Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացին Ֆրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊ Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) 

Հաշմանդամություն ունենալ-չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության․ Փաշինյանը՝ զինհաշմանդամներին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Ջերմուկ քաղաքում հանդիպում է ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մի խումբ տղաների հետ: Վարչապետը և տիկին Հակոբյանը նախ նախաճաշել են տղաների հետ, այնուհետև հանդիպումը շարունակվել է ֆորմալ ձևաչափով:

Հանդիպմանը մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ գերատեսչություններից ներկայացուցիչներ։

Վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպումը կազմակերպվել է դեռևս սեպտեմբերին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որպեսզի քննարկվեն զինվորական ծառայության ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած տղաների բարձրացրած հարցերը:

«Իհարկե, կարող էինք Երևանում կազմակերպել, բայց հատուկ ցանկացել ենք այստեղ լինի հանդիպումը, ինչքան էլ գիտենք, որ անհարմարությունների հետ է կապված, առաջինը՝ ընդգծելու համար, որ մեր ընկալմամբ և մեր քաղաքականությամբ հաշմանդամություն ունեցող մարդիկ շարժունակության խնդիրներ պետք է չունենան: Երկրորդը՝ գիտեք, որ Ջերմուկում այս տարվանից հեղինակային երգի ամենամյա փառատոն ենք սկսում, առաջին տարին գուցե ամբողջությամբ հեղինակային երգի չլինի, բայց հետագա տարիներին առավել շատ կկենտրոնանանք հեղինակային երգի վրա: Եվ քանի որ շատ լավ իրադարձություն է, ուզեցինք, որ դուք հաղորդակից լինեք այդ իրադարձությանը: Իմացա, որ մարդիկ կան, ովքեր Ջերմուկում չէին եղել: Լավ առիթ է նաև Ջերմուկում լինել:

Իհարկե, միշտ մեր ուշադրության կենտրոնում են եղել զինվորական ծառայության ընթացքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած մեր եղբայրների ու քույրերի, նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հետ կապված խնդիրները: Եթե հիշում եք, 2019 թվականին որոշում կայացրեցինք և «Զինապահ» հիմնադրամի շահառուների շրջանակն ընդլայնեցինք, այսինքն՝ հետ գնացինք մինչև 2008 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Մենք որոշել էինք, որ այդ ուղղությամբ պետք է շարունակենք, բայց հետո տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը և առնվազն մի պահ հասկացանք, որ պետք է կանգ առնենք՝ հասկանալու, թե հարցերն ինչպես ենք հասցեագրում, որպեսզի ճիշտ բյուջետավորում արվի և ճիշտ կառավարում տեղի ունենա: Իհարկե, 2020 թվականից հետո, «Զինապահ» հիմնադրամի եկամուտներն ապահովելուն ուղղված օրենսդրական փոփոխություններ արեցինք, որպեսզի կարողանանք մեր բոլոր պարտավորությունները հասցեագրել»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հաջորդ փուլը, որը որոշակի օրակարգ առաջ բերեց, կապված էր անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված բարեփոխումների հետ: «Այդ բարեփոխումների առանցքային էությունն այն էր, որ մենք հաշմանդամություն ունենալ, չունենալը գնահատում ենք ըստ ֆունկցիոնալության, այսինքն՝ անձն ինչ գործառույթներ կարող է անել և ինչ գործառույթներ չի կարող անել: Սա միջազգային լավագույն փորձն է, ընդ որում՝ հասկանալիորեն այս փորձը շատ դեպքերում նեգատիվ է ընկալվում, բայց իմ կարծիքով, դա շատ պոզիտիվ բան է, որովհետև հաշմանդամության հետ կապված նախկին ավանդական քաղաքականությունը մարդուն տանում է դեպի մեկուսացում: Այսինքն՝ մենք բոլոր մոտիվներն ստեղծում ենք, որ մարդը մեկուսանա և շրջապատն էլ համարի, որ այդ մարդը մեկուսացած է: Այսինքն՝ կա կյանք, որով ապրում են այն մյուս մարդիկ, և կա կյանք, որով ապրում են հաշմանդամություն ունեցող մարդիկ: Ինչքան էլ դժվար լինի այս կարծրատիպից դուրս գալը, մենք վճռական ենք՝ դուրս գալու այս կարծրատիպից: Եվ ասում ենք ոչ, չկա այդպիսի բան: Ժամանակակից աշխարհում, մանավանդ, այդ սահմանափակումներն էականորեն սահմանափակվել են, ինչը չի նշանակում, որ ասում ենք՝ վերջ, ոչ մի սահմանափակում չկա: Իհարկե, կա այդ սահմանափակումը:

Գուցե շատ եմ կրկնվում, բայց կարծում եմ՝ ամենավառ օրինակն է, որ կարելի է բերել: Ես խոսում եմ 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկի՝ Սթիվեն Հոքինգի մասին, որ իր կյանքի, գիտական գործունեության 70 տոկոսի ընթացքում գամված է եղել սայլակին՝ չկարողանալով շարժվել, խոսել: Եվ նա համարվում է 20-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկը: Այս օրինակը մենք պետք է մեր առաջ ունենանք: Ոչ միայն զինվորական ծառայության հետ կապված, այլև ընդհանրապես, սա պետք է լինի մեր մոտիվը:

Մեր հաշմանդամություն ունեցող մարզիկներն այս տարի 38 մեդալ են նվաճել, բայց ես հիշում եմ նաև, որ Օլիմպիական խաղերից մեկում երկու ոտքերից զրկված վազորդը, որն ուներ պրոթեզներ, մասնակցեց ոչ թե պարալիմպիկ խաղերին, այլ սովորական ընթացակարգով, մրցութային կարգով մասնակցեց օլիմպիական խաղերին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մեր վերջին շրջանի բարեփոխումների հետ կապված՝ լսելով հաշմանդամություն ձեռք բերած տղաներին, եկել են հետևյալ եզրակացության. «Ո՞րն է այդ եզրակացությունը, որ մենք անձի ֆունկցիոնալության մեր համակարգն ինչպես դրել ենք, պետք է շարունակենք այդպես աշխատել, բայց մենք հիմա, հաշվի առնելով այս իրավիճակը, հետևյալ որոշմանն ենք եկել: Երբ կոնկրետ «Զինապահ» հիմնադրամի շահառուներն ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, այսինքն՝ առաջին փուլում եղել են առաջին խմբի հաշմանդամություն ունեցող, հետագայում անկախ իրենց հաշմանդամության խմբի փոփոխությունից, իրենք կօգտվեն այս սոցիալական երաշխիքներից, այսինքն՝ կոպիտ ասած, կստանան այն նույն գումարը, ինչ ստանում էին առաջին խմբի հաշմանդամություն ունեցող համարվելու պարագայում: Խումբը կարող է փոխվել՝ դառնալ երկրորդ, երրորդ, բայց այս մասով փոփոխություն տեղի չի ունենա, այսինքն՝ 20 տարի իրենք կստանան իրենց առաջին գումարը:

Երկրորդ փոփոխությունը հետևյալն է. Մեր գործընկերները մեզ տեղեկացրել են, որ մենք հնարավորություն ունենք հաշմանդամություն ունեցող մեր եղբայրների վճարումները բարձրացնել մինչև 23 տոկոսով: Կարծում եմ՝ սա մի որոշում է, որը բավարարում է մեր բոլորի պատկերացումները, այսինքն՝ մենք մեր բարեփոխումներն անձի ֆունկցիոնալության գնահատման հետ կապված շարունակում ենք նույն կերպ: Այդ առումով բան չի փոխվում, միշտ շարունակելու է գործել, բայց «Զինապահ» հիմնադրամի շահառուները՝ հաշմանդամություն ունեցող մեր եղբայրները և քույրերն առաջին անգամ ինչ կարգավիճակով դարձել են «Զինապահ» հիմնադրամի շահառու, հաշմանդամության կարգավիճակի փոփոխության պարագայում ևս երաշխիքները կպահպանվեն և գումարած որոշակի ավելացում կլինի` արդեն մինչև 23 տոկոս: Ըստ դեպքերի` վճարումները կլինեն համապատասխանաբար ավելի շատ:

Բայց, ընդհանուր առմամբ, մեր քաղաքականությունն է, մեր նպատակադրումն է՝ տրամադրել, օգնել, աջակցել, որ ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք ինտեգրվի, վերադառնա, կամ մտնի, կամ շարունակի լիարժեք կյանք: Ի՞նչ նկատի ունենք: Նկատի ունենք, որ մենք ձեզ պետք է աջակցենք, դուք էլ, մեր կարծիքով, այդ խնդիրը պետք է դնեք ձեր առաջ` լիարժեք կրթություն ստանալու, լիարժեք աշխատանքի մեջ ներգրավվելու»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ կարող են լինել նաև հեռանկարային բիզնես ծրագրեր և այլն:

«Հետևաբար, մեր ընդհանուր քաղաքականությունը հետևյալն է` մենք ուզում ենք, որ ձեր կյանքը լինի լիարժեք այնքանով, որքանով այս պայմաններում հնարավոր է, որովհետև այդ առումով պարզ է, որ շատ մարդիկ ամենատարբեր սահմանափակումներ ունեն: Մի մասը երևում է, մյուս մասը չի երևում՝ առողջական խնդիրներ ունեն, հոգեբանական, որոնք պետք չէ տարանջատել: Այսինքն՝ դրանք բաներ են, որ չի երևում: Եվ պետք է բոլորին քաջալերենք, որ մենք մի հանրություն ենք և մեր հանրությունով մեկ ընդհանուր խնդիր ունենք՝ դա մեր երկրի զարգացումն ապահովելն է, և մենք մեր ամբողջ ներուժը ներդնենք, օգտագործենք մեր երկրի զարգացման համար: Դրա համար կարևոր է, որ լինեն կրթության պատշաճ պայմաններ, աշխատանքի պատշաճ պայմաններ և իհարկե, սոցիալական հատուկ խմբերում գտնվող մեր հայրենակիցները նաև մեր քաղաքականություններից լիարժեք օգտվելու հնարավորություն ունենան»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ «Զինապահ» հիմնադրամը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցում են և օրակարգային հարցերը հետագայում ևս կքննարկվեն և կտրվեն համապատասխան լուծումներ:

Հաջորդիվ վարչապետը և պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները պատասխանել են տղաների հարցերին և տվել համապատասխան պարզաբանումներ:

Հարցերն առնչվել են հաշմանդամության խմբի սահմանման և խմբի փոփոխման գործընթացներին, հաշմանդամություն ունեցող անձանց տրվող սոցիալական երաշխիքներին։ Անդրադարձ է կատարվել նաև պրոթեզավորման գործընթացի կազմակերպմանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, կրթության կազմակերպմանը, զբաղվածության ապահովմանն առնչվող մի շարք հարցերի։ Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)Թուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինՖրանսիայի ՆԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է անջատողականությանն աջակցելու մեջ Լրագրողների թիրախավորումն ու առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են․ ՄԻՊՄիրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ)ՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ Ազգը պետք է լինի Տավուշի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ)ՆԱՏՕ-ի ԿՖՈՐ առաքելության հրամանատարությունն այցելել է Կոսովոյում տեղակայված ՀՀ զորախմբի ծառայության իրականացման վայր Մեր ադրբեջանցի զինվորները գտնվում են մեր տարածքում․ ՔՊ-ական պատգամավոր (տեսանյութ)36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին«Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացածԴա լրագրող կոչվելու իրավունք չունի. պատգամավոր (տեսանյութ) Մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում. ՄիրզոյանՏավուշեցի նահատակ հերոսների ծնողներն իրենց աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Սա հանցագործության մասին հաղորդում է. իշխանությունը կամ թաքցնում է քարտեզները, կամ ոչնչացվել է (տեսանյութ)Թուրքը իր ողջ ներուժով թելադրում է օրակարգ մեր երկրի տնտեսական տարածքում. Ավետիսյան (տեսանյութ)Հայտնի են Հայաստանի ձիասպորտի առաջնության հաղթողները Ու՞մ եք ձեռք առնում, ի՞նչ ա նշանակում նախնական սահմանազատում, հո սա գուլպա չէ, ամեն օր փոխենք (տեսանյութ)AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է տարածելԹուրքիան ԱՄԷ-ում մասնակցում է «Արաբական դրոշ 9» զորավարժություններին Կան որոշակի խնդիրներ ՀՀ-ՌԴ հարաբերությունների համատեքստում, ունենք երկխոսություն այդ հարցի շուրջՔՊ-ականը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին (տեսանյութ)ՔՊ-ականը «պատմական իրադարձություն է» համարում Տավուշում միակողմանի դելիմիտացիանԵրուսաղեմում Թուրքիայի քաղաքացին դանակահարել է իսրայելցի ոստիկանի (տեսանյութ)Երբ մտնում ես դպրոց, "Слово пацана" սերիալի սլենգով են աշակերտները խոսում, նրա հերոսների նման. ՀՌՀ Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ)Համաշխարհային առևտրի կենտրոն կկառուցվի. Գևորգ Պապոյանը և Էդուարդ Մարությանը պայմանագիր են ստորագրելՊրոիշխանական լրագրողի բարձրացրած աղմուկից հետո Դատախազությունն ուսումնասիրում է հրապարակումը«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթող (տեսանյութ) Նույնիսկ 2 տարեկան երեխային էդպես չեն խաբում, ոնց որ հիմա Կիրանցի ժողովրդին է խաբում իշխանությունը (տեսանյութ)ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. ԼավրովՀԻՄԱ. պատգամավորները հանդես են գալիս հայտարարություններովԷրեխեքը դրոշով ոստիկաններից են պաշտպանվում, իսկ ղեկավարը կաբինետում ջրերով է խաղում. Վլադիմիր ՄարտիրոսյանՀանրային հեռուստաընկերությունն արգենտինացի գործընկերների հետ համատեղ սերիալ կնկարահանի Ուսանողներն անելիք ունեն․ Թևանյանը ներկայացրել է նրանցից ակնկալվող քայլերի հաջորդականությունը (տեսանյութ)Արմեն Փամբուխչյանն ընտրվել է Երևանի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի նախագահՍոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի. ՀՌՀԼծեն գյուղի ճանապարհին տեղի է ունեցել սողանքԲերքաբերում ականազերծման աշխատանքներն ավարտվել են. Բերքաբերի համայնքապետՑանկացած օտարերկրյա հաղորդում կոշտ վերաբերմունքի կարժանանա, եթե կասկածի տակ դնի ՀՀ ինքնիշխանությունը. ՀՌՀ նախագահ Որո՞նք են փոխարժեքի նվազման պատճառները. ԿԲ նախագահը պարզաբանում է (տեսանյութ)«Շողակաթ» Հ/Ը կա, պետական փողերով էդ ու՞մ ա պատկանում», «Մայր Աթոռն է ֆինանսավորում, խնդիրներ ունի» (տեսանյութ)Խաղաղության պայմանագրի կնքումից հետո որևէ մեկը չի կարող երաշխավորել, որ 100 տոկոսով ավելի լավ է լինելու. ՀովհաննիսյանՓաշիկ Ալավերդյանը սպորտային գործառույթը կատարող առանձնացված մարմնի անհրաժեշտություն է տեսնումՁևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. ահա ինչ է պետք. «Հայաքվե»Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի հետԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրեց 0.25 տոկոսային կետով Փաշինյանը Խերտ Յան Կոոպմանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Ամենադիտված