Генеральный секретарь ООН выразил соболезнования народу и правительству Ирана Вице-спикер НС Армении принял делегацию во главе с председателем Комиссии по культуре парламента Грузии Перечень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФК Католикос всех армян выразил соболезнования в связи с гибелью президента Ирана, министра ИД и сопровождавших лиц Министр иностранных дел Армении в Вене участвует в международной конференции МАГАТЭ по ядерной безопасности В Иране назначили и.о. главы МИД Mehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолета Tasnim: Обнаружено точное местоположение вертолета, поступил сигнал с мобильного телефона пассажира ВС Ирана приказано мобилизовать подразделения для поисков вертолета Раиси Министр иностранных дел Армении Мирзоян примет участие в Министерской конференции по ядерной безопасности 

Հաշմանդամություն ունենալ-չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության․ Փաշինյանը՝ զինհաշմանդամներին

Политические

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ նախաճաշել են տղաների հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ֆորմալ ձևաչափով:

Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։

Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը կազմակերպվել է դեռևս սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպեսզի քննարկվեն զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաների բարձրացրած հարցերը:

«Իհարկե, կարող էինք Երևանում կազմակերպել, բայց հատուկ ցանկացել ենք այստեղ լինի հանդիպումը, ինչքան էլ գիտենք, որ անհարմարությունների հետ է կապված, առաջինը՝ ընդգծելու համար, որ մեր ընկալմամբ և մեր քաղաքականությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ շարժունակության խնդիրներ պետք է չունենան: Երկրորդը՝ գիտեք, որ Ջերմուկում այս տարվանից հեղինակային երգի ամենամյա փառատոն ենք սկսում, առաջին տարին գուցե ամբողջությամբ հեղինակային երգի չլինի, բայց հետագա տարիներին առավել շատ կկենտրոնանանք հեղինակային երգի վրա: Եվ քանի որ շատ լավ իրադարձություն է, ուզեցինք, որ դուք հաղորդակից լինեք այդ իրադարձությանը: Իմացա, որ մարդիկ կան, ովքեր Ջերմուկում չէին եղել: Լավ առիթ է նաև Ջերմուկում լինել:

Իհարկե, միշտ մեր ուշադրության կենտրոնում են եղել զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հետ կապված խնդիրները: Եթե հիշում եք, 2019 թվականին որոշում կայացրեցինք և «Զինապահ» հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնեցինք, այսինքն՝ հետ գնացինք մինչև 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Մենք որոշել էինք, որ այդ ուղղությամբ պետք է շարունակենք, բայց հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և առնվազն մի պահ հասկացանք, որ պետք է կանգ առնենք՝ հասկանալու, թե հարցերն ինչպես ենք հասցեագրում, որպեսզի ճիշտ բյուջետավորում արվի և ճիշտ կառավարում տեղի ունենա: Իհարկե, 2020 թվականից հետո, «Զինապահ» հիմնադրամի եկամուտներն ապահովելուն ուղղված օրենսդրական փոփոխություններ արեցինք, որպեսզի կարողանանք մեր բոլոր պարտավորությունները հասցեագրել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ փուլը, որը որոշակի օրակարգ առաջ բերեց, կապված էր անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված բարեփոխումների հետ: «Այդ բարեփոխումների առանցքային էությունն այն էր, որ մենք հաշմանդամություն ունենալ, չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության, այսինքն՝ անձն ինչ գործառույթներ կարող է անել և ինչ գործառույթներ չի կարող անել: Սա միջազգային լավագույն փորձն է, ընդ որում՝ հասկանալիորեն այս փորձը շատ դեպքերում նեգատիվ է ընկալվում, բայց իմ կարծիքով, դա շատ պոզիտիվ բան է, որովհետև հաշմանդամության հետ կապված նախկին ավանդական քաղաքականությունը մարդուն տանում է դեպի մեկուսացում: Այսինքն՝ մենք բոլոր մոտիվներն ստեղծում ենք, որ մարդը մեկուսանա և շրջապատն էլ համարի, որ այդ մարդը մեկուսացած է: Այսինքն՝ կա կյանք, որով ապրում են այն մյուս մարդիկ, և կա կյանք, որով ապրում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ինչքան էլ դժվար լինի այս կարծրատիպից դուրս գալը, մենք վճռական ենք՝ դուրս գալու այս կարծրատիպից: Եվ ասում ենք ոչ, չկա այդպիսի բան: Ժամանակակից աշխարհում, մանավանդ, այդ սահմանափակումներն էականորեն սահմանափակվել են, ինչը չի նշանակում, որ ասում ենք՝ վերջ, ոչ մի սահմանափակում չկա: Իհարկե, կա այդ սահմանափակումը:

Գուցե շատ եմ կրկնվում, բայց կարծում եմ՝ ամենավառ օրինակն է, որ կարելի է բերել: Ես խոսում եմ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի մասին, որ իր կյանքի, գիտական գործունեության 70 տոկոսի ընթացքում գամված է եղել սայլակին՝ չկարողանալով շարժվել, խոսել: Եվ նա համարվում է 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը: Այս օրինակը մենք պետք է մեր առաջ ունենանք: Ոչ միայն զինվորական ծառայության հետ կապված, այլև ընդհանրապես, սա պետք է լինի մեր մոտիվը:

Մեր հաշմանդամություն ունեցող մարզիկներն այս տարի 38 մեդալ են նվաճել, բայց ես հիշում եմ նաև, որ Օլիմպիական խաղերից մեկում երկու ոտքերից զրկված վազորդը, որն ուներ պրոթեզներ, մասնակցեց ոչ թե պարալիմպիկ խաղերին, այլ սովորական ընթացակարգով, մրցութային կարգով մասնակցեց օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր վերջին շրջանի բարեփոխումների հետ կապված՝ լսելով հաշմանդամություն ձեռք բերած տղաներին, եկել են հետևյալ եզրակացության. «Ո՞րն է այդ եզրակացությունը, որ մենք անձի ֆունկցիոնալության մեր համակարգն ինչպես դրել ենք, պետք է շարունակենք այդպես աշխատել, բայց մենք հիմա, հաշվի առնելով այս իրավիճակը, հետևյալ որոշմանն ենք եկել: Երբ կոնկրետ «Զինապահ» հիմնադրամի շահառուներն ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, այսինքն՝ առաջին փուլում եղել են առաջին խմբի հաշմանդամություն ունեցող, հետագայում անկախ իրենց հաշմանդամության խմբի փոփոխությունից, իրենք կօգտվեն այս սոցիալական երաշխիքներից, այսինքն՝ կոպիտ ասած, կստանան այն նույն գումարը, ինչ ստանում էին առաջին խմբի հաշմանդամություն ունեցող համարվելու պարագայում: Խումբը կարող է փոխվել՝ դառնալ երկրորդ, երրորդ, բայց այս մասով փոփոխություն տեղի չի ունենա, այսինքն՝ 20 տարի իրենք կստանան իրենց առաջին գումարը:

Երկրորդ փոփոխությունը հետևյալն է. Մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ մենք հնարավորություն ունենք հաշմանդամություն ունեցող մեր եղբայրների վճարումները բարձրացնել մինչև 23 տոկոսով: Կարծում եմ՝ սա մի որոշում է, որը բավարարում է մեր բոլորի պատկերացումները, այսինքն՝ մենք մեր բարեփոխումներն անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված շարունակում ենք նույն կերպ: Այդ առումով բան չի փոխվում, միշտ շարունակելու է գործել, բայց «Զինապահ» հիմնադրամի շահառուները՝ հաշմանդամություն ունեցող մեր եղբայրները և քույրերն առաջին անգամ ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, հաշմանդամության կարգավիճակի փոփոխության պարագայում ևս երաշխիքները կպահպանվեն և գումարած որոշակի ավելացում կլինի` արդեն մինչև 23 տոկոս: Ըստ դեպքերի` վճարումները կլինեն համապատասխանաբար ավելի շատ:

Բայց, ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունն է, մեր նպատակադրումն է՝ տրամադրել, օգնել, աջակցել, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք ինտեգրվի, վերադառնա, կամ մտնի, կամ շարունակի լիարժեք կյանք: Ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունենք, որ մենք ձեզ պետք է աջակցենք, դուք էլ, մեր կարծիքով, այդ խնդիրը պետք է դնեք ձեր առաջ` լիարժեք կրթություն ստանալու, լիարժեք աշխատանքի մեջ ներգրավվելու»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ կարող են լինել նաև հեռանկարային բիզնես ծրագրեր և այլն:

«Հետևաբար, մեր ընդհանուր քաղաքականությունը հետևյալն է` մենք ուզում ենք, որ ձեր կյանքը լինի լիարժեք այնքանով, որքանով այս պայմաններում հնարավոր է, որովհետև այդ առումով պարզ է, որ շատ մարդիկ ամենատարբեր սահմանափակումներ ունեն: Մի մասը երևում է, մյուս մասը չի երևում՝ առողջական խնդիրներ ունեն, հոգեբանական, որոնք պետք չէ տարանջատել: Այսինքն՝ դրանք բաներ են, որ չի երևում: Եվ պետք է բոլորին քաջալերենք, որ մենք մի հանրություն ենք և մեր հանրությունով մեկ ընդհանուր խնդիր ունենք՝ դա մեր երկրի զարգացումն ապահովելն է, և մենք մեր ամբողջ ներուժը ներդնենք, օգտագործենք մեր երկրի զարգացման համար: Դրա համար կարևոր է, որ լինեն կրթության պատշաճ պայմաններ, աշխատանքի պատշաճ պայմաններ և իհարկե, սոցիալական հատուկ խմբերում գտնվող մեր հայրենակիցները նաև մեր քաղաքականություններից լիարժեք օգտվելու հնարավորություն ունենան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ «Զինապահ» հիմնադրամը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում են և օրակարգային հարցերը հետագայում ևս կքննարկվեն և կտրվեն համապատասխան լուծումներ:

