Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք) Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ) Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն Պետրոսյան Քաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում Գյումրիում Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխա Սա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ Հակոբյանին ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված է Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ) 

«Հիմա մեր կյանքի իմաստը Խաչիկի անունը վառ պահելն է». hրետանավոր Խաչիկ Պողոսյանն անմահացել է Քարվաճառը պաշտպանելիս. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ փոքր էր, շատ չարաճճի էր, ակտիվ ու շարժուն: Մեծանալով` իր մանկության հակապատկերը դարձավ՝ լրջացավ, զուսպ էր ու խիստ: Չափազանց բարի էր, փոքրուց այդպիսին էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչիկի մայրիկը՝ տիկին Նարինեն:

Նշում է՝ երբ առաջին դասարան գնաց, այնտեղ բոլորն իրենից առնվազն մեկ տարով մեծ էին: «Փոքր տարիքում յուրահատուկ հաճույքով էր հաճախում դպրոց, իրեն հետաքրքիր էր, որ մեծ քույրիկը դպրոց է գնում, այնտեղ ի՞նչ են անում: Երբ տատիկը գնում էր Ռիմային դպրոցից տուն բերելու կամ տանում էր նրան դասի, Խաչիկն էլ նրա հետ էր գնում: Մի օր քրոջը դպրոց տանելիս տատիկը շտապել է, Խաչիկին իր հետ չի տարել: Վերադարձել է տուն, Խաչիկը դուռը ներսից փակել է տատիկի վրա, չի թողել ներս մտնի՝ դու ինձ չտարար դպրոց, ես էլ քեզ ներս չեմ թողնի»,-պատմում է զրուցակիցս: Մայրիկի խոսքով, որդին հակումներ ուներ լեզուների հանդեպ, հրաշալի տիրապետում էր անգլերենին: «Եթե մտքին դնում էր, դպրոցում 10-եր էր ստանում: Մասնագիտության ընտրության հարցում վճռորոշ եղավ իր ու հայրիկի զրույցը: Մեկ զրույցի ընթացքում փոխանակվեցին մտքերով, խորհուրդներով, ու որոշեց իրավագիտության ֆակուլտետ ընդունվել: Շատ վճռական էր, արագ էր որոշումներ կայացնում, վճռում, թե ինչ է իրեն պետք: Թեթև մարդ էր, իր հետ շատ հեշտ էր»:

Տիկին Նարինեն հավելում է՝ որդին ինքնուրույն էր իր տեսակով: «Մի քանի տարի «Ժայռ» հասարակական ռազմահայրենասիրական կազմակերպության անդամ է եղել: Այնտեղ սպորտաձևեր են պարապել, կրակել սովորել, պատահական չէ, որ արդեն բանակում հրաշալիորեն տիրապետում էր բոլոր զինատեսակներին: Իր զոհվելուց հետո տղաներ եկան ու պատմեցին, որ միասին «Ժայռում» են եղել: Չգիտեինք, որ նման հատուկ կազմակերպություն է, մտածում էինք՝ սովորական պարապմունքներ են, իրեն վստահում էինք, մեր հարաբերություններն իր հետ վստահության վրա էին հիմնված»: Խաչիկը բարձր բալերով ընդունվում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ: «Մեծ ջանքեր էր գործադրում, պարապում էր համալսարան ընդունվելու համար: Նպատակասլաց էր: Հասցրեց ուսանող լինել, երկրորդ կուրսի կեսից զորակոչվեց բանակ, քանի որ մեկ տարի շուտ էր գնացել դպրոց: Սովորելու ընթացքում մեկ տարի հասցրեց պրակտիկայի գնալ դատարան: Իրեն շատ էր հետաքրքրում ամեն ինչ, դատական նիստերին էր մասնակցում, հետևում ընթացքին»:

2019 թ. հունվարին Խաչիկը զորակոչվում է բանակ: Վեց ամիս ծառայել է Լուսակերտում, եղել է հրետանավոր, վեց ամիս՝ Կարճաղբյուրում, հաջորդ վեց ամիսը՝ Սոթքում: «Շատ սիրով է մեկնել ծառայության: Սիրով ծառայել է, մեզ երբեք նեղություն չի տվել այդ օրերին: Ճիշտ է, կարոտը կար, բայց իր պահելաձևը, տրամադրվածությունը, խոսելը երբեք մեզ չի ընկճել, որ գնանք իր հետևից: Եթե անգամ խնդիրներ է ունեցել, դրա մասին երբեք չենք իմացել, ինքը տրտնջացող չէր: Հրամանատարներն իր անունը դրել էին «խելացի տղա»»: Սկսվեց պատերազմը: «Սոցիալական կայքերից իմացանք պատերազմի լուրը: Զանգում էինք, հեռախոսն անջատված էր: Մի քանի ժամ անց զանգեց՝ «ամեն ինչ նորմալ է, մեր տեղում ենք». գիտեինք, թե որտեղ է: Ամբողջ հուլիսը նոր դիրքեր էին փորում: Ես էլ իրեն ասում էի՝ Խա՛չ, ապահովության համար է, հնարավոր է, որ ձեր դիրքերի տեղը հայտնի է, նորն են փորում: Ի՞նչ իմանայի, որ պատերազմի են պատրաստվում: Հրամանատարը շատ հետո մեզ պատմեց, որ առաջին արկերը Խաչիկն է դիմավորել, նա կարաուլի է կանգնած եղել»:

