«Վեստ Արմենիայից» հեռացել է եւս 5 խաղացող
ՍպորտԵվս հինգ ֆուտբոլիստ հեռացել է «Վեստ Արմենիայից»։ Երկկողմանի համաձայնությամբ դադարեցվել են պայմանագրերը հետևյալ ֆուտբոլիստներ հետ․
Սարգիս Մեթոյան, Արտեմ Գեվորգյան, Գագիկ Դաղբաշյան, Զալիմ Մակոեվ, Էրիկ Կարապետյան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Վեստ Արմենիան» շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի համար։
Երկու օր առաջ «Վեստ Արմենիայից» հեռացել էին նաեւ Անդրե Մենսալաոն, Էյդիսոն Սոարեսը, Վեսթերլի Գարսիան, Էրիկ Էդսոն Մվիջագեն, Յուսուֆ Աթումանը։
Հայաստանի Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդն է։