Հաջորդիվ վարչապետը և պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տղաների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ:

Հարցերն առնչվել են հաշմանդամության խմբի սահմանման և խմբի փոփոխման գործընթացներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքներին։ Անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման գործընթացի կազմակերպմանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, կրթության կազմակերպմանը, զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։ Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Паст». Есть гарантия, что Србазан не сдастся и дело будет доведено до конца Начальник Генштаба ВС Ирана поручил расследовать причины крушения вертолета президентаГенеральный секретарь ООН выразил соболезнования народу и правительству ИранаNeuralink Маска ищет второго подопытного человек для вживления мозгового имплантаМинистр образования, науки, культуры и спорта в Лондоне принимает участие во Всемирной конференции по образованиюВице-спикер НС Армении принял делегацию во главе с председателем Комиссии по культуре парламента ГрузииПеречень наград Америабанка в сфере торгового финансирования пополнился четырьмя престижными наградами от ЕБРР и МФКСтало известно, как вкус пищи влияет на уровень сахара в кровиВ ближайшие дни в Армении ожидается переменная погода: температура воздуха повысится на 3-5 градусовИвлеева вернулась в InstagramКатоликос всех армян выразил соболезнования в связи с гибелью президента Ирана, министра ИД и сопровождавших лицВ Ираке объявлен траур в связи с гибелью президента ИранаПредстоятелю Тавушской епархии удалось обойти первый полицейский кордонАрхиепископ: Дорогу передо мной не перекрывали даже туркиМинистр иностранных дел Армении в Вене участвует в международной конференции МАГАТЭ по ядерной безопасностиСпасатели опознали тела всех погибших при крушении вертолета президента ИранаВласти Грузии назвали закон об иноагентах гарантией мираПолицейские не разрешили архиепископу войти в село КиранцВ Иране назначили и.о. главы МИДФильм Кевина Костнера удостоен 10-минутных стоячих оваций в КаннахВ Иране из-за гибели Раиси объявили пятидневный траурТри лучших iPhone, которые стоит купить в 2024 годуНефть Brent подорожалаГазета семьи Пашиняна: Работы по демаркации границы на участке Киранца уже близки к завершениюМирзоян выразил соболезнования в связи с гибелью президента и главы МИД ИранаПрезидент Армении выразил соболезнования правительству и народу ИранаАрмен Арутюнян назначен и.о. начальника Управления по строительству и благоустройству мэрии ЕреванаEkonomim: правящая партия Турции ждет крупнейших в истории кадровых измененийОсажденный полицейскими Киранц: архиепископ отправляется в селоСекретарь Совбеза Армении отправится в КатарMehr: президент и глава МИД Ирана погибли в результате крушения вертолетаКабинет министров Ирана провел экстренное заседание в связи с крушением вертолета президентаTasnim: Обнаружено точное местоположение вертолета, поступил сигнал с мобильного телефона пассажираАббас Джума о вертолете президента Ирана: По некоторым данным, вертолет нашлиВС Ирана приказано мобилизовать подразделения для поисков вертолета РаисиМинистр иностранных дел Армении Мирзоян примет участие в Министерской конференции по ядерной безопасностиВ руководстве ООН заявили об угрозе «апокалиптического» исхода прекращения поставок гуманитарной помощи в ГазуПрезидент Грузии ожидает визита Макрона в ТбилисиВ отношении Ваагна Чахаляна применен домашний арест в качестве меры пресечения — за хулиганствоУченые выяснили, что кишечные бактерии влияют на решения человекаСМИ: Обломок ракеты компании Илона Маска SpaceX рухнул в поле канадского фермера Итальянская полиция конфисковала более 130 автомобилей Fiat из-за наклейки с изображением флагаВ результате израильского удара по югу Ливана погибли 3 человека: у границы Ливана с Сирией убит член ХАМАСAГенсек ООН: Единственный способ прекращения насилия в Газе – это создание ПалестиныАрхиепископ: Алиев с включенной в машине песней «Нолду Пашинян» разъезжает по АрцахуПерестрелка в Раздане: Есть погибшие и раненыеБанда вооруженных грабителей совершила дерзкий налет на известный ювелирный магазин в Париже Правозащитник: Полиция запугивает несовершеннолетних и их родителей«Мечтаю о Фреди Меркурии»: Бузова раскрыла необычное увлечениеПрезидент Грузии наложила вето на закон «О прозрачности иностранного влияния»
Самое популярное