Սոթքում ծառայելիս Խաչիկն ու իր ընկերները պահում էին Քարվաճառի դիրքերը: «Խաչիկն ինքն էր դիմում գրել, որ ցանկանում է մարտական հերթապահություն իրականացնել: Երբ իր մոտ էինք գնացել, ասաց՝ պա՛պ, քննություն եմ հանձնել, որ գնամ Քարվաճառ դիրքեր պահելու: Մի քիչ նեղվեցի, բայց ասաց՝ մա՛մ, ասֆալտի վրա ծառայե՞մ: Եվ ես ու հայրիկը որոշումն իրեն թողեցինք, ամուսինս ասաց՝ Խա՛չ ջան, հարգում եմ որոշումդ: Եվ Սոթքում ծառայելու ամիսներին Խաչիկը նաև դիրքապահ էր: Սեպտեմբերի 25-ից բարձրանում են դիրքեր, ընկերն է պատմում՝ «միասին մեքենայի մեջ էինք, ասացի՝ Խա՛չ, բա որ պատերազմ սկսվի, ի՞նչ ենք անելու»: Խաչիկն ուսերը վերև է բարձրացրել ու ասել՝ ի՞նչ պիտի անենք, պիտի կռվենք: Ընկերները, հրամանատարները, բոլորն են հիմա պատմում՝ Խաչիկը հանգիստ էր, հանդարտ, կազմակերպված»: Խաչիկն անմահացել է հոկտեմբերի 2-ին:

«Այդ օրը Քարվաճառի ամենաուժեղ մարտն է եղել: Սեպտեմբերի 28-ին թշնամին առաջխաղացում է ունեցել, դիրքեր ենք կորցրած եղել: Հոկտեմբերի 2-ին և՛ թշնամին է հարձակվել, և՛ մերոնք են նախահարձակ եղել: Շատ դաժան մարտ է եղել, մոտ տասը ժամից ավելի կռվել են: Շատերն են ասում, որ թշնամին մտադրություն է ունեցել մի շաբաթում գրավել Արցախը՝ Քարվաճառի կողմից մտնելով և Արցախը Հայաստանից կտրելով: Մեկ շաբաթ իրենց հիմնական ուժը կենտրոնացրած են եղել այդտեղ, բայց մերոնք՝ Քարվաճառի ու Սոթքի զորքը, կարողացել են պահել դիրքերը: Քարվաճառի «Սուսուզլուկ» սարի ստորոտից մեր հրետանավորներն ուղարկել են արկերը և դիմավորել թշնամունը: Մի օր հայրիկի հետ խոսելիս Խաչիկն ասաց՝ թշնամու անօդաչուները, ռազմական ինքնաթիռներն աընդհատ պտտվում են մեր գլխավերևում: Բարդ մարտ է եղել: Եվ պահ է եկել, երբ որոշում են կայացրել գնալ «վա-բանկ»: Բայց երեխեքին հայտարարել են՝ բոլորդ իջեք թաքստոց, թող մնան միայն նրանք, ովքեր ուզում են մնալ, սա փախուստ չէ»: Խաչիկը մնացողների շարքում է եղել: «Երկուերեք կամավորներ են եղել, որոնք Խաչիկի զոհվելուց հետո եկել են մեր տուն, Խաչիկի վարորդն է եղել, դասակի հրամանատարը՝ Արտակը: Սկսել են կրակել առաջին հրանոթից, որը Խաչիկինը չի եղել: Անընդհատ կրակոցներ են եղել:

Պատմում են՝ Խաչիկը շատ արագ է հաշվարկները արել, տղերքը հասցրել են միայն սնարյադները բերել: Ասում են, որ րոպեում մինչև ութ արկ կրակել է: Հետո գնում է իր՝ 4-րդ հրանոթի մոտ: Երկու դիրք գրավում են: Հրամանատարն ասում է՝ այդ դիրքերում շատ մարդուժ ու տեխնիկա է եղել, քանի որ նպատակը մեզ վրա հարձակվելն էր: Մեր հետևակը առանց զոհեր տալու մտել է այդ դիրքեր: Շեշտում է՝ այնքան ճիշտ էին Խաչիկի հաշվարկները, որ 10-ից 8-ը կամ 9-ը հասնում էր նշանակետին: Որոշում են կայացնում, որ Խաչիկը պետք է օգնի ձախակողմյան մարտկոցին, քանի որ նրանց վրա հարձակումը շատանում էր: 15-20 րոպե էլ օգնում է այդ մարտկոցի տղաներին, իսկ հետո ռումբն ընկնում է Խաչիկի կողքին»: Ու չնայած այդ օրն արդեն առանց Խաչիկի են տղերքը հաղթանակ գրանցել, մայրիկն ասում է՝ Խաչիկը հաղթանակած է զոհվել, պարտություն չի տեսել, տեսել է, թե ինչպես է մեր հետևակը մտնում հետ վերցրած դիրքեր:

«Հրամանատարը պատմում է՝ Քարվաճառում մեկ միլիմետր չենք զիջել թշնամուն, անգամ առաջ ենք գնացել: Հետո արցունքներն աչքներիս դուրս եկանք այնտեղից»: Տիկին Նարինեն ասում է՝ որդուց հետո ապրելու ուժ տվեց նրա անունը, նրա ապրած կյանքն ու նպատակները, այս քաղաքը, որը նա անչափ էր սիրում: «Մեր երեխաները մեր կյանքի իմաստն են, մեր կյանքի իմաստն է Խաչիկի անունը վառ պահելը: Իր անունով հիմնադրամ ենք բացել, անցյալ տարի իր ծննդյան օրը ԱԹՍ լաբորատորիա բացեցինք այնտեղ, որտեղ ինքը ծառայել է՝ Վարդենիսի ավագ դպրոցում: «Հրետանավորը» գրքում ամփոփեցինք Խաչիկի մասին հուշերը, պատմությունները, նրան նվիրված բանաստեղծությունները, իր նման սիրուն գիրք ստացվեց: Հիմա մեր կյանքով պիտի ապացուցենք, որ արժանի ենք տղաներին: Դժվար է, բայց պետք է ջանք գործադրենք ու կհաջողենք: Մեր երեխեքն արժանի են նրան, որ ապրենք այն երկրում, որն իրենք պահել են, ցավոք, նաև իրենց կյանքի գնով, այն երկրում, որտեղ ցանկացել են ապրել»:

