Генсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание Палестины Президент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния» Военно-политическое противостояние России и Запада продолжается. Лавров В ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД Швейцарии Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима 

«Հրապարակ». Խոսքի և գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած

Армянская пресса

«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույց տվեց եւ, ինչպես միշտ, բավականին վիճելի հայտարարություններ արեց, որոնց մասին է մեր զրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ:

- Պարոն Օհանյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում մի քանի ուշագրավ հայտարարություն է արել, օրինակ. «2019 թվականին արդեն իմաստուն քաղաքական գործչի արձանագրումը տեսականորեն պետք է լիներ այն, որ 7 շրջանները պետք է հանձնել, ԼՂ կարգավիճակը զրոյացնել, իսկ ԼՂ-ում պետք է հաստատել հայ-ադրբեջանական համատեղ կառավարում, եւ ԼՂ-ի կարգավիճակի հարցի որոշակիացում չի լինելու այնքան ժամանակ, մինչեւ ադրբեջանցիները ԼՂ-ում լինեն մեծամասնություն»: Սա ասում է նույն այն Փաշինյանը, ով 2019 թվականի ամռանը Ստեփանակերտում հայտարարում էր` «Արցախը Հայաստան է եւ վերջ», նրա նախարարն ասում էր` «Նոր պատերազմ, նոր տարածքներ», եւ նա հայտարարում էր, որ ինքն է այդ կարգախոսի հեղինակը, իսկ 2020-ի տավուշյան մարտերից հետո շուրջ 100 զինվորականի մեդալներ շնորհեց եւ փառաբանում էր հայկական անհաղթ բանակին….

- Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, մեկնաբանությունները ես շատ վաղուց չեմ լսում, որովհետեւ խոսքի եւ գործի արանքում ես նրան համարում եմ անհետ կորած: Նրա խոսքն ու գործն իրար պարզապես հակասում են: Նրանից պետք է հարցնել՝ իսկ եթե ամեն բան այդպես էր, ինչո՞ւ էիր 2019 թվականին հայտարարում` «Արցախը Հայաստան է եւ վերջ», իսկ հիմա ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ասում ես` «Ղարաբաղն Ադրբեջան է»: Դա կարող է մի բան նշանակել, դու ինքդ ողջախոհ քաղաքական գործիչ չես ու շատ հեռու ես պետական կառավարման համակարգից, որովհետեւ նախքան քեզ` Արցախի հակամարտության բանակցությունների շրջանում բանակցություններ էին վարում Արցախի ինքնորոշման համար, որովհետեւ Արցախն ինքնորոշվել էր խորհրդային օրենքներին համաձայն: Հիմքեր կային Արցախի եւ Հայաստանի ինտեգրված ամուր միասնականության համար: Բայց փաստացի Փաշինյանի օրոք բանակցային ողջ գործընթացը, կարելի է ասել, տապալվեց, որովհետեւ ինքը ողջախոհ քաղաքական գործիչ չէ: Նրա իրարամերժ հայտարարությունները հարցականի տակ դրեցին բոլոր նրանց, ովքեր Արցախի հարցով զբաղվում էին, այդ թվում՝ Ալիեւին, Մինսկի խմբի համանախագահներին, Փաշինյանը նաեւ խարխլեց բանակի կառավարման սկզբունքը, մարտունակության հիմքերը, կարգապահությունը: Իսկ եթե ավելի ընդհանրական խոսենք, նա ընդհանրապես չհասկանալով պետական կառավարման համակարգից, պետությունը պատերազմական իրավիճակից հանելու համար ոչինչ չարեց, որպեսզի բանակի համար թիկունք հանդիսանա, որպեսզի բանակը մեր հայրենիքի համար մարտնչի, դեռ մի բան էլ` պատերազմից հետո ոչինչ չարվեց մեր սահմաններն ամրապնդելու համար: Ինչ էլ անում են, շատ ուշացած են անում: Փոխարենն այդ մարդն ամրապնդեց իր աթոռը: Ժողովրդավարության անվան տակ նա կեղծեց ՏԻՄ ընտրությունները, զավթեց դատաիրավական համակարգը, հետապնդումներ իրականացրեց արժեհամակարգերի, ինչպես նաեւ արժեք ներկայացնող անձանց դեմ, դրա համար էլ մենք տեսանք, թե ինչ բերվեց հայ ժողովրդի գլխին, արդյունքում կորցրինք Արցախը: Նրա բոլոր խոսքերը, մանիպուլյատիվ են ու իրարամերժ, հանրությանը շփոթության մեջ գցող:

- Նա նաեւ խոսել է 2021 թվականի արտահերթ ընտրությունների մասին, պնդել է, որ այդ ժամանակ Ադրբեջանը ցանկանում էր հարձակվել ՀՀ ինքնիշխան տարածքի վրա եւ խլել իր իշխանությունը, բայց ինքն այնքան ամուր գտնվեց, որ ընտրություններ արեց եւ հաղթեց:

- Դե ինքն է թույլ տվել, որ Ադրբեջանը Հայաստանի որոշ տարածքներ զավթի: Ռազմավարական նշանակության բարձունքներ եւ այլն… մենք՝ բոլորս, տեսել ենք Ադրբեջանի գործողությունները:

- Փաշինյանը հերթական անգամ մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը՝ նշելով, որ ՌԴ-ն Հայաստանում կարմիր գիծ չունի, քանի որ Արցախը հենց Ռուսաստանն է համարել Ադրբեջանի մաս:

- Ասեմ, որ հենց ինքը չունի կարմիր գիծ: Մենք բազմիցս ասել ենք, որ Հայաստանը պետք է լինի Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, հստակ նշել ենք, թե ինչու Արցախը չի կարող լինել այլ պետության կազմում եւ այլն: Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների պատասխանատուն հենց ինքն է, հիմա ո՞ւմ է ինչ ասում: Նա անգամ իր տված խոստումներից է հրաժարվում: Ասում էր, որ կարմիր գծեր է վերացնելու, բայց ոչ միայն չվերացրեց, այլեւ այդ նույն կարմիր գծերի համար տուրքեր է ավելացնում: Միջազգային հարաբերություններում խնդիրներ միշտ էլ լինում են, իսկ եթե չես կարողանում բանակցություններն այնպես տանել, որ քեզ նորմալ ղեկավար համարեն, երկիրդ էլ` ինքնիշխան, ուրեմն դա քո խնդիրն է, առաջ այդպես չի եղել:

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ученые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»Военно-политическое противостояние России и Запада продолжается. ЛавровВ ходе министерской сессии СЕ Арарат Мирзоян обменялся идеями с министром ИД ШвейцарииПремьер Словакии Фицо пришел в сознание, его состояние остается тяжелымСтало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозг
Самое популярное