանքով վարչապետ կարգվելուց հետո հրապարակում ունեցած ելույթում (8 մայիսի, 2018 թ.) բացականչում էր. «Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ նրանց զգոնությունը բարձրացնելը, համագործակցության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելը»: Իրականությունն այն է, որ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ինչպես մեր տարեցները կասեին, «աչքի սուրմա թռցնողի» նման վայրկյան իսկ չի կորցնում նորանոր տուգանքներ, տույժեր, հարկեր ներդնելու և կիրառելու համար: Աղամանի տուգանք, ծխախոտի տուգանք, դիմակի տուգանք: Միայն դիմակների համար մի քանի ամսվա մեջ Հայաստանում երևի ավելի շատ մարդ է տուգանվել, քան նախկինների իշխանության ժամանակ տուգանվում էին, ասենք, մի 5 տարվա մեջ: Ցանկը շատ երկար է ու սպառնում է առաջիկայում ավելի երկարել: Այնպես որ, Փաշինյանի ու նրա իշխանության համար քաղաքացին ոչ միայն պարզապես «տուգանքի մատերիալ է», այլ տույժ-տուգանքի, կներեք, «կթու կով»:

Հինգերորդ. 2018 թվականի նոյեմբերի 15-ին, երբ որոշված էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են լինելու, Փաշինյանը հայտարարեց, թե՝ «...նախկինից հայտնի ավանդույթներ են եղել, երբ այս օրերին մասնավորապես հանրակրթության ոլորտը ներքաշվում էր քաղաքական պրոցեսների մեջ, պետք է բացառել դա, և պետք է այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու համար»: Կարելի է այլ նմանօրինակ հայտարարություններ հիշեցնել: Բայց փաստն այն է, որ ինչպես այդ ու հատկապես մյուս բոլոր ընտրություններում՝ թե՛ 2021-ի արտահերթ, թե՛ ՏԻՄ, Փաշինյանի իշխանությունը չարաշահել է բոլոր հնարավոր ու անհնար վարչական լծակները, ռեսուրսները, դե, իսկ հանրակրթական համակարգն ուղղակի ընկղմել է ընտրական պրոցեսների մեջ, ներառյալ աշակերտներին: Ավելին, նույնիսկ ոչ նախընտրական հանդիպումների ժամանակ են դեռահասներն ու երեխաները ներգրավվում... նույնիսկ ինչ-ինչ նյութական շահախնդրություն հարուցելով: Փաշինյանի նման հանդիպումներից հետո տարածվող նոր հեռախոսատուփերով երեխաների լուսանկարները և նմանօրինակ արձանագրումները՝ վկա:

Վեցերորդ. Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, 2019 թվականի օգոստոսի 5-ին ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունն սպառնալիք է ազգային անվտանգությանը։ Հայաստանում և Արցախում դատարանները պետք է լինեն անկախ»: Փաստերը այլ բանի մասին են աղաղակում: Նիկոլ Փաշինյանն այն վարչապետն է, որ ուղղակիորեն միջամտում էր մարդկանց կալանավորել-չկալանավորելու դատական հարցերին (խայտառակ ու հանրահայտ գաղտնալսումը՝ վառ օրինակ): Իսկ օրենքի առաջ բոլորի հավասարության մասին նրա խոսքերն ուղղակիորեն ծիծաղելի են: Օրինակնե՞ր... Ինչքան ուզեք, բայց, ինչպես ասվում է, «տես՝ լրահոսը»:

Եվ վերջապես՝ յոթերորդը (այսօրվա համար). Արցախում նույն ելույթի ժամանակ Փաշինյանը հայտարարեց. «Անիմաստ է, ուղղակի անիմաստ է Հայաստանի գործող կառավարությանը կասկածել Արցախի դեմ որևէ հնարավոր դավադրության մեջ։ Դավադրությունը բացառված է հենց մեր կառավարության ծագումնաբանության բերումով։ Մենք Արցախի հարցի կարգավորման բանակցային սեղանի շուրջ հայտնվել ենք որպես ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ և, հետևաբար, այդ բանակցային սեղանի շուրջ կարող ենք պաշտպանել միայն ժողովրդի ցանկություններն ու իղձերը, հենվել միայն ժողովրդի ցանկությունների և իղձերի վրա, դառնալ ժողովրդի ցանկությունների և իղձերի արտահայտողը»: Նրան, ի դեպ, ոգևորված ծափահարում էին Արցախում... 2019-ին... օգոստոսին...: Ծանր նստեցին այդ ծափերը բոլորիս ու առաջին հերթին հենց արցախցիների վրա՝ պատերազմ, հայրենազրկում, Փաշինյանի կողմից Արցախի ուրացում, Արցախի հայաթափում, Արցախն ադրբեջանական հանցախմբին նվիրել...: Իրականության ու Փաշինյանի ստահոդ հայտարարությունների խզվածքն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ հավել յալ մեկնաբանությունների ու հիմնավորումների կարիք չկա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Վրաստանի վարչապետն ԱՄՆ նախկին դեսպանին մեղադրել է երկրում հեղափոխական սցենարներին աջակցելու մեջ Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինվոր է մահացել (լուսանկար) Ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում (տեսանյութ)Ռուսաստանը երբեք չի միջամտի այլ երկրների գործերին․ ԶախարովաՍիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ, 2 վիրավորԲոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթիԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարություններին Արմեն Դանիելյանն ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամԿիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆՍպանության դեպքով հարուցվել է քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ«Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. ԱբրահամյանԱրցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ումԼուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները (տեսանյութ) Քրիստոնեությունից չենք հրաժարվում, բայց որոշ հոգևորականների նկատմամբ դիրքորոշում ունենք․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը ՀՀ-ն պետք է ինքը որոշի՝ այդ մասին 6 ամիս առաջ տեղեկացնելով կառույցին (տեսանյութ)Էդքան անմեղ մարդ բանտերում են, դատախազությունը անելի՞ք ունի. Խաչատրյանը` գլխավոր դատախազին (տեսանյութ)ՔՊ-ի նշանակած պաշտոնատար անձից ավելին սպասելի չէր. Ռուբեն ՄելիքյանԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին Չնայած բարդություններին՝ Հայաստանը շարունակում է ջանքերն՝ ուղղված մամուլի ազատության միջազգային ցուցանիշներում իր դիրքերի բարելավմանը․ ԱԳՆ Քաղաքացու վրա թքելը հանցագործություն չէ. դատախազը խուսափեց պատասխանից (տեսանյութ)Աշխարհի 12 հայկական ուսանողական և երիտասարդական միություն ողջունել է Տավուշում ձևավորված շարժումը «Բոլոր սահմանամերձ բնակավայրերում ունենք դպրոցներ, որոնք այս պահին դիտարկման ներքո են գտնվում»․ ՄԻՊԵս Աննա Հակոբյանի հետ չեմ հայտնվում ինչ-որ տեղ, ես այցելում եմ մանկատներ. գլխավոր դատախազ (տեսանյութ) Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներԱշոտյանի գործով պետությանը պատճառված վնասի ոչ իրական չափ էր նշվել, ի՞նչ կասեք. Նազարյանը` դատախազին (տեսանյութ)Հրդեհ Արին Բերդի փողոցում44-օրյա պատերազմը ամենալուրջ դասն էր ինձ համար․ գլխավոր դատախազ«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով Էկոնոմիկայի նախարարն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցերԳավառի մանկատան այգու մեջ ի՞նչ գործ ուներ գարեջրատունը, համոզում էին՝ իբր մանկական սրճարան է (տեսանյութ)Արմեն Դանիելյանը միակ թեկնածուն է՝ ԲԴԽ անդամ ընտրվելու համարՎեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համարՀանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) ԵՄ-ն 2,1 մլն դոլար կհատկացնի ԱդրբեջանինՓաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազԱԱԾ ենք ուղարկել փաստաթղթեր, որ վարույթ հարուցել-չհարուցելու հարցը քննարկվի. Վարդապետյան (տեսանյութ) Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով
Ամենադիտված