Հ. Գ. - Խաչիկ Պողոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանց գյուղն ամբողջովին շրջափակման մեջ է. լարված մթնոլորտ Կիրանցում (նոր ֆոտոշարք)Ադրբեջանցիների 96․2%-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» (Սյունիք, Երևան և Սևան) համարում է ադրբեջանական պատմական հողեր․ Արմա Թաթոյան«Հանուն Ալիևի և Ադրբեջանի» օպերացիա են անում Տավուշում, հայ ոստիկանը թուրքի համար ճանապարհ է բացում. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)«Փնտրի'ր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարին ստիպել է դաշտում մատներով փորել հողը (տեսանյութ)Փաշինյանը թուրք-ադրբեջանական ծրագիր է իրականացնում, Աշոտյանին կալանավորել են դրա բացահայտման համար (տեսանյութ)Լևոն Քոչարյանի ձերբակալված օգնականը բացատրում է, թե ինչ միջադեպ է եղել լրագրողի հետ (տեսանյութ)Հսկայական ոստիկանական ուժեր` ընդդեմ իր տունը թշնամուց պաշտպանող հայի. Սուրեն ՊետրոսյանԵրևանում դանակահարվել է 35-ամյա տղամարդ. նա կյանքից զրկվել էՔաղաքացիները իրազեկման ակցիա են իրականացնում ԳյումրիումԲարեկամության կամուրջներ Ռուսաստանի կառավարությանն առնթեր ֆինանսական համալսարանումՎերջին շաբաթներին իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ (տեսանյութ)Ադրբեջանում տանկային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ինտենսիվ վարժանքներ են իրականացվումՄի տղայի ոտքն էր ցավում, մյուսի ձեռքը, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել Կիրանցում. հոգևորական«Նայեք՝ ոստիկանները ոնց են ծիծաղում». ոստիկանությունը փակել է դեպի Կիրանց տանող ճանապարհը (տեսանյութ)Գառնիկ Դանիելյանին հաջողվել է շրջանցել ոստիկանական ուժերին և միանալ Կիրանցում գտնվող քաղաքացիներինՀԻՄԱ․ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստ Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում այս տարվա ապրիլին ծնվել է 103 երեխաՍտախոս մի եղիր, դատախազ, չես կարողանո՞ւմ, գնա, ՔՊ-ն քեզ ընտրեց, որ քրգործերը բացես․ բողոքի ակցիաԴեսպանները չե՞ն տեսնում՝ ոստիկանապետություն ենք դառնում, փող են տալիս իբր ժողովրդավարության համար (տեսանյութ)Դուք սատանային եք ծառայում, ոչ թե Հայաստանին. հոգևորականը՝ ոստիկաններինՈստիկանությունը ուժ գործադրելու իրավունք պետք է ունենա. Փաշինյանը նոր «մահակ» է ստեղծումՍա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների համար, Գալստյանը՝ ՀակոբյանինԱՄՆ-ի համալսարաններում պաղեստինամետ ցույցերի ընթացքում հարյուրավոր մարդիկ են ձերբակալվելՉինաստանում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի (լուսանկարներ) ՈՒՂԻՂ. Կիրանցում իրավիճակը լարված էՀատիկ-հատիկ պատասխան եք տալու, որ թուրքին բերիք, դուք էլ մեզ հետ եք գաղթական դառնալու. Դանիելյան Կիրանցի մուտքն արգելափակելու համար ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, ԱրագածոտնիցՈւսուցիչներ կան՝ ամիսը 25 հազար են ստանում, տնից դուրս գալու համար եք աշխատո՞ւմ, բա էրեխեքի ապագա՞ն Եղավ, էդ ձեր կարծիքն է. Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց փակած փոխոստիկանապետ (տեսանյութ)Ոստիկանները սևազգեստ մայրերին թույլ չեն տալիս մոտենալ կառավարության մուտքինՄարդկանց տներից հանել, թափել եք դուրս, մի հատ էլ ասում եք՝ մի վիրավորեք․ Բագրատ ՍրբազանՍա պետական դավաճանություն է` թշնամուն հանձնել ՀՀ-ի տարածքը. մեր գյուղը այսպես է ընկալում սա (տեսանյութ)Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ)Նաիրա Հովսեփյանը կշարունակի պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավորԺողովրդիս ծեծել, ջարդել եք, հիմա ո՞ր օրենքով չեք թողնում գնամ գյուղ. Բագրատ Սրբազանը` ոստիկանինՑուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը Ադրբեջանը մեր իսկ ձեռքերով է սահմանագծում իրականացնում, ինչը միակողմանի զիջում է. Օհանյան (տեսանյութ)«Հրապարակ». Բագրատ Սրբազանին վարկաբեկելու փորձերը նշանակում են, որ շարժումը թափ է առնումԹուրքը մտնում ա գյուղ, տնետուն ա անում, մենք էլ ի վիճակի չենք ստեղ ապրելու. Կիրանցում լարված է«Հանձնողն» իր իշխանությունն իրականացնում է Ոստիկանության, ԱԱԾ-ի, ինչպես նաեւ «թայֆայի» տրամաբանությամբ նախատեսված օլիգարխների և թաղային հեղինակությունների միջոցով. Ռուբեն ՄխիթարյանԿիրանցում դպրոցականներ են ծեծի ենթարկվելՕրվա խորհուրդ. Մայիսի 2 «Էս ի՞նչ արիք էս ժողովրդի հետ», «Հերթով թող մինի վրա տրաքեն». Կիրանցում գերլարված իրավիճակ է (տեսանյութ)ՌԴ օդային տարածքում 12 ԱԹՍ է ոչնչացվել Ոստիկանները Կիրանց մուտք գործել թույլ են տալիս միայն կիրանցեցիներին (տեսանյութ)Գյուղի անչափահաս էրեխեքին էլ են տարել, վաղը թուրքը գալու ա, ոստիկանները դուրս կգա՞ն թուրքի դեմ (տեսանյութ)ՀԻՄԱ․ դեպի Կիրանց մուտքը փակել են ուրալներովԵրբ Փաշինյանը կիրանցեցիներին դիմեց որպես «սիրելի», հասկացա՝ մի բան լինելու է (տեսանյութ)Կյանքիդ մեռնեմ, նկարի, մեր էս հողերում վերջին անգամ կոֆե ենք խմում. Կիրանցում գերլարված իրավիճակ էԿիրանցից 31 բնակիչ է բերման ենթարկվել
Ամենադիտված